Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/481

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դարից մինչև 1813-ը Կ. Ս. Ա. ե. եղել է կուսանոցի եկեղեցի: 1326ին եկեղեցին շրջապատվել է հվ. կողմում դարպաս ունեցող պարսպով: 1813–60-ին դարձել է ուխտատեղի: XIX դ. սկզբին Մկրտիչ վարդապետը եկեղեցու արմ. կողմի գերեզմանոցում մատուռ է կառուցել: 1860-ին Կ. Ս. Ա. ե. վերածել են ծխական եկեղեցու և արմ. ճակատին կից կառուցել փայտածածկ դահլիճ՝ «ժողովըրդանոց». այդ նպատակով քանդել են գերեզմանոցն ու մատուռը: XIX դ. վերջին քառորդում Աշտարակի խարխլված Ս. Ամենափրկիչ եկեղեցուց Կ. Ս. Ա. ե. են տեղափոխել հնդկահայերի 1709-ին գործած նկարազարդ վարագույրը: 1955-ին քանդել են եկեղեցու կերպարն աղճատող, արմ. կողմից կից դահլիճը, նորոգել փողոցից դեպի եկեղեցի տանող աստիճանները: 1978-ին բարեկարգել են Կ. Ս. Ա. ե-ու տարածքը: Պատկերազարդումը տես ներդիր VIII-ում, 8.5, 3-րդ պատկերը:

ԿԱՐՈՍ

Գրկ. Շ ա հ խ ա թ ո ւ ն յ ա ն ց Հ., Ստորագրութիւն Կաթուղիկէ Էջմիածնի և հինգ գաւառացն Արարատայ, հ. 2, Էջմիածին, 1842: Ա լ ի շ ա ն Ղ., Այրարատ, Վնտ., 1890: Գ ր ի գ ո րյ ա ն Վ., Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Ե., 1982: Շ ա հ ա զ ի զ Ե., Աշտարակի պատմությունը, Ե., 1987: շ Ր Ո ս Տ Չ Շ. հ., ԸՔՑՈՐՈՍ, Ծ., 1947. Մուրադ Հասրաթյան

«ԿԱՐՈՍ ԽԱՉ», հայ ժողովրդական-կրոնական վիպերգ: Տարածված է եղել Մուշի, Մոկսի, Վանի շրջաններում: Վիպերգը գրառել են ժող. բանասացները XIX դ. 2-րդ կեսին և XX դ. սկզբին, երաժշտությունը՝ Կոմիտասը և Ս. Մելիքյանը: Ցարդ հայտնի են վիպերգի 7 տարբերակ և մեկ վերամշակված օրինակ: Ամենաընդարձակ տարբերակը բաղկացած է շուրջ 200 բանատողից: Բանատողերը մեծ մասամբ ավարտվում են «ին» հանգով, իսկ յուրաքանչյուր հատվածի վերջում կրկնվում է վիպերգին քնարական հնչեղություն հաղորդող «Ծառա կըլնիմ Կարոս Խաչին» տողը: «Կ. Խ.» կազմված է սկզբնապես միմյանցից անկախ երկու մասի վիպական հարակցումից: Առաջին մասում հոտաղները դաշտում եղեգնաբույսից խաչ են արարում, երկրպագում: Խաչն օժտվում է գերբն. զորությամբ և իբրև մի կենդանի էակ թռչում մտնում է կարոսի (նեխուր) ածուի մեջ (այստեղից էլ՝ վիպական անունը): Երկրորդ մասում լուրը հասնում է գյուղի իշ-

480

խանին: Նա իր մարդկանցով փորձում է տիրանալ խաչին, բայց խաչը թռչում է քահանայի գիրկը: Խաչի զորությամբ իշխանն ու նրա մարդիկ չարաչար պատժվում են, իսկ քահանան օրհնում է խաչը և մեծ թափորով տանում դնում տաճարում: Հրաշագործ խաչը «ցերեկը հով էր անում աշխարհին, գիշերը՝ լույս կամար կապում տաճարին»: Վիպերգի հիմքում բուսապաշտության հնագույն հավատալիքն է: Սուրբ զորությամբ օժտված բույսը՝ խաչը, ժողովուրդը համադրել է քրիստ. կրոնի սրբության խորհրդանիշ խաչի հետ և այն դարձրել առավել զորավոր: Վիպերգում խաչը հայ ազգի փրկության ու հովանավորման մի նմուշ է, հայոց սրբավայրերն ու սրբությունները կողոպտող ու ավերող, անհավատներին պատժող և պատուհասող մեծագույն զորություն: Գրկ. Ա բ ե ղ յ ա ն Մ., Երկ., հ. 1, Ե., 1966, էջ 502– 506: Հ ա ր ո ւ թյ ո ւ ն յ ա ն Ս., «Կարոս Խաչ» վիպերգի մի միջնադարյան պատում, ԼՀԳ, 1975, դ 8: «Կարոս Խաչ». Ուսումնասիրություններ և բնագրեր, կազմ. և խմբ. Ս. Հարությունյանը և Ժ. Խաչատրյանը, Ե., 2000: Սարգիս Հարությունյան

«ԿԱՐՍԻ ԱՎԵՏԱՐԱՆ», «Գ ա գ ի կ թ ա գ ա վ ո ր ի Ա վ ե տ ա ր ա ն», «Գ ա գ ի կ Շ ա հ ն շ ա հ ի Ա վ ե տ ա ր ա ն», XI դարի մագաղաթե ձեռագիր մատյան: Ընդօրինակվել է Կարսի Գագիկ Աբասյան թագավորի (1029–65)՝ ժամանակի կրթված ու լայնախոհ, հմուտ աստվածաբանի պատվերով: Պահվում է Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարանում (ձեռ. դ 2556, չափերը՝ 47x36 սմ): Բաղկացած է 481 թերթից, տեղ-տեղ (հատկապես նկարները) վնասված են եղել, խնամքով նորոգվել է 1703-ին: Կաշեկազմ է, ոսկեզօծ շրջանակով, մեջտեղը՝ խաչ: Ձեռագիրը գրված է գեղեցիկ բոլորագիծ երկաթագրով, երկսյուն է, սկզբնատառերը զարդարված են տերևներով, ծաղիկներով, կենդանիների գլուխներով ու թռչուններով: Լուսանցքներում ու սյունակների միջև պատկերված են հարյուրավոր թռչուններ, կենդանիներ, անոթներ: Պահպանվել են Եվսեբիոս Կեսարացու թուղթը Կարպիանոսին՝ Գագիկ թագավորի ոսկետառ ընծայագրով, չորս խորաններ, անվանաթերթերը՝ գլխազարդերով ու ոսկետառերով, տեքստի ներսում կամ տակը՝ բազմաթիվ պատմողական նկարներ. «Քրիստոսի փորձությունը» (թերթ 18բ), «Երկրորդ և երրորդ փորձությունները» (մասամբ վնասված, թերթ 16բ, 21բ), «Քրիս-