Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է աքսորից և նշանակվել Գորի-Իմերեթի-Բաթումի և Արդվինի առաջնորդական փոխանորդ: 1907-ի հունիսին Մկրտիչ Ա Վանեցի կաթողիկոսի կոնդակով նշանակվել է Նոր Բայազետի և Դարաչիչակի (այժմ՝ Ծաղկաձոր) եկեղեցիների բարեկարգիչ: 1909-ի դեկտ. ձեռնադրվել է եպիսկոպոս: Առաջին համաշխ. պատերազմի տարիներին Երևանի թեմի Եղբայրական օգնության հանձնաժողովի նախագահն էր, կազմակերպել է վիրավոր հայ զինվորների և փախստականների օգնության գործը: 1917-ին նրա նախաձեռնությամբ Երևանում հիմնադրվել է Հայոց Ազգային խորհուրդը: 1919-ին Գևորգ Ե Սուրենյանցի կարգադրությամբ և Հայաստանի կառավարության հրահանգով որպես հայրապետ. պատվիրակ մեկնել է Փարիզ՝ համերաշխություն հաստատելու Փարիզի խաղաղության կոնֆերանսին մասնակցող հայկ. ազգային երկու պատվիրակությունների միջև: 1920-ին Փարիզից մեկնել է Ամերիկա՝ կարգավորելու պառակտված թեմական կյանքը: Այստեղ կազմակերպել է հանգանակություն Հայաստանի պաշտպանության և վերաշինության համար, ինչպես նաև կատարել Հս. Ամերիկայի հոգևոր առաջնորդի ընտրություն՝ հանձին Տիրայր արք. Տեր-Հովհաննիսյանի: 1920-ի դեկտ. 11-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով նրան շնորհվել է արքության տիտղոս և պատիվ: 1923-ի մարտի 4-ին կարգվել է Ամենայն հայոց կաթողիկոսի տեղապահ և Գերագույն հոգևոր խորհրդի նախագահող: Այս պաշտոնում նա պայքար է ծավալել «Ազատ եկեղեցական եղբայրության» խմբավորման դեմ: Գևորգ Ե Սուրենյանցի մահից հետո, 1930–32-ին ղեկավարել է Հայ եկեղեցու գործերը: 1932-ի նոյեմբ. 12-ին ընտրվել, իսկ 13-ին օծվել է Ամենայն հայոց կաթողիկոս: Խ. Ա Մ. պայքար է ծավալել փակված եկեղեցիները վերաբացելու օգտին, հանդես եկել եկեղեցիները քանդելու և ոչ իրենց նպատակին օգտագործելու, խորհրդ. իշխանությունների՝ հայ հոգևորականներին բըռնությունների ենթարկելու քաղաքականության դեմ: Զբաղվել է եկեղեցու սահմանադրական, ծիսական, կազմակերպչական համակողմանի քննության ու բարեկարգման, Մայր տաճարի նորոգման, Հայ եկեղեցու նվիրապետ. աթոռների միջև սերտ հարաբերությունների ստեղծման հարցերով: Զգալի աշխատանք է կատարել սփյուռքահայությանը Հայ եկեղեցու շուրջ համախմբելու համար: Սփյուռքում կազմակերպել է Աստվածաշնչի հայ. թարգմանության

1500-ամյակին նվիրված ԽՈՐՀՐԴԱՏ. հանդիսություններ: Խ. Ա Մ-ին պետանվտանգության ծպտյալ գործակալները խեղդամահ են արել Վեհարանի իր բնակարանում: Կաթողիկոս. աթոռին Խ. Ա Մ-ին հաջորդել է Գևորգ Զ Չորեքչյանը: Գրկ. Ս տ ե փ ա ն յ ա ն ց Ս., Հայ առաքելական եկեղեցին ստալինյան բռնապետության օրոք, Ե., 1994: Ստեփան Ստեփանյանց

ԽՈՐՀՐԴԱՏԵՏՐ-ՊԱՏԱՐԱԳԱՄԱՏՈՒՅՑ, Խ ո ր հ ր դ ա տ ե տ ր, ծիսամատյան, որը պարունակում է Պատարագի բովանդակությունը և մատուցման կարգը: Առկա են տարբեր առաքյալների (Անդրեաս, Հակոբոս Զեբեդյան, Հակոբոս Տյառնեղբայր) վերագրված Խ-Պ-ներ: Հայ եկեղեցին ժամանակի ընթացքում հայացրել է մի շարք Խ-Պ-ներ, որոնք հայտնի են բարսեղյան, նազիանզյան, ոսկեբերանյան, հռոմեական անուններով: Բարսեղյան պատարագամատույցը հայ. ձեռագրերում հայտնի է Գրիգոր Ա Լուսավորչի անունով: Այս վերագրումը հետևանք է այն բանի, որ Գրիգոր Լուսավորիչն է Կեսարիայից այն բերել Հայաստան և դարձրել կիրարկելի: Նազիանզյան Խ-Պ., որ սխալմամբ վերագրվել է Աթանաս Ալեքսանդրացուն, խմբագրել է Հովհաննես Ա Մանդակունի կաթողիկոսը. որդեգրվելով Հայ եկեղեցու կողմից՝ այն դարձել է նրա հիմն. Խ-Պ.: Ոսկեբերանյան Խ-Պ., որը շատ նման է բարսեղյանին, կիրառվում է գլխավորաբար Հույն եկեղեցում, իսկ հռոմ. Խ-Պ. (հայերեն է թարգմանել Ներսես Լամբրոնացին) իր մի շարք հատվածներով ներմուծվել է հայոց Պատարագի մեջ: Հայոց Խ-Պ. գլխավորապես կազմված է կապադովկյան հայրերի՝ Բարսեղ Կեսարացու և Գրիգոր Նազիանզացու հեղինակած պատարագամատույցից: Ըստ այսմ՝ հայոց Պատարագը կատարվում է համաձայն Խ-Պ-ի, որն ունի հետևյալ մասերը. Ա մաս՝ Պ ա տ ր ա ս տ ո ւ թյ ո ւ ն, որի մեջ մտնում են. 1. Զգեստավորում (ոսկեբերանյան-Ոսկ.), 2. Լվացում (հռոմեական-Հռոմ.), 3. Խոստովանություն (Հռոմ.), 4. Նախամուտ (՞), 5. Աղոթք՝ Գրիգոր Նարեկացու (Հայ.), 6. Առաջադրություն (Բարսեղ Կեսարացու-Բրս.), Բ մաս՝ Ճ ա շ ո ւ պ ա շ տ ո ն ա կ ա տ ա ր ո ւ թ յ ո ւ ն, որի մեջ մտնում են. 1. Խնկարկություն (Ոսկ.), 2. Ճաշու մուտք (Բրս.), 3. Ընթերցվածք (Ոսկ.), Գ մաս՝ Կ ա ն ո ն ս. Պ ա տ ա ր ա գ ի, որի մեջ

445