Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տիճանով ցածր են բոլոր կարգի կարդինալներից: Պապը հրավիրում է Կաթոլիկ եկեղեցու «տիեզերական» ժողովներ, հղում էնցիկլիկներ (կոնդակներ): Կաթոլիկ եկեղեցուն հատուկ երևույթ են «զինվոր»-միաբանությունները, որոնց վանքերը թեմական իշխանություններին ստորադաս չեն և ենթարկվում են հիմնականում Հռոմում նստող իրենց գլխավորներին (գեներալ): Վանականները ճգնակյաց չեն, կատարում են եկեղեց-հաս. պարտականություններ: Կ-յան գաղափարական հիմքը Օգոստինոս Ավրելիոս Երանելու (IV–V դդ.), Թովմա Աքվինացու (XIII դ.) և այլոց ուսմունքներն են: Կ. ընդունում է ինդուլգենցիան (մեղքերի քավության շնորհագիր) և քավարանի (պաշտոնապես ճանաչվել է Ֆլորանսի ժողովում՝ 1439ին) գոյությունը, բոլոր կարգի հոգևորականների կուսակրոնությունը, Աստվածամոր մարմնավոր համբառնումը: Ինքնատիպ է Սուրբ Երրորդության, եկեղեց. խորհուրդների մեկնաբանումն ու կիրառումը, օծումն արվում է մկրտությունից զատ՝ նվազագույնը ութամյա (գիտակից) տարիքում, հոգևորականների և աշխարհականների հաղորդության ձևերն ու եղանակները տարբեր են (գինու մեջ ջուր են խառնում, աշխարհականներին հաղորդություն տալիս միայն հացով, իսկ գինին վերապահում եկեղեցականներին ևն): Կաթոլիկ եկեղեցին ընդունում է գոյափոխությունը (տրանսսուբստանցիացիա), այսինքն՝ Պատարագի ժամանակ հացն ու գինին փոխվում են մեկ այլ գոյացության՝ Քրիստոսի մարմնի և արյան (պաշտոնապես հաստատվել է Լատերանի IV ժողովում՝ 1215-ին), սուրբ խորհուրդ է համարում ոչ թե եկեղեց. պսակը, այլ՝ հենց ինքնին ամուսնությունը, իսկ ամուսնացողներին՝ խորհուրդն իրականացնողներ: Պսակը բոլոր դեպքերում անքակտելի է, ամուսնալուծությունը՝ անհնար: Նույնպիսին է նաև հոգևորականի կարգաթողությունը, զանցառու կամ մեղավոր հոգևորականը միայն զրկվում է գործելու իրավունքից: Կաթոլիկ եկեղեցին ունի սեփական տոնացույց (Քրիստոսի սրտի, մարմնի ևն) և մեծ մասամբ միջին դարերում ձևավորված սրբարան (օր., կաթոլիկ միաբանությունների հիմնադիրներ Իգնատիոս Լայոլա, Ֆրանկիսկոս Ասսիզցի, Դոմինիկոս Գուսման և այլք): Ընդունում է Մարիամ Աստվածածնի անարատ հղության վարդապետությունը (ընդունվել է 1854-ին): Ունի «տիեզերական» ժողովների սեփական

ցանկ (թվով՝ 21): ԸնԿԱԹՈՂԻԿՈՍ դունում է երկաբնակությունը (տես Քաղկեդոնականություն) և Քաղկեդոնի ժողովի հանգանակը: Կ. տարածված է և միլիոնավոր հետևորդներ ունի հիմնականում Եվրոպայում (հզոր է հատկապես Իտալիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ավստրիայում, Լեհաստանում), Լատ. և Կենտր. Ամերիկայում: Եռանդուն միսիոներ. գործունեության շնորհիվ բավական տարածված է նաև Հս. Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում: Գրկ. Գ ա թ ը ր ճ յ ա ն Հ., Հիմնական տարբերութիւն կաթուղիկէ եւ էջմիածնական դաւանութեանց, ԿՊ, 1864: ը Տ ս Տ Ց Տ Չ Թ. Թ., ԼրՑՏՐՌÿ ՓպՐՍՉՌ Չ տպՐՌՏՊ ՉրպսպվրՍՌւ րՏոՏՐՏՉ, սպՍՓՌÿ տՏ ՌրՑՏՐՌՌ ՊՐպՉվպռ ՓպՐՍՉՌ, Ց. 3, հկը, 1913; խ Տ ջ Ռ վ ր Ս Ռ ռ հ. թ., ԼրՑՏՐՌÿ տՈտրՑՉՈ, Ծ., 1961; Ծ փ պ Պ ս Տ Չ Ծ. կ., ԽՈՑՏսՌՓՌջՎ, Ծ., 1974; ի Ո Պ Չ Տ Ր վ օ ռ Թ. խ., ԼրՑՏՐՌÿ ՀՌՎրՍՌւ տՈտ, Ց. 1, 2, Ծ., 1995, 1997.

ԿԱԹՈՂԻԿԵ, 1. աթոռանիստ եկեղեցի, մայր եկեղեցի: Այդ անունը հատուկ տրվել է Էջմիածնի Մայր տաճարին: 2. Հայկական ճարտարապետությանը բնորոշ՝ բարձր թմբուկով և սրածայր վեղարով գմբեթ: Հայաստանում մայր եկեղեցիները գմբեթավոր են եղել, և նրանց օրինակով Կ. են կոչել նաև գմբեթ ունեցող եկեղեցիներն ընդհանրապես: Գմբեթի Կ. անվանումը աստվածաբանության մեջ համարվել է եկեղեցու հոգևոր ընդհանրականության տեսանելի խորհրդապատկերը: Գրկ. Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ծիսական բառարան, Ե., 1992: Մուրադ Հասրաթյան

ԿԱԹՈՂԻԿՈՍ (հուն. καθολι քκοvς – ընդհանրական, համընդհանուր), ք ա հ ա ն այ ա պ ե տ, հ այ ր ա պ ե տ, ե պ ի ս կ ո պ ո ս ա պ ե տ, Արեվելյան մի շարք եկեղեցիների [Հայ, Վրաց, Ասորաց, Մալաբարի (Հնդկաստան), նեստորական ասորիների] գերագույն հոգևոր պետի տիտղոսը: Հայ իրականությունում Կ. համարվում է Թադեոս, Բարդուղիմեոս առաքյալների և Գրիգոր Ա Լուսավորչի իրավահաջորդը և նրանց իշխանության ժառանգորդը: Կ. տերմինը սկսել է գործածվել V դ. կեսից: Կ. տնօրինում է եկեղեցու վարչատնտ., հոգևոր-բարոյական, ծիսական, դավան. բոլոր հիմն. հարցերը: Նրա անմիջական և առանձնաշնորհյալ իրավասություններն են եպիսկոպոս ձեռնադրելը և Մ յուռոն օրհնելը: Կ. իրավասու է նաև

457