Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

համակերպվել Հեթում Բ թագավորի լատինամետ քաղաքականության հետ), զգեստավորվել է հայրապետ. հանդերձներով, բարձրացրել Լ.Ա., օրհնել Հայոց թագավորությունն ու ամենայն աշխարհը և հեռացել կաթողիկոսարանից: Հռոմկլայի անկումից (1292) հետո եգիպտ. սուլթանը գերի է տարել Ստեփանոս Դ Հռոմկլայեցուն՝ կաթողիկոսարանի սրբություններով և Լ.Ա-ով հանդերձ: Ըստ Առաքել Դավրիժեցու՝ Լ.Ա., գերեվարվելով Եգիպտոս, «երբ մտավ նրանց ապարանքը, պատժեց նրանց մահվամբ, ինչպես տապանակի միջոցով (պատժվեցին) այլազգիները: Արդեն անհամար ու անթիվ էին մեռելները, երբ սուրբ Լուսավորիչ Գրիգորի աջ ձեռքը վերադարձրին Կիլիկիա՝ Հեթում Բարեպաշտ թագավորին: Ապա ցասումը դադարեց նրանց նկատմամբ» («Պատմություն», 1988, էջ 325): Այսպիսի եզակի համեմատություն է արվում Հին կտակարանի գլխ. սրբության՝ Ուխտի տապանակի հետ, Լ.Ա. համարելով Հայոց Ուխտի տապանակ: Լ.Ա-ի՝ Ս. Էջմիածին տարվելու (1441) մասին ժամանակի աղբյուրները նշում են, որ Աջը Սսի կաթողիկոսարանից անհետանալով, մոտ չորս տարի հետո հայտնվել է Էջմիածնում: Նույն շրջանի մի շարք այլ աղբյուրներում ասվում է նաև, թե կորած Լ.Ա. գտնվել է Սսում, որի պահպանությունը հանձնվել է Աջապահյաններին: Աղթամարի կաթողիկոս Զաքարիա Գ (1434–64) կարակոյունլու Ջահանշահ խանի օժանդակությամբ 1461-ին տիրել է Ս. Էջմիածնի աթոռին: Մեկ տարի անց, հարկադրաբար հեռանալով Մայր աթոռից՝ իր հետ տարել է Լ.Ա.: Բերվող Աջին վասպուրականցիները ցնծությամբ են դիմավորել, ինչը

ԼՈՒՍԱՎՈՐՉԻ

418

հավաստում է նրա հանդեպ եղած համաժողովրդական սերն ու պաշտամունքը: Ապա, Նախիջևանին մերձակա Օծոփի Ս. Աստվածածին վանքի միաբաններից Վրթանես եպիսկոպոսի ջանքերով, արկածային վիպական մի պատմություն հիշեցնող գործընթացով, Լ.Ա. վերադարձվել է Ս. Էջմիածին: Աջը երկրորդ անգամ Ս. Էջմիածնից հանվել է շահ Աբբաս I-ի կատարած բռնագաղթից (1604) հետո, երբ նա ի շարս այլ սրբությունների Սպահան է տարել նաև Լ.Ա. (տես Էջմիածնի Մայր տաճար): Փիլիպոս Ա Աղբակեցուն հաջողվել է 1663-ին այն վերադարձնել Ս. Էջմիածին: Նոր Ջուղայի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պահվում է ևս մի Աջ, որը, ենթադրվում է, մի մասունք ունի Լուսավորչի նշխարներից: Պատմության ծանր ժամանակներում, երբ կաթողիկոսները քաղ. իշխանության կողքին լինելու համար անհրաժեշտաբար թողել են Մայր աթոռը, իրենց հետ վերցրել են Լ.Ա.՝ հայրապետ. աթոռի և պաշտոնի վավերականությունը հաստատելու համար: V–XV դդ., քաղ. պարագաների բերումով, կաթողիկոս. աթոռը Լ.Ա-ով հանդերձ բազմիցս տեղափոխվել է. Դվին (484–931), Աղթամար (931–944), Արգինա (944–992), Անի (992–1065), Ծամնդավ (1066–1105), Շուղրի Սև լեռան Կարմիր վանք (1105–16), Ծովք (1116–49), Հռոմկլա (1149–1292), Սիս (1293– 1441) և կրկին Էջմիածին (1441-ից առ այսօր): Պատկերազարդումը տես ներդիր VII-ում, 7.3, 5-րդ պատկերը: Գրկ. Ղ ա զ ա ր Փ ա ր պ ե ց ի, Հայոց պատմություն, Ե., 1982: Ա ռ ա ք ե լ Դ ա վ ր ի ժ ե ց ի, Գիրք պատմութեանց, Ե., 1990: Ա շ ճյ ա ն Մ., Լուսավորչի լույս նշխարները, Էջմիածին, 2000: Սահակ Սահակյան