Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Հայտնության գրքում ավելի է հարստանում Կ. ծ-ի գաղափարը, լրանում Աստծո դրախտի մեջ գտնվող «կենաց փայտով» (այսինքն՝ խաչով)՝ փոխարենը արևելքում տնկված դրախտի Կ. ծ-ի: Հայտնության Կ. ծ. տալիս է տասներկու պտուղ՝ ըստ ամիսների թվի, իսկ «… ծառի տերևը ազգերի բուժման համար էր» (Հայտն. 22.2): Մի այլ անգամ Հիսուսի անունն հիշատակվելուց առաջ խոսվում է պատվիրանները պահողների մասին, որոնք «իրավունք ունեն ուտելու կենաց ծառից» (22.14): Հիսուսն իրեն համարում է «արմատ եւ սերունդ [ազգ]… Դավթից» (22.16), որ անվանվում է «Հեսսեի ծառ» և XIX դարից նկարվում է իբրև տոհմածառ Մատթեոսի (երբեմն նաև Ղուկասի) Ավետարանի անվանաթերթում: Զարդարվեստի բուս. մոտիվների ամենագլխ. արտահայտությունը Կ. ծ. է: Այն ունի հիմն. մոտիվներ, աճի հետ կապված՝ բույսի ամենագլխ. օրգանները՝ հատիկի (սերմի), ծաղկի և վարսանդաառէջքային օրգանների գաղափարապատկերները: Քրիստոնեության սկզբ. շրջանում գերիշխող հելլենիստ. և մերձավորարևելյան (իրանա-սեմական)՝ հիմնականում ճարտ. զարդարվեստի ազդեցության տակ մի քանի բուս. մոտիվներ (արմավազարդեր, ակաթազարդեր կամ արջամագիլներ, զանազան հյուսվածքազարդեր, նռան ու խաղողի մոտիվներ) մեծ տարածում են ստացել: Սակայն քրիստ. (մանավանդ հայ միջնադարյան) արվեստում Կ. ծ. համարվող այդ մոտիվները վեր են բարձրանում «զույգ ծաղիկ», «պտղաբերություն» և նման թեև կենսական, բայց նախն. պարզ գաղափարներից և հարստանում աստվածաշնչային և մեկնող. հոգևոր հարուստ գաղափարաբանությամբ: Արմավն արդեն խորհրդանշում է արդարներին և երկնային արքայությունը (Երուսաղեմ մտնելիս Հիսուսի առջև պատանիները արմավի ճյուղեր են փռում), Հիսուսի տոհմածառը կամ Հեսսեի (Դավթի հոր) ծառը, որտեղ որպես արմավի պտուղ պատկերվում են Հիսուսի նախնիները (թիվը փոփոխական է)՝ զարդարված արմավի ճյուղերով, ինչպես՝ մեդալիոններով: Ձեռագիր Ավետարանների խորանապատկերներում, անվանաթերթերում և այլուր, ինչպես նաև խաչքարերի վրա է՛լ ավելի է ընդլայնվում Կ. ծ-ի գաղափարը՝ տարածվելով նռնենիների, ձիթենիների, խաղողի որթի վրա, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը՝ կապված նահապետների, մարգարեների, ճգնավորների դա-

սերի, առաքյալների ԿԵՆՏՐՈՆ. հետ ևն: Կ. ծ-ի բովանդակությունն է՛լ ավելի է հարստանում՝ կապվելով զույգ և ավելի մեծ թվով թռչունների ու կենդանիների խորհրդաբանության հետ (աքաղաղներ, սիրամարգեր, ձկնաքաղ հավքերի տեսակներ՝ հավալուսն, կռունկ, ձկնկուլ, կտցար, նաև կաքավներ, աղավնիներ ևն): Դրանք նախն. իմաստներով թեև առնչվում են ծնող զույգի գաղափարին, բայց ստանում են առավելապես հոգևոր բովանդակություն՝ էպիկուրյան և պլատոնական վայելքի ու սիրո (էրոսի) գաղափարն ուղղելով դեպի հոգևոր վայելքի հունը (Դիոնիսիոս Արիոպագացու երկերը): Դրանց մասին առանձին խոսվում է Ստեփանոս Սյունեցու, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու և ուրիշների «Խորանների մեկնություններում»: Կ. ծ-ի և ծաղկող խաչի հետ կապված գաղափարները նախն. իմաստներից (աճ, տերև, վարսանդ, առէջքներ, ծաղիկներ, ծնող զույգ ևն) հոգևոր վերելք են ապրում նաև հայ և քրիստ. միջնադարյան պոեզիայում: Կ. ծ-ի նախն. իմաստները (զուգավորման, բազմացման) ավելի ցայտուն են ժող. երգերում («Ջան գյուլումներ», խաղեր, էպոս ևն), որտեղ հետագայում խառնվում է կրոնական-հոգևորը: Գրիգոր Նարեկացու Վարդավառի և Հայտնության (Ավետիսի) տաղերում առավելագույնս արտահայտված է Կ. ծ-ի այն գաղափարը, որն առկա է մանրանկարչության մեջ (հատկապես կիլիկյան՝ Հեսսեի ծառի պատկերի լավագույն օրինակներում), ճոխացված գրական շքեղ խորհրդավոր պատկերներով, որոնք դժվար է արտահայտել մանրանկարչության մեջ: Գրիգոր Նարեկացու բարձր ոճն ավելի մտերմիկ ու հուզական երանգ է ստանում ժող. կամ միջին հայերենով մեզ հասած «Ավետիսներում», «Ծովին և նավին» ու «Կարոս Խաչին» տաղերում: Պատկերազարդումը տես ներդիր VIII-ում, 8.6, 2–4-րդ պատկերները: Գրկ. Մ ն ա ց ա կ ա ն յ ա ն Ա., Հայկական զարդարվեստ, Ե., 1955: Խորանների մեկնություններ, աշխատասիր. Վ. Ղազարյանի, Ե., 1995: S c h m i d k e B a u m Fr., “Reallexikon fur Antike und Christentum”; Nerausgegeben von Theodor Klauser, Band 2, 1954, S. 2–14. Վիգեն Ղազարյան

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ Հ ա յ ա ս տ ա նյ այ ց ա ռ ա ք ե լ ա կ ա ն ե կ ե ղ ե ց ո ւ,

483