Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Երևման Խաչի տոնին հատուկ շարական չի նվիրվել. այդ օրը երգվում են Խաչի մյուս տոների շարականները, որոնցով փառաբանվում է Խաչը: Վ ա ր ա գ ա Ս . Խ ա չ ի տ ո ն. կապված է ազգային ավանդության հետ: Նշում է միայն Հայ եկեղեցին: Այս տոնը 653-ին հաստատել է Ներսես Գ Տայեցին: Ըստ ազգ. ավանդության, ս. Գայանյանց կույսերից ս. Հռիփսիմեն իր պարանոցին կրել է Քրիստոսի Խաչափայտից մի մասունք, որը Պատրոնիկե թագուհին Երուսաղեմից բերել էր Հռոմ: Երբ հալածական կույսերն ապաստանել են Հայաստանում, ս. Հռիփսիմեն Վաղարշապատ գնալու ճանապարհին իր պարանոցը զարդարող սև մասունքը, երկու քահանաների պահպանության ներքո, զետեղել է Վարագա լեռան քարայրներից մեկում: Քրիստոնեության դեմ հալածանքների պատճառով երկար ժամանակ ս. մասունքի գտնվելու վայրը գաղտնի է պահվել, իսկ քահանաների մահից հետո՝ մոռացվել, բայց այդ մասին հյուսված ավանդությունը միշտ հետաքրքրել է սրբակյաց ճգնավորներին: 653ին Վարագա լեռան վրա ապրող Թոդիկ և Հովել ճգնավորներն աղոթել են՝ իմանալու համար, թե որտեղ է պահված ս. մասունքը: Հանկարծ լսվել է մի ձայն, որից հետո երևացել մի պայծառ լույս Վարագա լեռան վրա և 12 լուսեղեն սյուներ նրա շուրջը: Լույսերը երկար ժամանակ լեռան վրա մնալուց հետո մտել են եկեղեցի և հանգչել եկեղեցու սեղանի վրա: Հոգևորականներն ու աշխարհականները, իմանալով այդ մասին, մեծ թափորով շտապել են եկեղեցի: Ժամանակի Ներսես Գ Տայեցի կաթողիկոսն ու Վարդ Ռշտունի սպարապետը, նույնպես Վարագ գալով, ստուգել են եղելությունը և մեծահանդես տոնախմբություն կատարել: Նույն վայրում, որտեղ երևացել էին 12 լուսե սյուները, կաթողիկոսը կառուցել է Ս. Նշան եկեղեցին: Վարագա վանքի մեջ հանգչող Խաչափայտը կոչվել է ս. Նշան և երկար ժամանակ պահվել այնտեղ: Դեգերումներից հետո, 1655-ին դրվել է Վանի Ս. Տիրամայր Մայր եկեղեցում, որն այնուհետև կոչվել է Ս. Նշան: Տոնը կատարվում է Խաչվերացից 15 օր հետո՝ սեպտ. 25-ից մինչև հոկտ. 1-ը հանդիպող կիրակի օրը: Ներսես Գ Տայեցին Վարագա Ս. Խաչի տոնի առթիվ հորինել է «Նշանաւ ամենայաղթ խաչիւդ քո Քրիստոս» շարականը:

ԽԱՉԻԿ

430

Գրկ. Գ ո ւ շ ա կ յ ա ն Թ., Սուրբք և տօնք, Երուսաղեմ, 1939, էջ 313–323: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ծիսական բառարան, Ե., 1992: Տ ի գ ր ա ն յ ա ն Ա., Խաչվերացի տոնի ավանդությունները, «Գանձասար», 6, 1996, էջ 110–131: Մա ն ո ւ կ յ ա ն Ա., Հայ եկեղեցու տոները, 6 հրտ., Թեհրան, 1999: Արտաշես Ղազարյան

ԽԱՉԻԿ Ա ԱՐՇԱՐՈՒՆԻ, Ա ր շ ա ր ո ւ ն ե ց ի (ծ. թ. անհտ – 992, ամփոփված է Արգինայի Կաթողիկե եկեղեցու հյուսիսային կողմում), Ամենայն հայոց կաթողիկոս 973-ից: Հաջորդել է Ստեփանոս Գ Սևանցուն: Սովորել է Մեծ Հայքի Արշարունիք գավառի Կամրջաձոր կամ Կապուտքար վանքի նշանավոր դպրոցում: Եղել է Արշարունիքի եպիսկոպոսը: Կաթողիկոս է կարգվել Աշոտ Գ Ողորմած թագավորի հրամանով և եկեղեց. ժողովի ընտրությամբ: Հայրապետ. գործունեության ընթացքում նպաստել է կաթողիկոս. աթոռը Արգինայում (944) հաստատելուն: Պայքարել է Սեբաստիայի և Մելիտինեի մետրոպոլիտների ոտնձգությունների դեմ՝ պաշտպանելով Հայ առաքելական եկեղեցու ուղղափառ դավանությունը: Բյուզ. կայսրության արլ. շրջաններում հայ բնակչությանը հուն. եկեղեցու դավան. ոտընձգություններից զերծ պահելու նպատակով Անտիոքում, Տարսոնում, Իսավրիայում և այլուր նշանակել է եպիսկոպոսներ: Օժանդակել է Հայոց պետականության ամրապնդման համար հայ Բագրատունիների ձեռնարկած միջոցառումներին: Խ. Ա Ա. զբաղվել է շին. աշխատանքներով, Արգինայում կառուցել երեք կաթողիկե եկեղեցի, հիմնել մատենադարան: Կաթողիկոս. գահին Խ. Ա Ա-ուն հաջորդել է Սարգիս Ա Սևանցին: Գրկ. Ս տ ե փ ա ն ո ս Տ ա ր ո ն ա ց ի Ա ս ո ղ ի կ, Տիեզերական պատմություն, Ե., 2000: Մա տ թ ե ո ս Ո ւ ռ հ այ ե ց ի, Ժամանակագրություն, Ե., 1991: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912: Արթուր Կարապետյան

ԽԱՉԻԿ Բ ԱՆԵՑԻ [ծ. թ. անհտ, Անի – 1065, Թավբլուր (Երկրորդ Հայքում), ամփոփվել է Թավբլուրի վանքում], Ամենայն հայոց կաթողիկոս 1058-ից: Հաջորդել է Պետրոս Ա Գետադարձին, որի քրոջ որդին էր: Սովորել է Անիի դպրոցում: 1040-ական թթ. 1-ին կեսին ձեռնադրվել է եպիսկոպոս: Բագրատունյաց թագավորության անկումից (1045) հետո Բյուզ. կայսրությունը փորձել է իրեն ենթարկել նաև Հայոց կաթողիկոսությունը, ինչը կհեշտացներ հայ ժողովրդին դավանափոխելու քաղաքա-