Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կատում մուտք չունենալը (որը հատուկ է հեթանոս. տաճարներին և բնորոշ չէ բազիլիկ եկեղեցիներին), խորանի վերևի կամարակապ սրահը (եզակի է հայկ. ճարտ. մեջ), բեմում լուսամուտ չունենալը, թաղակիր կամարների բացակայությունը ևն: Ի տարբերություն զուսպ արտաքին ճակատների (լուսամուտների երեսակալներ, շրջանագծի մեջ ներառված հավասարաթև խաչեր), ներսը վաղ միջնադարի հայկ. արվեստին հատուկ հարուստ հարդարանք ունի: Մույթերը զարդարված են շախմատաձև ու երկշարք ատամիկներով, ալիքաձև ու պարանահյուս, օձակերպ քանդակներով, ուղղանկյան մեջ ներգծված ութճառագայթանի աստղերով (հանդիպում է հատկապես V դ. 2-րդ կեսում՝ Տեկոր, Երերույք, Փարպի, Ամարաս): Հս. պատին պահպանվել է որմնանկարի մի հատված՝ ողջ հասակով կանգնած երկու սրբերի պատկերով: Բազիլիկի հարդարանքում կարմիր են ներկված որոշ վարդյակներ ու մույթերի խոյակներ: Պատկերազարդումը տես ներդիր VIII-ում, 8.3, 1–2-րդ պատկերները: Գրկ. Ս տ ե փ ա ն ո ս Օ ր բ ե լ յ ա ն, Սյունիքի պատմություն, Ե., 1986: Լ ա լ այ ա ն Ե., Զանգեզուր, ԱՀ, գիրք 4, Թ., 1898: Հ ա ս ր ա թ յ ա ն Մ., Ծիծեռնավանք, ՊԲՀ, 1980, դ 2: C u n e o P., La basilique de Tsitsernakavank (Cicernakavank) dans le Karabagh, “Revue des ռtudes armռniennes”, t. 4, 1967. Մուրադ Հասրաթյան

ԾԻՍԱՄԱՏՅԱՆ, Ծ ի ս ա կ ա ն գ ր ա կ ա ն ո ւ թյ ո ւ ն, եկեղեցում գործածվող՝ գործնական-արարողական կիրառություն ունեցող սրբազան մատյաններ: Ծեսի և դրա հետ կապված Ծ-ի ձևավորումը կապված է Ընդհանրական եկեղեցու՝ որպես վարչ. միավորի, կազմավորման հետ (I դ. վերջ): Ծ. (առհասարակ ծիսական գրակ-ը) սկըզբնավորվել է հին հրեական իրականությունում: Իբրև այդպիսին Հին կտակարանում առկա են ծեսի (գլխավորաբար զոհաբերման և օծման) մի շարք նկարագրություններ (Ղևտ. 9.3–22, Ա Թագ. 16.13, Գ Թագ. 18.31–39 ևն): Նոր կտակարանում (Մատթ. 3.11, Ղուկ. 3.21) ու Եպիփան Կիպրացու Ավետարանի մեկնության մեջ (Մատենադարան, ձեռ. դ 949, 4750) տրվում են Պատարագի և Մկրտության վաղագույն նկարագրություններ: Հայ եկեղեցու արարողակարգում առկա են Ավետարանը և Ժամագիրք, Շարակնոց, Ճաշոց, Հայսմավուրք, Տոնացույց, Խորհրդատետր-Պատարա-

գամատույց, Մաշտոց ԾՈՐԾՈՐԻ Ծ-ները: Առաջինները կիրառվում են Գիշերային, Առավոտյան, Արևագալի, Երեկոյան, Խաղաղական և Հանգստյան ժամասացությունների ժամանակ, իսկ Մաշտոցը՝ անդաստանների գարնանացանն ու աշնանացանը, ջրօրհնեքը, պսակադրությունները, ննջեցյալների թաղումը, մանկանց մկրտությունը կատարելիս: Հայ եկեղեց. մատենագրության մեջ ծեսի մասնակի նկարագրություններ տրվում են Ստեփանոս Սյունեցու, Խոսրով Անձևացու և Ներսես Լամբրոնացու՝ Ժամակարգությանը և Պատարագին նվիրված աշխատություններում: Եղիշե ավ. քհն. Սարգսյան Հակոբ Քյոսեյան

ԾՈՄ, տես Պահք: ԾՈՐԾՈՐԻ ՎԱՆՔ, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Արտազ գավառում (այժմ՝ Իրանի Մակու քաղաքից հյուսիս-արևմուտք, Զանգմար գետի ձախ ափին): XIII դ. վերջին հիմնադրել է Զաքարիա եպիսկոպոսը: Հիշատակվում է 1314-ից: Ծ. վ., լինելով Արտազի հայկ. իշխանության մշակութ. կենտրոն, վերելք է ապրել XIV դ. I -ին կեսին, երբ այստեղ է հաստատվել Հովհաննես Երզնկացին (Ծործորեցի): Բացվել են բարձրագույն դպրոց, գրչության կենտրոն, գրվել և թարգմանվել են աստվածաբան. երկեր ու մեկնություններ, ընդօրինակվել ձեռագրեր: Հովհաննես Երզնկացին այս վանքում է գրել «Մեկնութիւն մարգարեութեանն Դանիէլի», «Մեկնութիւն Մատթէի Ավետարանին», «Համառօտ տեսութիւն քերականի» երկերը, քարոզներ, չափածո ստեղծագործություններ ևն: 1316-ին Զաքարիա եպիսկոպոսը և Հովհաննես Երզնկացին մասնակցել են Ադանայի եկեղեցական ժողովին: Ծ. վ. XIV դ. դարձել է միարարական շարժման (տես Ունիթորություն) կենտրոն: Վանքին կից բացված դպրոցում գիտամանկավարժ. աշխատանք է կատարել Ֆրա Պոնցիուս վարդապետը: Ծործորի բարձրագույն դպրոցում հայերեն են թարգմանվել եվրոպ. սխոլաստիկայի անվանի ներկայացուցիչներ Նիկողայոս Լյուրացու, Թովմա Աքվինացու, Բոնավենտուրայի երկերը: Ծ. վ. գործել է մինչև XVII դ. վերջը: 1995ին Ծ. վ-ի Ս. Աստվածածին խաչաձև գմբեթավոր եկեղեցին (1298–1314, կառուցված է

453