Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/407

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գլխավորապես՝ մայրաքաղաք Սպահանում և շրջակայքում: Գաղթականության հետ կամավոր գնացել է նաև Ամենայն հայոց կաթողիկոս Դավիթ Դ Վաղարշապատցին, նրան ուղեկցել է Մայր աթոռի միաբան Մովսես եպիսկոպոսը: Սպահանի նահանգ գաղթած Ջուղայի հայերը XVII դ. սկզբին հիմնել են Նոր Ջուղան, որն իր հոգևոր, տնտ. և մշակութ. կյանքով մեծ դեր է կատարել թեմի կյանքում: Անդրանիկ առաջնորդ է նշանակվել Մովսես եպիսկոպոսը (1605–20): Կառուցվել են Ս. Հակոբ (1607), Ս. Գևորգ (1611), Ս. Աստվածածին (1613), Ս. Ստեփանոս (1614) եկեղեցիները: Թեմի առաջնորդ Դավիթ եպիսկոպոսի ջանքերով 1655-ին կառուցվել է առաջնորդանիստ Ս. Ամենափրկիչ վանքը: Ի-Հ. թ-ի աշխարհիկ կառավարիչներն ընտըրվել են համայնքի ազդեցիկ հայ ընտանիքներից: Հոգևոր առաջնորդներն ընտրությունից հետո հաստատվել են Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակով: Կազմվել է Նոր Ջուղայի համայնական խորհուրդ, որը թեմի գերագույն խորհրդի և թեմակալ առաջնորդի հետ վարել է թեմի ներքին գործերը: Թեմի իրավասության տակ էր Նոր Ջուղա, Շիրազ, Բուշեր, Թեհրան, Համադան, Ռեշտ, Էնզելի քաղաքների և 8 գավառների 74 գյուղերի հայ բնակչությունը: Նրանք, օգտվելով շահ Աբբաս I-ի հանդուրժող. քաղաքականությունից, կարճ ժամանակամիջոցում հայաբնակ քաղաքներում և գյուղերում կառուցել են 70–80 եկեղեցի: Շահը, հայերի վերադարձը կանխելու նպատակով, 1614-ին Հայաստանից տարել է Լուսավորչի Աջը, այլ սրբություններ, 1615-ին՝ Մայր տաճարից 15 «նշանավոր քարեր»՝ Նոր Ջուղայում նոր Էջմիածին կառուցելու համար: Այդ քարերն առ այսօր պահվում են Նոր Ջուղայի մոտ 1611-ին կառուցված Ս. Գևորգ եկեղեցում: Ի-Հ. թ-ի ծաղկուն շրջանը համարվել է XVII դ.: Թեմի առաջնորդ Խաչատուր վրդ. Կեսարացու (1620–46) նախաձեռնությամբ թեմում կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ՝ Ս. Հովհաննես Մկրտիչը (1621), Ս. Աստվածածին եկեղեցու բակում՝ Ս. Կատարինե մենաստանը (1623), Ս. Բեթղեհեմը (1628), Ս. Նիկողայոսը (1630), Ս. Գրիգոր Լուսավորիչը (1633) ևն: Խաչատուր Կեսարացին Ս. Ամենափրկիչ վանքում հիմնել է դպրոց (1630), որը ժամանակակիցները կոչել են «համալսարան»: Այդ դպրոցում են ուսանել կրոն. և ազգ.

ԻՐԱՆԱ

406

գործիչներ Փիլիպոս եպիսկոպոսը (1633–55ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Փիլիպոս Ա Աղբակեցի), Հակոբ եպիսկոպոսը (1655–80-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Հակոբ Դ Ջուղայեցի), Ոսկան Երևանցին, Հովհաննես Ջուղայեցի Քթռեշենցը, Հովհաննես Մրքուզը: Նրանք նպաստել են թեմի կրթ., մշակութ. կյանքի զարգացմանը, պայքարել Հռոմի կաթոլիկ եկեղեցու քարոզիչների դեմ (հիսուսյաններ, դոմինիկյաններ ևն): XVII դ. 2-րդ կեսից Արևելքում գործող Հռոմ. եկեղեցու հավատքի տարածման այս միաբանները փորձել են (շուրջ երկու դար) հայերին դավանափոխել: Նրանց հաջողվել է կառավար. հատուկ արտոնագրով Նոր Ջուղայում, Սպահանում իրենց վանքն ու դպրոցն ունենալ: Կաթոլիկ քարոզիչների դեմ առաջին պայքարը կազմակերպել և գլխավորել է Խաչատուր Կեսարացին: Նա 1636-ին առաջնորդարանին կից հիմնել է Արևելքի առաջին և ցայսօր գործող տպարանը, որտեղ տպագրվել են դավանաբան. և հայրենասիր. բնույթի գրքեր: Երկու դարերի ընթացքում կաթոլիկ միաբանությունները, որևէ էական հաջողության չհասնելով, XIX դ. կեսից դադարեցրել են իրենց քարոզչ. գործունեությունը Ի-Հ. թ-ում: Ի-Հ. թ-ի առաջնորդներ են եղել Դավիթ եպիսկոպոսը (1652–83), Ստեփանոս եպիսկոպոսը (1684–95), Աղեքսանդր Ջուղայեցին (1699–1706, 1706–14-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Աղեքսանդր Ա Ջուղայեցի), Մովսես Ջուղայեցին (1706–25): XVIII դ. սկզբից թեմը ծանր ժամանակաշրջան է ապրել: Պարսից խաներն ու պետ. պաշտոնյաները զենքի ուժով կողոպտել են հայերին, իսկ 1722-ին աֆղանների արշավանքը դեպի Պարսկաստան ոչ միայն հիմնահատակ քանդել է Նոր Ջուղան, այլև կասեցրել թեմի հոգևոր ու մշակութ. կյանքի առաջընթացը: Պարսկաստանի ներքին քաղ. և տնտ. անկայուն վիճակը, քրիստոնյաների ֆիզիկական անապահով կացությունն Ի-Հ. թ-ի հայությանը մղել են զանգվածային արտագաղթի: 1851–59-ին թեմի առաջնորդ է նշանակվել Թադեոս եպս. Բեկնազարյանը: Նա մարել է առաջնորդարանի նախկին պարտքերը, ձեռնարկել տնտ., ազգ., եկեղեց. բարենորոգչ. աշխատանքներ: Թադեոս եպիսկոպոսի ջանքերով նվազեցվել է հայ համայնքից գանձվող հարկերի չափը: Բացվել են դպրոցներ՝ Ս. Կատարինյան (հիմն.՝ 1858-ին, Ս. Կատարինե մենաս-