Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/417

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Չպվվօւ րՉÿջպռ XVII ՉպՍՈ, ժ., 1978; ղ Ո ս տ Ո ւ փ Ֆ ÿ վ Կ., CՏՏՐցՋպվՌÿ ՈՐՎÿվրՍՏռ ՍՏսՏվՌՌ ՉՏ խՖՉՏՉպ Չ XII – վՈփՈսպ XX ՉՉ., “ԸՐւՌՑպՍՑցՐվՏպ վՈրսպՊրՑՉՏ”, դ 27, 1979; M a n k o v s k i T., Sztuka Ormian Lwowskich, Krakow, 1934. Մուրադ Հասրաթյան

ԼՈՒԾՄՈՒՆՔ

ԼՈՒԾՄՈՒՆՔ, մեկնողական գրականության ժանր: Լ-ում կարճառոտ մեկնությամբ պարզաբանվում են միայն երկի առավել դժվարընկալելի բառերն ու հասկացությունները: Որոշ առումով Լ. կատարում է այդ երկի բառարանի դեր: Հայ մատենագրութան մեջ այդ կերպ մեկնաբանվել են ոչ միայն առավել կարևոր թարգմանական, այլև ինքնուրույն երկերը, որոնք մասնավոր սերտողության առարկա են եղել միջնադարի հայկ. բարձրագույն դպրոցներում և վարդապետարաններում: Այդ եղանակով պարզաբանվել են Աստվածաշնչի որոշ գրքեր, անտիկ մտածողների իմաստասիր. վաստակը, եկեղեցու նշանավոր հայրերի աստվածաբան. ժառանգությունը, ինչպես նաև որոշ հայ մատենագիրների երկերը: Հայտնի և կիրարկելի են եղել Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան»՝ Հովհաննես Սարկավագի և Առաքել Սյունեցու Լ-ները, Գրիգոր Նարեկացու «Մատեան ողբերգութեան»՝ Հակոբ Ա Կլայեցի կաթողիկոսի, Գրիգոր Խլաթեցու, Հակոբ Նալյան պատրիարքի և այլոց Լ-ները: Հակոբ Ա Կլայեցու գրչին են պատկանում նաև Գրիգոր Նազիանզացու մի շարք ճառերի, Կյուրեղ Ալեքսանդրացու «Պարապմանց գրոց» Լ-ները: Եկեղեցու հայրերի երկերի Լ-ներ են հեղինակել նաև Գրիգոր Սկևռացին, Գևորգ Երզնկացին և ուր.: Հայտնի են գրչության արվեստի լեզվական-քերականական տեսության մշակողներ Արիստակես գրչի (XII դ.) և Գևորգ Սկևռացու (XIII–XIV դդ.) աշխատությունների՝ Գրիգոր Տաթևացու երեք Լ-ները: Գրկ. Մ ի ր զ ոյ ա ն Հ . , Մա դ ոյ ա ն Ա., «Լուծմունք Սահմանաց գրոց» երկի տեսական արժեքը, տես Դավիթ Անհաղթ հոդվածների ժող., Ե., 1980: Մո ւ ր ա դ յ ա ն Կ., Գրիգոր Նազիանզացին հայ մատենագրության մեջ, Ե., 1983, էջ 185–186: Խ ա չ ա տ րյ ա ն Պ., Նարեկի միջնադարյան լուծմունքը, Ե., 1990: Հակոբ Քյոսեյան

«ԼՈՒՅՍ», ազգային, կրոնաբարոյական և ընտանեկան կիսամսյա, ապա՝ շաբաթական հանդես, իսկ 1882-ից՝ եռօրյա թերթ: Լույս է տեսել Կ. Պոլսում, 1874–85-ին: Խմբագիրներ՝ Հ. Դիմաքսյան, Մ. Գափամաճյան, Բ. Պոզաճյան:

416

Նպատակն էր հոգևորականների լուսավորությունն ու դաստիարակությունը, նրանց կրոնաբարոյական և ազգասիր. զգացմունքների խթանումը: Տպագրել է Հայ առաքելական եկեղեցուն, նրա սրբերի ու նվիրյալների վարքին, ավանդ. ծեսերին, բարոյական ու հոգևոր դաստիարակությանը վերաբերող նյութեր՝ «Կրոնական», «Պատմական», «Ազգային» և այլ խորագրերի ներքո: Ուսյալ հայ կղերի առաջնահերթ խնդիրն է համարել «Ժողովուրդն ի հոգեւոր պաշտամունս կրթելու, նորա բարոյական օգուտներն խորհելու, զանի մեր ս. կրոնի և եկեղեցւոյ վարդապետութեան դեմ եղած օտար ու մոլար վարդապետութիւններէ զգուշացնելու, ի հոգեւոր եւ մարմնաւոր բարիս հառաջացնելու» գործը: Ժամանակին արձագանք են գտել «Լ.»-ի՝ Բեթղեհեմի տաճարում Հայ եկեղեցու իրավունքների պաշտպանությանը, Անդրկովկասում հայ վարժարանների ազգ. վերահսկողությանն ուղղված ելույթները: Հանդեսն անդրադարձել է նաև հայ կղերի դեմ օսմ. կառավարության ձեռնարկած հալածանքներին, պաշպանել Հայ եկեղեցու իրավունքները Թուրքիայում: Ուշագրավ են «Լ.»-ի բանավիճային հոդվածներն ամերիկյան միսիոներների հրատարակած «Ավետաբերի» դեմ: Բողոքականությունը համարելով աղանդավորություն՝ պաշտպանել է Հայ եկեղեցու ծեսերը, ս. նըշխարների, ս. պատկերների պաշտամունքը, եկեղեցու խորհուրդները, ուխտագնացությունը ևն: Համեմատաբար քիչ է անդրադարձել Կաթոլիկ եկեղեցու քարոզչությանը: «Լ.» ազգի և եկեղեցու թուլության պատճառ է համարել հայ ընտանիքների օտարվելը ազգ. ավանդույթներից, հավատի թուլացումը: Կարևորել է կղերական դպրոցների դերը: Ալբերտ Խառատյան

«ԼՈՒՅՍ», կրոնական, գրական, բանասիրական շաբաթաթերթ: Լույս է տեսել 1905–07ին, Կ. Պոլսում: Խմբագիր-տնօրեն՝ Բ. Կյուլեսերյան: Տպագրել է կրոնաաստվածաբան. նյութեր, տեսություններ՝ կրոնաբարոյական թեմաներով, քարոզներ, ավետարան. սյուժեների մեկնաբանություններ, Հայ եկեղեցուն նվիրված հոդվածներ ևն: Պաշտպանել է Հայ առաքելական եկեղեցու ուղղափառությունը, հետևելով Մ. արք. Օրմանյանի առաջարկած՝ «դավանական նրբությանց մեջ չմտնելու, այլ ավելի՝ բա-