Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

են և՛ Հայ եկեղեցու իրավասության տակ գտնվող հարցերի վերջնական լուծման կարգադրություններում, և՛ հայ մատենագրության տարբեր բնույթի երկերում, իսկ որպես սկզբնաղբյուր՝ նաև Մխիթար Գոշի ու Սմբատ Սպարապետի (1265) դատաստանագրքերում: «Կ. Հ.» մինչև XX դ. 20-ական թթ. գործածվել է Հայաստանում և հայկ. գաղթավայրերում:

ԿԱՆՈՆԱԿԱՆ

Գրկ. Կանոնագիրք Հայոց (աշխատասիր. Վ. Հակոբյանի), հ. 1, 2, Ե., 1964, 1971:

ԿԱՆՈՆԱԿԱՆ ԳՐՔԵՐ, Աստվածաշնչի՝ եկեղեցու կողմից ընդունված և վավերացված գրքերի ցանկ՝ ի տարբերություն մերժված, անհարազատ, անկանոն կամ պարականոն գրքերի: Հին և Նոր կտակարանների Կ.գ. կազմում են Աստվածաշնչի Կանոնը: Հինկտակարանային եբրայական կանոնի մեջ մտնող 22 գրքերի անվանացանկը բերված է Որոգինեսի Սաղմոսների մեկնության մեջ (218), Հին և Նոր կտակարանների Կ. գ. բերված են նաև Աթանաս Ալեքսանդրացու 367-ի 39-րդ Զատկական նամակում, ուր առաջին անգամ Նոր կտակարանի 27 գրքերը ներկայացված են իբրև մի ամբողջություն: Աստվածաշնչի գրքերի մինչմեսրոպյան հայկ. կանոնի մասին ստույգ քիչ բան է հայտնի: Կ.գ-ի որոշ ցուցակներ Հայ եկեղեցուն ծանոթ են եղել նախքան գրերի գյուտը և Աստվածաշնչի թարգմանությունը, երբ Սուրբ Գիրքը Հայոց մեջ կարդացվել ու ընդօրինակվել է հունարեն և ասորերեն: Հայերեն թարգմանության Աստվածաշնչի Կ.գ-ի առաջին ցանկը տվել է Կորյունն իր «Վարք Մաշտոցի» երկում: Նրանից հետո Հին և Նոր կտակարանների Կ.գ-ի ցանկերի հանդիպում ենք տարբեր հեղինակների մոտ (Մովսես Խորենացի, Անանիա Շիրակացի, Հովհաննես Սարկավագ, Մխիթար Այրիվանեցի, Գրիգոր Որդի Աբասա, Գրիգոր Տաթևացի և ուր.): Հայ եկեղեցում առաջին պաշտոնական կանոնը սահմանել է 768-ի Պարտավի եկեղեցական ժողովը՝ Սիոն Ա Բավոնեցու ձեռամբ: Ժողովի 23-րդ որոշումը հիշատակում է Հին կտակարանի 37 գիրք իբրև կանոնական: Նոր կտակարանի գրքերը չեն հիշատակվում: Ըստ Մ. Օրմանյանի՝ մեզ է հասել Պարտավի ժողովի որոշման միայն պատառիկը, որը բավարար չէ ճիշտ պատկերացում կազմելու Հայոց մեջ այդ ժամանակ ընդունված Կ. գ-ի մասին: Դարերի ընթացքում Կ. գ-ի ցուցակը կրել է որոշ փոփոխություններ: Ներկայիս

474

հայկ. կանոնն ընդգրկում է 75 գիրք (Հին կտակարանի 48, Նոր կտակարանի 27 գիրք): Աստվածաշնչի Յոթանասնից հունարեն թարգմանության բնագիրը, բացի 39 Կ.գ-ից, որոնք կազմում են եբրայական կանոնը, ընդգրկել է նաև, այսպես կոչված՝ երկրորդականոն գրքերը: Երկրորդականոն են այն գրքերը, որոնք թեև աստվածաշունչ չեն, սակայն որպես ոչ մերժելի, բարեպաշտական գրություններ հանձնարարելի են ընթերցման և հավատի շինության համար: Հայկ. երկրորդականոն գրքերը թվով ինն են. Եզրասի Ա, Հուդիթ, Տոբիթ, Մակաբայեցիներ Ա, Բ, Գ, Իմաստություն Սողոմոնի, Սիրաք, Բարուք, ինչպես նաև Դանիելի և Եսթերի գրքերի այն մի քանի հատվածները, որոնք բացակայում են եբրայական բնագրում: Երկրորդականոն այս գրքերից տարբերելու համար Հին կտակարանի 39 աստվածաշունչ գրքերը կոչվում են նաև նախականոն: Դրանք են՝ Ծննդոց, Ելք, Ղևտական, Թվեր, Երկրորդ օրենք, Հեսու, Դատավորներ, Հռութ, Ա, Բ, Գ, Դ Թագավորություններ, Ա, Բ Մնացորդաց, Բ Եզրաս, Նեեմի, Եսթեր, Սաղմոս, Առակներ, Ժողովող, Երգ երգոց, Հոբ, Եսայի, Օսեե, Ամոս, Միքիա, Հովել, Աբդիու, Հովնան, Նավում, Ամբակում, Սոփոնիա, Անգե, Զաքարիա, Մաղաքիա, Երեմիա, Ողբ, Դանիել, Եզեկիել (տես նաև Աստվածաշունչ հոդվածի Կանոն մասը): Գրկ. Ի շ խ ա ն յ ա ն Ռ., Հայ մատենագիտության պատմություն, պր. 1, Ե., 1964, էջ 30–35: Ա ն ա ս յ ա ն Հ., Հայկական մատենագիտություն, հ. 2, Ե.,1976, էջ 309–358:

ԿԱՆՈՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, տես Եկեղեցական իրավունք: ԿԱՊՈՍԻ ՎԱՆՔ, Ս. Հ ա կ ո բ Մ ծ բ ն ա հ այ ր ա պ ե տ ի վ ա ն ք, Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Դարանաղյաց ու Եկեղյաց գավառների սահմանագծին՝ Սեպուհ լեռան արեվելյան լանջի դարավանդի վրա: Հիմնվել է XII դ. (ավանդաբար կապում են Տրդատ Գ-ի ժամանակների հետ): Գրավոր աղբյուրներում հիշատակվում է 1230-ից: XIII–XV դդ. կրոն. ու գրչության հայտնի կենտրոն էր. ունեցել է վարդապետարան, գրատուն, եղել եպիսկոպոսանիստ: 1416-ին վանքը հրդեհել ու ավերել են ակկոյունլու հրոսակները: Որոշ ժամանակ անց վերանորոգվել է՝ «առավել ևս շքեղ, քան առաջ»: 1425-ին կառուցվել է վանքի գավիթը: 1535-ին ավերվել է երկրաշարժից. քանդվել են