Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ցյալին բերում են Սուրբ Հոգու հոգևոր, մտավոր ու բարոյական անտեսանելի շնորհները կամ հայտնված անըմբռնելի ճշմարտությունը: Այսպես, Մկրտության ժամանակ մկրտվողի վերստին ծնունդով Աստծո որդեգիր դառնալը, Ապաշխարության ընթացքում ապաշխարողին մեղքերից արձակելը, Ձեռնադրությամբ կատարած շնորհաբաշխումը, ս. Պատարագի ընթացքում հացի և գինու փոխակերպումը Քրիստոսի մարմնի և արյան անտեսանելի են, սակայն ընկալվում են հավատքով և հավատքի միջոցով դառնում իմանալի ու զգալի: Խորհուրդների մատակարարության համար անհրաժեշտ են երեք տարրեր. 1. զգալի նշան. այսպես են կոչվում խորհուրդների կատարման ընթացքում գործածվող նյութերը, օր., ջուրը՝ Մկրտության, ս. Մ յուռոնը՝ Դրոշմի, հացը և գինին՝ Հաղորդության ժամանակ: 2. Աղոթք, որը սրբագործում է խորհուրդի զգալի նշանը: Խորհրդակատարության ընթացքում երգվում են շարականներ, ընթերցվում աղոթքներ և Ս. Գրքից հատվածներ: 3. Օրինավոր պաշտոնյա. միայն ձեռնադրված հոգևորականն իրավունք ունի խորհուրդներ մատակարարելու: Յոթ խորհուրդներից երեքը՝ Մկրտությունը, Դրոշմը և Ձեռնադրությունը, անկրկնելի են: Մնացած չորսը կրկնելի են՝ ըստ կանոնի և ըստ եկեղեց. ավանդության: Չորս խորհուրդները՝ Մկրտությունը, Դրոշմը, Հաղորդությունը և Ապաշխարությունը, պարտադիր են: Մնացած խորհուրդները թողնված են յուրաքանչյուր անհատի ազատ կամքին: Գրկ. Տ ե ր - Մ ի ք ե լ յ ա ն Ա., Հայաստանեայց սուրբ եկեղեցու քրիստոնէականը, Թ., 1900: Չ ե պ ե յ ա ն Ղ., Հայ եկեղեցւո յոթը խորհուրդները, Անթիլիաս, 1988: Ս ա ր գ ս յ ա ն Ս., Հայոց եկեղեցւո խորհուրդներն ու ծեսերը, «Գանձասար», 1, 1992: Արտաշես Ղազարյան

ԽՐԱՏ, միջնադարյան մատենագրության ժանր: Ի տարբերություն ճառի ու քարոզի, նախատեսվել է լայն լսարանի, հասարակության տարբեր խավերի համար: Բովանդակում է փաստ. հարուստ նյութ միջնադարի մշակութ., տնտ. կյանքի վերաբերյալ, իր ուրույն տեղն է զբաղեցնում Հայ եկեղեցու աստվածաբան. ժառանգության մեջ, ներկայացնում հոգևոր գրականության այն բնագավառը, որն առավելագույն ներդաշնակությամբ արտացոլում է բարոյական աստվածաբանության տեսական և գործնական սկզբունքները: Այս է պատճառը այն տևական հետաքրքրության, որ ցուցաբերել են Հայ

եկեղեցու հայրերը Խ-ի ԽՐԱՏ նկատմամբ: Դա արտահայտվել է տակավին հայ դպրության արշալույսին, երբ Աստվածաշնչի հայացումը սկսվել է խրատական բովանդակություն ունեցող Առակաց գրքի թարգմանությամբ: Ավելի ուշ հայացվել են եկեղեցու հայրերի, Խիկար Իմաստունի Խ-ները, «Բանք իմաստնոց» ժողովածուները: «Պիտոյից գրքի» թելադրանքով հայ միջնադարում խրատական գրականությունը բաժանվել է «յորդորական, հրաժարական, բացասական, պարզ, շարալծեալ, առավելահրաշ» տեսակների: Հովհաննես Երզնկացին (Պլուզ) դրանք միավորել է երեք հիմն. խմբերի մեջ՝ հորդորական (դրական), հրաժարական (բացասական), միջակային (այստեղ բարոյաբանությունը բացորոշ չէ): Խ. ունի կանոն., ընդհանր., հորդոր., հոգեշահ, վանական-կրոնավոր., դավան., ծիսական, գիտագործն. և այլ ուղղվածություն ու բովանդակություն: Կանոնական Խ-ում տիրապետող է պաշտոն. հրահանգը, իրավ. երանգ ունեցող խորհուրդը: Նպատակն է, ելնելով տեղական պայմաններից, ժողովրդին մատչելի լեզվով ներկայացնել եկեղեցու սահմանած կանոն. որոշումները (տես «Կանոնագիրք Հայոց»), պահպանել հասարակության ներդաշնակ համակեցությունը («Նուաստ վարդապետ Յոհաննիսի Երզնկայեցւոյ խրատ հասարակաց քրիստոնէից, քահանայից եւ ժողովըրդոց…», «Խրատ կանոնական համառաւտ»): Խրատականոնական բովանդակություն ունեն նաև Հովհաննես Երզնկացու (Պլուզ) «Եղբարց միաբանութեան» կանոնադրությունը և «Կրկին կանոնք եւ խրատք տղայահասակ մանկանց աշխարհականաց» երկը, որոնց նպատակն է տնտեսական, բարոյական, հոգևոր փոխօգնության կանոն. պարտավորություններ հաստատել արհեստավոր., երիտասարդ. կազմակերպությունների անդամների շրջանում: Հորդորական, հոգեշահ Խ-ներն էապես կապված են միմյանց հետ: Դրանք [«Երանելւոյն Բարսղի Կեսարու հայրապետի ասացեալ վասն պահոց» (Մատենադարան, ձեռ. դ 4749, թերթեր 233ա–235բ), «Խրատք երանելւոյն Բարսղի վասն ապաշխարութեան» (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռ. դ 209, թերթեր 211 բ–223 ա), «Նեղոսի խրատ, որ ի բաց մերժեն յապականացուացն (Մատենադարան, ձեռ. դ 694, թերթ 47 բ), «Խոսրովու վարդապետի խրատական պատգամք յոյժ օգ-

447