Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/455

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սրբատաշ քարով), Մակուում արհեստական լիճ ստեղծելու կապակցությամբ, իրանահայ ճարտ. Վ. Առաքելյանի նախաձեռնությամբ ու միջոցներով, տեղափոխվել է բարձրադիր վայր, Բարոն գ. մոտ: Պատկերազարդումը տես ներդիր VIII-ում, 8.3, 3-րդ պատկերը:

ԾՈՒԽ

Գրկ. Խ ա չ ի կ յ ա ն Լ., Արտազի հայկական իշխանությունը և Ծործորի դպրոցը, ԲՄ, դ 11, 1973: Ը Ր Ո Ս պ ս ÿ վ Թ., ԸՐւՌՑպՍՑցՐՈ ՎՏվՈրՑօՐÿ ՃՏՐՓՏՐ, “ճպՑՉպՐՑօռ ՎպՋՊցվՈՐՏՊվօռ րՌՎտՏջՌցՎ տՏ ՈՐՎÿվրՍՏՎց ՌրՍցրրՑՉց”, ՁպջՌրօ ՊՏՍսՈՊՏՉ, ժ., 1985. Մուրադ Հասրաթյան

ԾՈՒԽ, ընտանիք, լայն իմաստով՝ հայ հոգևորականի իրավասության տակ գտնվող ընտանիքների, բնակավայրերի ամբողջություն, որի սահմանները որոշում է թեմակալ առաջնորդը կամ թաղական խորհուրդը: Ծ. ունենում է եկեղեցի ու քահանա, հոգում իր եկեղեցու և սպասավորների՝ ծխատեր քահանայի, դպրապետի և այլոց նյութ. կարիքները: Ծխատեր քահանան, թեմակալ առաջնորդի արտոնությունն ստանալով, դառնում է եկեղեցու ներկայացուցիչն իրեն վստահված Ծ-ի շրջանում: Նա կատարում է ընտանիքների կամ անհատների համար նախատեսված եկեղեցական արարողությունները՝ տնօրհնեք, կնունք, թաղում, խոստովանություն, հաղորդություն, նաև նշանդրեք և պսակ:

454

Ծ. ունի իր ծխական դպրոցը, գումարում է ժողովներ, որտեղ ընտրում են հոգաբարձություն և սահմանում ծխահարկ: Անդրանիկ Զեյթունյան

«ԾՈՒՂՐՈՒԹԻ ԱՎԵՏԱՐԱՆ», հայերեն մագաղաթե ձեռագիր մատյան: Ընդօրինակվել է 974-ին: Գրչության վայրը և մանրանկարիչը հայտնի չեն: Գրիչը Հովհաննեսն է, հիշատակարանի հեղինակը և ձեռագրի ստացողը՝ Եղիա քահանան: Ձեռագիրը գտնվում է Վրաստանի Հանրապետության Ախալցխայի շրջանի Ծուղրութ գյուղում: «Ծ. Ա.» հայ միջնադարյան արվեստում նշանակալից է նախ՝ հնագրության և ապա՝ մանրանկարչության առումով: Ձեռագրում ներկայացված՝ Հիսուսի կյանքը պատկերող մանրանկարաշարը ուշագրավ է պատկերագրության հնամենի առանձնահատկություններով: Ոճական առումով հայկ. մանրանկարչության, այսպես կոչված՝ «ժողովրդական ուղղությանը» հարող այդ մանրանկարներին բնորոշը պարզ, անգամ պարզունակ միջոցներով արտահայտչականության և անմիջական տպավորության հասնելու ձգտումն է: Պատկերազարդումը տես ներդիր VIII-ում, 8.3, 4-րդ պատկերը: Գրկ. Հ ո վ ս ե փ յ ա ն Գ., Գրչութեան արվեստը հին հայոց մէջ, մաս 3, Վաղ-պատ, 1913, էջ 22–24: Ն ո ւ յ ն ի, Յիշատակարանք ձեռագրաց, հ. 1, Անթիլիաս, 1951, էջ 129–130: Հրավարդ Հակոբյան