Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/397

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԹՈՐԳՈՄԱ ՏՈՒՆ, Տ ո ւ ն Թ ո ր գ ո մ ա, Հայոց երկրի անվանումը՝ ըստ Աստվածաշնչի և ըստ աստվածաշնչյան հնագույն մեկնությունների: Թ ո ր գ ո մ անունն առաջին անգամ հիշատակվել է Ծննդոց գրքում՝ Նոյի որդու՝ Հաբեթի ազգաբանության մեջ. «Հաբեթի որդիներն են Գամերը, Մագոգը, Մադան, Հավանը, Ելիսան, Թոբելը, Մոսոքը և Թիրասը: Գամերի որդիներն են Ասքանազը, Րիփաթը և Թորգոման» (10.2– 3): Թ. տ. արտահայտությունը երկու անգամ հանդիպում է Եզեկիելի մարգարեության մեջ. առաջին դեպքում՝ իբրև Տյուրոսին ձի ու ջորի վաճառող երկրի անուն («Թորգոմա տնից մարդիկ է, որ ձիերով, հեծյալներով ու ջորիներով լցրել են քո շուկաները», 27.14), երկրորդ դեպքում՝ կապված Գոգի ու Մագոգի արշավանքի հետ, երբ, ի թիվս այլևայլ ազգերի ու ժողովուրդների, օրերի վախճանին, Թ. տ. էլ է արշավելու վերաբնակեցյալ երկրի՝ Աստծո ժողովրդի վրա, որտեղ և պատժվելու է (38.): Մովսես Խորենացու կազմած ազգացանկում Թորգոմը սերում է Հաբեթից (Հաբեթ-ԳամերԹիրաս-Թորգոմ), իսկ Թորգոմից սերում է հայոց անվանադիր նախնի Հայկ Աղեղնավորը («Հայոց պատմություն», 1997, գիրք Ա, գլ. Ե): Հետազոտողներն ավանդաբար Թ. տ. նույնացնում են Հայաստանի հետ: Ըստ այլ հետազոտողների՝ Թ. տ. խեթական արձանագրությունների Թեգարամա կամ Թագարամա երկրանունն է և ասորեստանյան արձանագրությունների Թիլ-Գարիմմու երկրանունը: Ուշագրավ է, որ Մովսես Խորենացին Հաբեթի տոհմի ճյուղագրությունը հանգեցնում է Արամին և Արա Գեղեցիկին՝ հենվելով իրեն հայտնի պատմ. աղբյուրների վրա:

ԹՈՐԳՈՄԱ

Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ., Հայաստան յառաջ քան զլինելն Հայաստան, Վնտ., 1904, էջ 114–124: Ի ն գ լ ի զ յ ա ն Վ., Հայաստան Ս. Գրքի մեջ, Վնն., 1948: Լևոն Սարգսյան

ԹՈՐՈՍ ՌՈՍԼԻՆ (XIII դ. 20-ական թթ. – մ.թ. անհտ), XIII դ. 2-րդ կեսի մանրանկարիչ և գրիչ: Կիլիկյան մանրանկարչության դպրոցի խոշորագույն ներկայացուցիչ: Ապրել և աշխատել է Հռոմկլայում (Կիլիկիա), եղել Հռոմկլայի դպրոցի առաջատար նկարիչը: Աշակերտել է Հռոմկլայի նշանավոր մանրանկարիչներ Կիրակոսին և Հովհաննեսին: Պահպանվել են

396

Թ. Ռ-ի ստորագիր թվագրված 7 ձեռագիր մատյաններ. 1256-ի «Զեյթունի Ավետարանը» (Մատենադարան, ձեռ. դ 10450), 1268-ի «Մալաթիայի Ավետարանը» (Մատենադարան, ձեռ. դ 10675), 1260-ի, 1262-ի, 1265-ի Ավետարանները և 1266-ի «Մաշտոցը» (Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարան, համապատասխանաբար՝ ձեռ. դդ 251, 2660, 1956, 2027), 1262-ի «Սեբաստիայի Ավետարանը» (Բալթիմորի Ուոլտերս պատկերասրահ, ձեռ. դ 539): Թ. Ռ-ին են վերագրվում ևս երեք ձեռագրերի՝ 1250-ական թթ. սկզբի Ավետարանի, Հեթում Ա-ի 1266-ի Ավետարանի մասերի (Մատենադարան, ձեռ. դդ 8321 և 5458) և 1260-ական թթ. «Վասակ իշխանի Ավետարան»-ի (Վաշինգտոնի Ֆրիր պատկերասրահ, ձեռ. դ 32.18) մանրանկարները: Նրան հովանավորել և ձեռագրեր են պատվիրել Հայոց Հեթում Ա և Լևոն Գ թագավորները, Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսը, Կիլիկյան Հայաստանի աշխարհիկ և հոգևոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչները: Թ. Ռ-ի արվեստի արմատները սերում են XII դ. վերջի – XIII դ. սկզբի կիլիկյան մանրանկարչությունից, որն իր հերթին շարունակում է XI դ. հայկ. գրքային գեղանկարչության, այսպես կոչված՝ «ազնվականական» ուղղությունը: Նրա անվան հետ է կապված հայկ. գրչարվեստում մինչ այդ աննախադեպ (և ընդհանրապես՝ հազվադեպ) պատկերազարդման շարքերի ընդարձակումը: Թ. Ռ-ի մանրանկարները պատկերում են ոչ միայն քրիստ. 12 հիմն. պատկերագր. թեմաները (ինչպես սովորաբար ընդունված էր հայկ. ձեռագրերում), այլև՝ հաճախ, քայլ առ քայլ հետևելով ավետարան. ողջ պատմությանը, ներառվում են տեքստի սյունակներում և լուսանցքներում: Ավետարան. շարքի հիմն. տեսարաններում Թ. Ռ. ընդհանուր առմամբ հետևել է հայկ. արվեստում ընդունված պատկերագրության նորմերին, երբեմն, բյուզ. օրինակների ազդեցությամբ, փոխել է միայն պատկերագրման տեսակը կամ, հազվադեպ, ընդունել բյուզ. հորինվածքները: Նա ծանոթ է եղել նաև տարբեր երկրների ու ժողովուրդների, մասնավորապես հարևան խաչակրաց պետությունների ձեռագիր մատյաններին: Դրա վկայությունն են պատկերագր. այնպիսի առանձին օրինակներ, ինչպես Զեյթունի և Սեբաստիայի Ավետարանների դեկորատիվ թերթերում՝ Աստծո Գառը խաչով, կամ «Մալաթիայի Ավետարան»-ի «Խաչելությունում»՝