Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ժամատուն կառուցել (ճարտ.՝ Սիոն): 1882-ին վանահայր Պողոս եպիսկոպոսը անապատին կից կառուցել է դպրոց: Լ. ա. կողոպտել և ավերել են քուրդ ավազակախմբերը 1896-ին և 1898-ին: 1915-ին՝ Մեծ եղեռնի ժամանակ, կոտորվել են անապատի միաբանները և կղզում ապաստանած վասպուրականցիները, կողոպտվել եկեղեց. իրերը, ոչնչացվել ձեռագրերը և Լ. ա-ում պահվող ս. Գևորգի ու ս. Սահակ Ա Պարթևի մասունքները: Լ. ա-ի խաչաձև, գմբեթավոր, սրբատաշ ֆելզիտով կառուցված Ս. Գևորգ եկեղեցուց պահպանվել է միայն հս-արմ. անկյունը: Նրան արմ-ից կից է քառամույթ ժամատունը, որին հս-ից կից է Ս. Սիոն մատուռը, իսկ արմ-ից՝ եռաստիճան, քառամույթ, կամարակապ երկրորդ հարկով ու սյունազարդ գմբեթով զանգակատունը (XVIII դ.): Լ. ա-ում XIII–XIX դդ. գործել է գրչության կենտրոն, որտեղ գրվել, ընդօրինակվել, նկարազարդվել ու կազմվել են հարյուրավոր ձեռագրեր: XIII–XIV դարերից մեզ է հասել մոտ մեկ տասնյակ ձեռագիր՝ ընդօրինակված Մովսես, Խաչատուր, Աբրահամ և Մանվել գրիչների ձեռքով: XV դ. կեսին այստեղ են աշխատել Իգնատիոս, Հովհաննես Մանկասարենց գրիչները, իսկ ծաղկող Մինասը նկարազարդել է նրանց ընդօրինակությունները: XVII դ., Լ. ա-ում բարձրագույն դպրոցի գործունեության ժամանակ, ուսումնասիրվել են նաև աշխարհիկ գիտություններ, գրվել են թվաբանության, աստղաբաշխության, բժշկության վերաբերյալ աշխատություններ: Լ. ա. ունեցել է հարուստ մատենադարան. 1693-ին այստեղ կար 3124 գիրք, XIX դ. վերջին՝ 550 ձեռագիր, մոտ 3 հզ. տպագիր գիրք, որոնց մի մասն է փրկվել և մեզ հասել: Մատենադարանում պահվում է Լ. ա-ի 306 ձեռագիր: Գրկ. Թ ո վ մ ա Ա ր ծ ր ո ւ ն ի և Ա ն ա ն ո ւ ն, Պատմություն Արծրունյաց տան, Ե., 1999: Ա ռ ա ք ե լ Դ ա վ ր ի ժ ե ց ի, Գիրք պատմութեանց, Ե., 1990: Շ ե ր ե ն ց Գ., Սրբավայրեր, Թ., 1902: Լ ա լ այ ա ն Ե., Վասպուրական. նշանավոր վանքեր, ԱՀ, գիրք 22, Թ., 1912: Ո ս կ յ ա ն Հ., Վասպուրական-Վանի վանքերը, հ. 1, Վնն., 1940: Մա թ ե վ ո ս յ ա ն Ա., Լիմ անապատի գրչության կենտրոնը ԺԳ–ԺԵ դարերում, «Էջմիածին», 1966, դ 6: T h i e r r y J. M., Monuments arme՛niens du Vaspurakan, P., 1989. Արմեն Հախնազարյան

ԼԻՄՈՆՃՅԱՆ Համբարձում, Բ ա բ ա կամ Պ ա պ ա Հ ա մ բ ա ր ձ ո ւ մ (1768, Կ.Պոլիս – 29.6.1839, Կ. Պոլիս), կոմպոզիտոր, երաժիշտ-

տեսաբան, մանկավարժ, ԼՄԲԱՏԱՎԱՆՔ նոր հայկական ձայնագրության ստեղծողը: Աշակերտել է ժամանակի լավագույն եկեղեց. երգիչ Պողոս սարկավագին (Զեննե Պողոս), Ոնոփրիոս (Օնոփրիոս) Թաթավլացուց սովորել հուն. փսալթիկան և տեսությունը, ունկնդրելով դերվիշներին՝ յուրացրել նրանց կատարած դասական երգերի ոճը, ուսումնասիրել եվրոպ. երաժշտության տեսությունը: Դասավանդել է Կ.Պոլսի Լուսավորչյան վարժարանում և Մայր եկեղեցու դպրանոցում: Հայ բանաստեղծների խոսքերով հեղինակել է վոկալ-մոնոդիկ ստեղծագործություններ, մասնավորապես արլ. ոճի բեսթեներ, ինչպես՝ «Ոհ, ի սկզբան պատերազմինը», որը Վարդանանց հերոսամարտի նկարագրությունն է: Նշանավոր են նաև Լ-ի «Յարեաւ Քրիստոս» խոսքերով 20-ից ավելի տաղերը (յուրաքանչյուրը մի այլ ձայնակարգում) և Ներսես Շնորհալու գրառած երգերը: Լ-ի նոր հայկ. ձայնագրության ստեղծումը (1813) անցման փուլ եղավ հին խազերից (տես Խազագրություն) դեպի գծային նոտագրությունը, և դրա շնորհիվ պահպանվեց ազգ. ժող. և հոգևոր երաժշտության պատկառելի ժառանգություն: Գրկ. Հ ի ս ա ր լ յ ա ն Ա., Պատմութիւն հայ ձայնագրութեան, ԿՊ, 1914: Ա թ ա յ ա ն Ռ., Ձեռնարկ հայկական ձայնագրության, Ե., 1950: Ռոբերտ Աթայան

ԼԻՈՆԻ ՇՐՋԱՆ, տես Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն հոդվածում: ԼՄԲԱՏԱՎԱՆՔ, ՀՀ Շիրակի մարզի Արթիկ քաղաքից հարավ-արևմուտք, բարձունքի լանջին: Լ-ի Ս. Ստեփանոս փոքր խաչաձև գմբեթավոր եկեղեցին (VI–VII դդ.) կառուցված է տեղական տուֆի սրբատաշ քարերով: Ճարտ. առանձնահատկություններն են հս. և հվ. ուղղանկյուն թևերը՝ թաղի փոխարեն ծածկված գմբեթարդներով (եզակի է Հայաստանում), Ավագ խորանը՝ առանց լուսամուտի (ներկայիս բացվածքը հետագա հավելում է), հս-արմ. սենյակը: Եկեղեցին ունի վերձիգ համաչափություններով ներդաշնակ ծավալային լուծում: XI դ. ոմն Կարապետ իր միջոցներով Լ-ի համար ջուր է անցկացրել: 1191-ին իշխան Վահրամ Պահլավունու որդի վանահայր Բարսեղը, ըստ գմբեթի արձանագրության, «անօրեններից»՝ սելջուկներից, հետ է գնել Լ., վանքին

413