Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/401

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դարից՝ առոգանական խազերի համակարգը զարգացման մի քանի շրջան է ունեցել և XII–XIII դդ. հասել իր բարձունքին: Թ-ի՝ մեզ հասած հնագույն խազագրված օրինակները պատկանում են IX–X դդ.՝ Մլքե թագուհու (851), Աշոտ սպարապետի (909), Էջմիածնի (989), Նարեկյան (1069) և այլ Ավետարաններ:

ԹՈՒԽ

Գրկ. Կ ո մ ի տ ա ս, Հայ եկեղեցական երաժշտություն, տես Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե., 1941: Մհեր Նավոյան

ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿ, Հայաստանում տարածված սրբավայր-ուխտատեղիներ: Գերեզմանաձև կամ միանավ, թաղածածկ, արևելյան խորանով մատուռանման շինություններ՝ կառուցված մեծ մասամբ բարձունքի վրա կամ ջրերի ակունքի մոտ (հանդիպում են նաև բնակավայրերում): Համարվում են սուրբ և բուժիչ, ունեն ուխտագնացության օրեր: Կա տեսակետ, որ Թ. Մ. սրբավայրերը կապված են հեթանոս. Հայաստանում հերոս նախնիների՝ «Թուխ Մանուկների» պաշտամունքի հետ, որով դաստիարակվել են միություններում համախմբված պատանիները: Հայ իրականության մեջ երիտասարդ. միությունները կամ «կտրիճավորաց եղբայրությունները» փոփոխվելով՝ հարատևել են և պահպանվել նաև միջնադարում: Քրիստոնեությունը աշխատել է Թ. Մ-ի պաշտամունքը վերաիմաստավորել. օր., XIII դ. Հովհաննես Երզնկացին, ցանկանալով Երզնկայի «Երիտասարդական եղբայրությանը» քրիստ. կերպարանք տալ, նրա համար հատուկ կանոններ ու ճառեր է գրել: Թ. Մ-ի պաշտամունքը միաձուլվել է նաև Երից Մանկանց, Քառասուն Մանկանց և, ընդհանրապես, Մանկանց պաշտամունքի հետ: Գրկ. Մ ն ա ց ա կ ա ն յ ա ն Ա., «Թուխ Մանուկ» հուշարձանների մասին, ՊԲՀ, 1976, դ 2: Մուրադ Հասրաթյան

ԹՈՒՂԹ, ն ա մ ա կ, ո ւ ղ ե ր ձ, գրական ժանր. հրապարակախոսական-նամակագրական բնույթի երկ՝ ավանդված դեռևս հունա-հռոմեական բանաստեղծների կողմից (Ք.ծ.ա. I դ. – Ք.ծ.հ. I դ.): Արձակ Թ-ի հիմն. նախատիպերը Մերձ. Արլ-ի զանազան երկրների դիվանատներից դուրս եկած նամակներն են և Նոր կտակարանում ամփոփված առաքելական կամ ընդհանրական Թ-երը: Վերջիններս էլ իրենց նախնական-չտարբերակված օրինակներն ու-

400

նեն Հին կտակարանում. Երկրորդ Օրինաց գրքի շատ հատվածներ, Նեեմիի գիրքը, Բարուքի Թուղթը ևն: Սակայն ձևավորված և կայուն կառուցվածք ունեն հատկապես Հիսուս Քրիստոսի առաքյալների գրած ընդհանրական Թ-երը: Այս ժանրի երկերը հայ մատենագրության մեջ հայտնի են տոմար, նամակ, թուղթ և այլ անվանումներով: Քանի որ դրանք շատ են ընթերցվել, վաղ միջնադարում և հետագայում գրվել են նաև կեղծ Թ-եր՝ եկեղեցու և մշակույթի նշանավոր գործիչների անունից (օր., նշանավոր «Դաշանց թուղթ»-ը, որը քաղ. նպատակներ է հետապնդել): Հայ մատենագրության գանձարանում առկա Թ-երը կարելի է տեսակավորել հետևյալ սկզբունքով. ա. Հրապարակային ընթերցման Թ-եր, որոնք ունեցել են ոչ այնքան գործնական, որքան գրական ստեղծագործության բնույթ (օր., Ղազար Փարպեցու «Թուղթ առ Վահան», Ներսես Լամբրոնացու «Թուղթ առ Լևոն», Գրիգոր Մագիստրոս Պահլավունու Թ-երը ևն): բ. Վավերագրեր, որոնք պատմ. ուսումնասիրությունների առանձին բնագավառ են և կարող են տալ բազում կնճռոտ հարցերի պատասխաններ: Թ-երի այս տեսակը հիմնականում պատմ. (Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ զետեղված Աբգարի Թ-երը՝ ուղղված Փրկչին, Տիբերիոս կայսրին, Ասորեստանի Ներսեհ և Պարսից Արտաշիր թագավորներին ու նրանց պատասխան Թ-երը), միջպետ. ու միջեկեղեց. վավերագրեր են (ինչպես կաթողիկոս. և պետ. դիվանագետների վավերագրերը, որոնցից ամենահայտնիներն են Ներսես Շնորհալու Թ-երը): Սակայն նման բաժանումը պայմանական է, քանի որ նույն Թ-ում հեղինակը կարող է զուգորդել այս երկու հատկանիշներն էլ: Վավերագիր Թ-եր մեզ են հասել նաև մի շարք ժողովածուներով, որոնցից հնագույնը «Գիրք թղթոցն» է: Ներսես Շնորհալու «Պատճառ խնդրոյ միաբանութեան» ժողովածուում, Թովմա Մեծոփեցու կազմած «Թուղթ նամակի վարդապետաց եկեղեցւոյ» հավաքածուում (Ս. Ղազար վանքի մատենադարան, ձեռ. դ 1091) և այլ ժողովածուներում շարադրված է բազմաթիվ ծիս. ու դավան. խնդիրների նկատմամբ Հայ եկեղեցու և նրա առաջնորդների դիրքորոշումը: