Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/409

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մոսուլում 1857-ին կառուցվել է Ս. Էջմիածին եկեղեցին, որը մեկ դար հետո ավերվել է: 1968-ին նույն վայրում կառուցվել է ավելի ընդարձակ նույնանուն եկեղեցի (օծվել է 1969-ին), կից բացվել կիրակնօրյա դպրոց և դպրաց դաս: Կիրկուկի Ղորիա կոչվող հայաշատ թաղամասում 1932-ին կառուցվել է առաջին հողակերտ աղոթատեղին, որին կից 1952-ին հիմնվել է Ս. Աստվածածին եկեղեցին (վեմը օծվել է 1956-ին, նորոգվել 1997–98-ին, եկեղեցին և Ս. Սեղանը օծվել են 1998-ին): Ժամանակի ընթացքում այդ թաղամասում հայերի թիվը նվազել է: Գալուստ Կյուլպենկյան հաստատությունը նորաշեն և արդիական Ալմաս թաղամասում հայ համայնքի համար գնել է հողամաս, որտեղ կառուցվել են դպրոց, քահանայի բնակարան, մարզ. ակումբ:

ԻՐԱՔԻ

408

Զախոյում 1926-ին կառուցվել է աղոթատեղի (կանգուն է, բայց չի գործում): 1935ին հիմվել է առաջին հողաշեն եկեղեցին՝ Ս. Աստվածածինը: 1969-ին եկեղեցին հիմնովին վերակառուցվել է Գալուստ Կյուլպենկյան հիմնարկության բարերարությամբ (օծվել է 1970-ին): Իրաքահայ համայնքի ազգ. կյանքը ղեկավարում են Հայոց առաջնորդարանը և Ազգ. կենտր. վարչությունը (7 հոգուց բաղկացած), որոնց կից գործում են կրթ. ազգ. կալվածքները վերահսկող եկեղեց. հանձնաժողովներ: 1990-ից լույս է տեսնում Հայոց առաջնորդարանի «Հաղորդագրություն» պարբերաթերթը: Ի. թ-ի առաջնորդն է Ավագ արք. Ասատուրյանը (1994-ից): Պատկերազարդումը տես ներդիր VII-ում, 7.2, 3-րդ պատկերը: