Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/476

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, շենքերի մեծ մասը: XVI դ. Կ. վ. անկում է ապրել: 1684-ին հիմնովին վերանորոգվել է վանահայր Ավետիք Եվդոկացու ջանքերով: XVII դ. Կ. վ. դեռևս Բարձր Հայքի ամենանշանավոր վանքերից էր: Կ. վ-ի Ս. Հակոբ եկեղեցին ունեցել է երկմույթ գմբեթավոր հորինվածք, հատակագծում՝ պայտաձև խորանի երկու կողմերում ավանդատներով: Եկեղեցում պահվել են Հակոբ Մծբնացու մասունքները: Ուշագրավ են Ավագ խորանի կամարի խոյակներին ցուլի գլխի և քայլող առյուծի պատկերաքանդակները: Վանքի երկրորդ՝ Ս. Սիոն եկեղեցին, գավիթը, պարիսպը, խցերը և աշխարհիկ մյուս շինություններն այսօր ամբողջովին ավերակ են: Կ. վ-ի դպրոցը հայ գրչության և ուսումնառության կենտրոններից էր: Գրչության արվեստը ծաղկել է XIII–XV դդ. (XIII դարից հայտնի է երեք ձեռագրի ընդօրինակություն), իսկ դպրոցը համբավ է ձեռք բերել հատկապես XIV դ. վերջից, երբ րաբունապետ է եղել Տաթևի համալսարանի սան Գևորգ Երզնկացին: Կ. վ-ի դպրոցում ուսանելու են եկել Հայաստանից և այլ վայրերից: Հակոբ Ղրիմեցին այստեղ է հմտացել տոմարագիտության մեջ և հետագայում այդ առարկան դասավանդել նույն, ապա՝ Մեծոփավանքի դպրոցում: Գևորգ Երզնկացու մահից (1416) հետո դպրոցը մի քանի տասնամյակ անշքացել է, բայց վերստին ծաղկել և համալսարան է դարձել Հովհաննես Համշենցու րաբունապետության օրոք: Կ. վ-ի գրչատանն են ընդօրինակվել Մատենադարանում պահվող Հակոբ Ղրիմեցու ժողովածուն (1389), Քարոզգիրք (1416), Լուծմունք (1494, գրիչ՝ Մաղաքիա Բաբերտացի) և բազմաթիվ այլ ձեռագրեր: Ընդօրինակությունների մի մասն էլ պահվում է Երուսաղեմի և Վիեննայի մատենադարաններում: Գրկ. Ո ս կ յ ա ն Հ., Բարձր Հայքի վանքերը, Վնն., 1951: Թ ի ե ր ի Ժ. Մ., Սեպուհ լեռան հուշարձանները (հնագիտական ուսումնասիրություն), «Էջմիածին», 1989, դ 4–6: Մուրադ Հասրաթյան Արտաշես Մաթևոսյան

ԿԱՊՈՒՏԿՈՂԻ Ս. ՀԱԿՈԲ ՎԱՆՔ, Ը ն ձ ա ք ա ր ի վ ա ն ք, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Ռշտունյաց գավառում, Կապուտկող լեռան արևելյան լանջին, Ընձաք գյուղի մոտ: Վանքը նվիրվել է Հակոբ Մծբնացի հայրապետին, այստեղ էլ պահվել է նրա ճկույթը: Ըստ ավանդության՝ Կ. Ս. Հ. վ. հիմնադրվել է IV դ.:

Ծաղկում է ապրել X– ԿԱՊՈՒՏԿՈՂԻ XI դդ., Վասպուրականի Արծրունյաց թագավորների հովանավորությամբ: Նրանք կառուցել են Ս. Հակոբ, Ս. Աստվածածին, Ս. Հովհաննես և Ս. Երեք Մանկունք եկեղեցիները: Վանքի միաբանների թիվը եղել է շուրջ 300: XIII– XIV դդ. Կ. Ս. Հ. վ. լքվել է և ավերվել: 1412ին վանահայր Ստեփանոս Փիրը հիմնովին վերակառուցել է վանքը (ճարտ-ներ՝ Գրիգոր և Հովհաննես), վերականգնել Ս. Հակոբ եկեղեցու գմբեթը (աղյուսով), խցերը, տնտ. շինությունները, պարիսպը: XV դ. վանքը ստացել է բազմաթիվ նվիրատվություններ՝ արտեր, այգիներ, ձեռագրեր: Ունեցել է հարուստ գրադարան: 1445-ին եպիսկոպոս Ստեփանոսը նորոգել է վանքի պարիսպը և շինությունները, սալարկել եկեղեցիների աղոթասրահները: XVII– XVIII դդ. վանքը եղել է նշանավոր ուխտատեղի: 1850-ին շրջակայքի քրդերը հափշտակել են վանքում պահվող Հակոբ Մծբնացու մասունքը և Նոյյան տապանի մասնիկը: 1877-ին վանքը զգալի տուժել է ռուս-թուրք. պատերազմից և 7 տարի լքված եղել: Վերջնականապես դադարել է գործել 1895-ին: 1970-ին թուրք իշխանություններն ամբողջովին քանդել են վանքը և նրա տեղով խճուղի անցկացրել: Կ. Ս. Հ. վ-ի Ս. Հակոբ եկեղեցին ունեցել է գմբեթավոր, ներքուստ՝ խաչաձև, չորս անկյուններում՝ ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն հորինվածք: Եկեղեցու ներսը, բացի ավանդատներից, լրիվ ծածկված է եղել արժեքավոր որմնանկարներով (X դ.), որոնք պատկերագր. ու ոճական շատ ընդհանրություններ ունեն Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցու որմնանկարների հետ: Հվ. խաչաթևում պատկերվել է «Ավետման» տեսարանը (պահպանվել էին գահավորակին նստած Աստվածածնի և Գաբրիել հրեշտակապետի պատկերները), փախուստը Եգիպտոս, վիշապին սպանող ս. Գևորգը, շքեղ հագուստներով երկու անձնավորություն (հավանաբար վանքը կառուցող Արծրունյաց թագավորական տան անդամները), սրբեր, զինվորներ ևն: Գրկ. Շ ե ր ե ն ց Գ., Սրբավայրեր, Թ., 1902: Լ ա լ այ ա ն Ե., Վասպուրականի նշանավոր վանքեր, ԱՀ, գիրք 22, Թ., 1912: Ո ս կ յ ա ն Հ., ՎասպուրականՎանի վանքերը, հ. 1, Վնն., 1940: C u n e o P., Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, Roma, 1988; T h i e r r y J. M., Monuments armռniens du Vaspurakan, P., 1989. Մուրադ Հասրաթյան

475