Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/471

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զար Ա Զեթունցի – 1545– 1547, Թորոս Ա Սսեցի (Մայսենց) – 1548–50, Խաչատուր Ա Չորիկ – 1551– 1560, Խաչատուր Բ Զեթունցի (Խաչիկ Ուլնեցի, Երաժիշտ) – 1560–84, Ազարիա Ա Ջուղայեցի – 1584– 1601, Հովհաննես Դ Այնթափցի (Այթեպցի) – 1601– 1621, Մինաս Ա Սսեցի (Կարնեցի, Թացախ) – 1621– 1632, Սիմեոն Բ Սեբաստացի – 1633–48, Ներսես Ա Սեբաստացի – 1648–54, Թորոս Բ Սեբաստացի – 1655–57, Խաչատուր Գ Գաղատացի (Մինտերճի, Մինտերճյան) – 1657–74, Սահակ Ա Քիլիսցի (Մեյխանեճի, Մեյխանեճյան) – 1674–86, Գրիգոր Ա Ադանացի (Պիծակն, Բ. Կյուլեսերյանի ցանկում՝ Գրիգոր Բ Ատանացի) – 1686–93, Աստվածատուր Ա Սասունցի (Նարին) – 1693–94, Մատթեոս Ա Կեսարացի (Սարի) – 1694–1705, Հովհաննես Ե Հաճնցի – 1705–21, Գրիգոր Բ Կեսարացի (Ուղուրլու, Ուղուրլյան, Բ Կյուլեսերյանի ցանկում՝ Գրիգոր Գ Կեսարացի) – 1721–29, Հովհաննես Զ Հաճնցի (Տեր Ադամ) – 1729–33, Ղուկաս Ա Աջապահյան (Աջապահ, Աջապան, Սսեցի) – 1733–37, Միքայել Ա Աջապահյան (Սսեցի) – 1737–58, Գաբրիել Ա Աջապահյան (Սսեցի) – 1758–70, Եփրեմ Ա Աջապահյան (Սսեցի) – 1771–84, Թեոդորոս Ա Աջապահյան (Սսեցի, այլ ցանկերում՝ Թորոս Գ Սսեցի Աջապահյան) – 1784–96, Կիրակոս Ա Աջապահյան (Սսեցի, Մեծն, Մեծագործ) – 1797–1822, Եփրեմ Բ Աջապահյան (Սսեցի, ՏերՄանվելյան) – 1823–31, Միքայել Բ Աջապահյան (Սսեցի, Ղուկասյան) – 1832–55, Կիրակոս Բ Աջապահյան (Սսեցի) – 1855–65, Մկրտիչ Ա Քեֆսիզյան (Մարաշցի) – 1871–94, Սահակ Բ Խապայան (Եղեգցի) – 1902–39, Պետրոս Ա Սարաճյան – 1940, Գարեգին Ա Հովսեփյան – 1943–52, Զարեհ Ա Փայասլյան – 1956–63, Խորեն Ա Բարոյան – 1963–83, Գարեգին Բ Սարգիսյան – 1983–95, Արամ Ա Քեշիշյան – 1995-ից (41-րդ գահակալը):

ԿԱՆԱԴԱՅԻ

Պատկերազարդումը տես ներդիր VIII-ում, 8.4, 1–6-րդ պատկերները: Գրկ. Թ ո վ մ ա Մ ե ծ ո փ ե ց ի, Յիշատակարան, Թ., 1892: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 2–3, ԿՊ – Երուսաղեմ, 1914–27: Կյ ո ւ լ ե ս ե րյ ա ն Բ., Պատմութիւն կաթողիկոսաց Կիլիկիո, Անթիլիաս, 1939: Ե ղ ի այ ա ն Բ., Ժամանակակից պատմութիւն կաթողիկոսութեան հայոց Կիլիկիոյ. 1914–1972, Անթիլիաս, 1975:

ԿԱՆԱԴԱՅԻ ԹԵՄ Հ ա յ ա ս տ ա ն յ ա յ ց ա ռ ա ք ե լ ա կ ա ն ե կ ե ղ ե ց ո ւ, կազմավորվել է 1984-ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Առաջնորդանիստը՝ Մոնրեալի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Թեմի կազմավորումից առաջ Կանադայի հայ համայնքի հոգևոր կարիքները հոգացել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան թեմի առաջնորդարանը: Սկզբ. շրջանում կրոն. արարողությունները կատարել են այցելու հո-

470

վիվները բնակարաններում կամ վարձված տաճարներում: Առաջին ազգ. հոգաբարձությունը կազմակերպվել է 1918-ին, Սենտ Կաթրինզում: 1930-ին կառուցվել է Կանադայի առաջին հայկ. եկեղեցին՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը (Սենտ Կաթրինզում): Մոնրեալի հայ համայնքի եկեղեց. կյանքը պաշտոնապես կազմակերպվել է 1948-ին, երբ ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Տիրան եպս. Ներսոյանի ներկայությամբ կազմվել է եկեղեց. հանձնախումբ (6 հոգուց բաղկացած): Այդ ժամանակաշրջանում եկեղեց. արարողությունները կատարվել են Ս. Հովհաննես Մկրտիչ անգլիկան եկեղեցում: 1957-ին Կանադայի իշխանությունները ստորագրել են երկրում Հայաստանյայց առաքելական եկեղեցու պաշտոնական ճանաչման դիմումը: 1967-ին ԱՄՆ-ի Արևելյան թեմի առաջնորդ Թորգոմ արք. Մանուկյանի և թեմական խորհրդի որոշմամբ ստեղծվել է Կանադայի Հայ եկեղեցու փոխանորդություն: Առաջնորդական փոխանորդ է նշանակվել Վաչե եպս. Հովսեփյանը: 1970-ին ծխական խորհրդի որոշմամբ գնվել է եկեղեցի, որը նույն թվականին Կ. Պոլսի պատրիարք Շնորհք Գալուստյանը օծել է որպես առաջնորդանիստ՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ անունով: Առաջնորդարանի ենթակայությամբ գործում են 10 ծուխ, 5 ծխական վիճակներ: Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գործում է շաբաթօրյա դպրոց (1957-ից), մշակութ. միություններ, տարեցների, տիկնանց, երիտասարդական կազմակերպություններ: 1964-ից եկեղեցու նախաձեռնությամբ հրատարակվում է «Բուրաստան» երկամսյա հանդեսը: Տորոնտոյի հայ համայնքը սկսել է կազմավորվել 1920-ական թթ., առաջին եկեղեց. հոգաբարձությունը ստեղծվել է 1948-ին: Կրոն. արարողությունները կատարվել են Ս. Ստեփանոս, 1930–53-ին՝ Ս. Երրորդություն անգլիկան եկեղեցիներում: 1953-ին կատարվել է Տորոնտոյի հայկ. առաջին՝ Ս. Երրորդություն եկեղեցու օծումը: Եկեղեցուն կից 1956-ից գործում է Ս. Սահակ-Ս. Մեսրոպ դպրոցը, 1978ից՝ Ս. Խաչ ամենօրյա ազգ. վարժարանը, մշակութ. հանձնախմբեր, տիկնանց, երիտասարդական կազմակերպություններ: 1987-ին Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանը օծել է հայկ. ճարտ. ոճով կառուցված (ճարտ. Թագվոր Հակոբյան) Ս. Երրորդություն եկեղեցին, որին կից գործում են ամենօրյա վար-