Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյունը» (1303), իսկ 1330-ական թթ.՝ Անանուն մատենագրի գրած այդ պատմության հավելվածը: Դանիելի սերունդները շուրջ երկու դար զբաղվել են գրչությամբ. նրանց շնորհիվ մեզ է հասել մոտ 100 ձեռագիր: Աղթամարի գրչության կենտրոնի նշանավոր մանրանկարիչներից է Զաքարիա ծաղկողը (XIV դ. վերջ – XV դ. սկիզբ), գրիչներից՝ Թովմա Մինասենցը (XV դ.), Ներսես և Ստեփանոս Դ Տղա կաթողիկոս եղբայրները (XV դ.), Գրիգորիս Աղթամարցի (Մեծ) կաթողիկոսը (XVI դ.) և ուր.: Կենտրոնը մեծ հռչակ է ունեցել. այնտեղ ձեռագրեր ընդօրինակելու են եկել Հայաստանի տարբեր վայրերից, նույնիսկ Գլաձորի համալսարանից ու Հերմոնի վանքից: Մեզ են հասել այստեղ ընդօրինակված պատմ. և գեղ. երկեր, բազմաթիվ նկարազարդ Ավետարաններ, Մաշտոցներ, Հայսմավուրքներ, Տաղարաններ և այլ ձեռագրեր: Պատկերազարդումը տես ներդիր I-ում, 1.4, 1–3-րդ պատկերները: Գրկ. Թ ո վ մ ա Ա ր ծ ր ո ւ ն ի և Ա ն ա ն ո ւ ն, Պատմություն Արծրունյաց տան, Ե., 1999: Լ ա լ ա յ ա ն Ե., Վասպուրական. նշանավոր վանքեր, Թ., 1912: Տ ե ր - Ն ե ր ս ե ս յ ա ն Ս., Հայ արվեստը միջնադարում, Ե., 1975: Մ ն ա ց ա կ ա ն յ ա ն Ստ., Աղթամար, Ե., 1983: Կ Ր ո պ ս Ռ Լ. Ը., ԼջոՐՈվվօպ ՑՐցՊօ, Ց. 1, Ծ., 1968; D e r N e r s e s s i a n S., Va h r a m i a n H., Aght’amar, Milano, 1974 (Documenti di architettura armena, 8); T h i e r r y J. M., Monuments armռniens du Vaspurakan, P., 1989. Մուրադ Հասրաթյան Արտաշես Մաթևոսյան

ԱՂՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ, միջնադարյան հայ մատենագրության տեսակ. սկիզբ է առել V դարից՝ հայ գրերի գյուտից անմիջապես հետո, խարսխվել քրիստ. վարդապետության և Ս. Գրքի վրա, կանոնացվել Հայ եկեղեցու կողմից: Հայ աղոթագրությունը հիմնականում ամփոփված է զանազան աղոթագրքերի, Ժամագրքի, Պատարագամատույցի, Շարակնոցի, Մաշտոցի, Գանձարան-Տաղարանների մեջ: Այն զարգացրել են Սահակ Ա Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Հովհաննես Սարկավագը և ուր.: Ա. մեծարժեք նյութ է պարունակում հայ ժողովրդի պատմաքաղ. անցյալի, ազատագր. ու հայրենասիր. ձըգտումների, աշխարհընկալման, աստվածաբան. և փիլ. մտքի վերաբերյալ: Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում նաև գեղ. գրականության համար՝ իր կառուցվածքային և լեզվաոճական բազմազան առանձնահատկություն-

ներով: V դարից մեծ ԱՂՈԹՔ թափ է ստացել նաև հայ թարգման. Ա.: Թարգմանվել են Ընդհանրական եկեղեցու ս. հայրերի (Հովհան Ոսկեբերան, Բարսեղ Կեսարացի, Եփրեմ Ասորի և ուր.) աղոթքներն ու աղոթագրքերը, որոնք նույնպես տեղ են գտել հայ ծիս. և աղոթքների ժողովածուներում: Գրկ. Ա ն ա սյ ա ն Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե., 1959, էջ 626–635: Աղոթագիրք, Ե., 1992:

ԱՂՈԹՔ, աղաչանք առ Աստված, օրհնություն, գոհություն, փառաբանություն, «խոսք ընդ Աստված», Աստծո հետ հաղորդակցվելու գլխավոր միջոց: Իր քարոզներից մեկում Հովհաննես Երզնկացին (Պլուզ) հետևյալ կերպ է ստուգաբանում բառը. «Աղոթք բառը երկվանկանի է. առաջին վանկը աղ-ն է, որն ունի աղաչական, աղերսական, սրտի խորքից բխած աղաղակի իմաստ: Իսկ ոթք-ը պատշաճ հարակցում է, որով հորջորջվում է աղոթք բառը» (Մատենադարան, ձեռ. դ 2173, թ. 391ա): Աղոթել նշանակում է Աստծո հետ միատեղվել, Աստծո շնորհը հագնել, աստվածայինով զգեստավորվել: Ա., որպես Աստծո հետ հաղորդակցության ձև, ունի իր միջոցը, որ է Սուրբ Հոգին: Քրիստ. հավատի համաձայն, Ս. Հոգին նաև աղոթողի ուսուցիչն ու օգնականն է Ա-ի ժամանակ, նրա ներշնչման աղբյուրը. «Նույնպես և Հոգին օգնության է հասնում մեր տկարություններին. որովհետև մենք աղոթում ենք…» (Հռոմ. 8.26): Ս. Գրքում տրված են Հիսուս Քրիստոսի երկու լրիվ Ա-ները և Գեթսեմանիում նրա Ա-ի (Մատթ. 26.36–46, Մարկ. 14.32–42, Ղուկ. 22.39–46) որոշ մասերը: Առաջինը Տերունական աղոթքն է, մյուսը Հիսուսն արտասանել է այն ժամանակ, երբ, կանխավետելով իր հաղթանակը աշխարհի ու մահվան նկատմամբ, պատրաստվում էր վերադառնալ իր Հոր մոտ (Հովհ. 17.1–26): Հիսուսը հավատացյալ քրիստոնյային պատվիրում է հաճախակի աղոթել (Կողոս. 2.2), աղոթել ամենայն ժամ (Ղուկ. 18.1, 21.36, Եփես. 6.16) և անդադար (Ա Թեսաղ. 5.17): Նա հանդիմանում է կեղծավոր, ի ցույց մարդկանց կատարվող Ա-ները (Մատթ. 6.5), պատվիրում է ծածուկ աղոթել (Մատթ. 6.6) և աղոթելիս հեթանոսների պես շատախոս չլինել (Մատթ. 6.7): Ըստ եկեղեցու ս. հայրերի ուսուցումների, Ա. մուտք է հոգևոր ոլորտ և հաղորդակցու-

39