Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տությունից հետո Հայաստանի մի շարք նահանգներ մտել էին կայսրության կազմի մեջ, և փորձել է Քաղկեդոնի ժողովի հետևանքով Հայաստանի և Բյուզանդիայի միջև առաջացած եկեղեցադավան. վիհը կամրջելու նպատակով Հայաստանում ևս տարածել միակամության դավանանքը: Այդ նպատակով Հերակլը, բյուզ. հայազգի զորավար Մժեժ Գնունու միջոցով, 633-ին Եզր Ա Փառաժնակերտցուն, բազմաթիվ եպիսկոպոսների ու վարդապետների հրավիրել է Կարին: Չներկայանալու դեպքում՝ սպառնացել է Մորիկ կայսրի օրինակով հակաթոռ կաթողիկոսություն ստեղծել (590–611-ին գոյատևած Ավանի հակաթոռ քաղկեդոնիկ կաթողիկոսության նման): Եզր Ա Փառաժնակերտցին չորս եպիսկոպոսներով և երեք վարդապետներով (մնացած հրավիրյալները հրաժարվել են գնալ) Կարինում ստորագրել է Հերակլ կայսրի առաջարկած հավատո խոստովանության Գիրը, որը բովանդակել է ոչ թե քաղկեդոնական, այլ միակամության դավանանքը: Կ. ժ-ին մասնակից հայ հոգևորականները ստիպված են եղել կայսրի և հույն հոգևորականների հետ հաղորդվել Կարինի եկեղեցում: Կ. ժ-ում Եզր Ա Փառաժնակերտցու ստորագրած դավանագիրը ժամանակի քաղ. իրադրությունից պարտադրված քաղ-դիվանագիտ. մի ակտ էր՝ ոչ մի եկեղեցում ամուր հող չգտած վաղանցիկ դավանական մի բանաձևի՝ միակամության վերաբերյալ: Մաղաքիա արք. Օրմանյանը Կարինում տեղի ունեցածը ժողով չի համարել, քանի որ նիստեր տեղի չեն ունեցել, որոշումներ ու կանոններ չեն ընդունվել: Պարզապես եղածը մի կայսերական հրաման էր, որին հայերը, առկա քաղ. կացության հետևանքով, պարսիկներից հույսը կտրած, արաբ. արշավանքների օրըստօրե մեծացող վտանգի դեմ հանդիման, անհրաժեշտ են համարել ենթարկվել և համագործակցել բյուզանդացիների հետ: Գրկ. Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994: Ս ե բ ե ո ս, Պատմութիւն, աշխատասիր. Գ. Աբգարյանի, Ե., 1979: Ս տ ե փ ա ն ո ս Օ ր բ ե լ յ ա ն, Սյունիքի պատմություն, Ե., 1986: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912, էջ 687–700: Բ ա ր թ ի կ յ ա ն Հ., “Narratio de rebus Armeniae” հունարեն թարգմանությամբ մեզ հասած մի հայ-քաղկեդոնական սկզբնաղբյուր, ԲՄ, դ 6, 1962: Հրաչ Բարթիկյան

«ԿԱՐՄԻՐ ԱՎԵՏԱՐԱՆ», «Մ ե ծ շ ե ն ի Ա վ ե տ ա ր ա ն», հայ գրչության և մանրանկարչության մագաղաթե ձեռագիր մատյան (Մա-

տենադարան, ձեռ. դ ԿԱՐՄՐԱՎՈՐ 6202): Աշոտ Սպարապետի պատվերով ընդօրինակել է Թութայել գրիչը, 909-ին, Կ. Պոլսում: Մատյանը սկզբնապես չի պատկերազարդվել: Բնագիրն ունի հնագր. արժեք: XIII դ. 30–40-ական թթ. Շիրակում գրիչ և մանրանկարիչ Իգնատիոս Հոռոմոսցին ձեռագրի սկզբում ավելացրել է 6 թերթ, նկարել 10 խորան, Մատթեոս և Ղուկաս ավետարանիչների պատկերներով սկզբնաթերթ: Խորանների սյուների ու երիզների վրա թողել է նաև հիշատակարաններ, որտեղ պատմում է մոնղոլների ներխուժման և նրանց գործած դաժանությունների մասին: Նկարազարդման մեջ գերիշխում է կարմիր գույնը (հավանաբար այստեղից է «Կ. Ա.» անվանումը): Հետագայի հիշատակարանները վկայում են, որ XIII դ. 2-րդ կեսին ձեռագիրը տարվել է Վասպուրական, ավելի ուշ՝ Արցախ: «Կ. Ա.» Արցախի Մեծ շեն (այժմ՝ ԼՂՀ Մարտակերտի շրջանում) գյուղից XX դ. սկզբին Էջմիածնի մատենադարան է բերել Գարեգին վրդ. Հովսեփյանը (1943–52-ին՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Գարեգին Ա): Պատկերազարդումը տես ներդիր VIII-ում, 8.5, 2-րդ պատկերը: Գրկ. Հ ո վ ս ե փյ ա ն Գ., Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի պատմության, հ. 1, Ե., 1983: Կարեն Մաթևոսյան

ԿԱՐՄՐԱՎՈՐ Ս. ԱՍՏՎԱԾԱԾԻՆ ԵԿԵՂԵՑԻ, ՀՀ Արագածոտնի մարզային կենտրոն Աշտարակ քաղաքի հյուսիս-արևելյան բարձրադիր մասում: Կառուցվել է VII դ. 2-րդ կեսին, կարմրագույն տուֆի սրբատաշ քարերից: Հայկ. փոքր խաչաձև գմբեթավոր եկեղեցիների անաղարտ պահպանված (ներառյալ նախնական կըղմինդրե ծածկը) լավագույն նմուշն է. գեղատեսիլ է, ներդաշնակ համաչափություններով, բարձրարվեստ ծավալային հորինվածքով: Ներսում պահպանվել են արևելաքրիստ. արվեստին բնորոշ VII դ. որմնանկարների մնացորդներ: Գմբեթարդին «Քրիստոսը փառքի մեջ» պատկերագր. հորինվածքն է, իսկ արմ. խաչաթևին պատկերված են սուրբ հեծյալները՝ համապատասխան մակագրություններով: Հվ., արլ. և հս. պատերը դրսից երիզող մեկտողանոց շին. արձանագրությունը հայտնում է, որ Ս. Աստվածածին եկեղեցին կառուցել են Դավիթն ու իր որդիները: 1292-ին Հակոբ երեցը եկեղեցու մոտ կառուցել է «տնանկների օթևան»: XIII

479