Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/485

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կազմավորվել է 1980ին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Կենտրոնը՝ Վիեննայի Ս. Հռիփսիմե եկեղեցի: Ընդգրկում է Ավըստրիայի և Շվեդիայի հոգևոր հովվությունները: Կ. Ե. հ. պ-յան կազմի մեջ մտնում էր նաև Գերմանիայի հոգևոր հովվությունը, որը 1991ին հռչակվել է առանձին թեմ: Ա վ ս տ ր ի այ ի հ ո գ ե վ ո ր հ ո վ վ ո ւ թ յ ո ւ ն, առաջնորդանիստը՝ Վիեննայի Ս. Հռիփսիմե եկեղեցի: 1913-ին հայերը Վիեննայում կառուցել են Ս. Փրկիչ մատուռը (գործել է մինչև 1968-ը): Առաջին հոգևոր հովիվ է կարգվել Սուչավայից (Ռումինիա) հրավիրված Արիստակես քհն. Ֆեսլյանը: 1928–58-ին հոգևոր հովվությունը ստանձնել է Եղիշե քհն. Ութուջյանը (հետագայում՝ ծայրագույն վարդապետ): Ս. Հռիփսիմե եկեղեցին կառուցվել է 1965–68-ին (ճարտ.՝ Է. Սրապյան, Երևան): Օծել է (1968) Վազգեն Ա. Պալճյանը: Եկեղեցու բակում 1984-ին տեղադրվել է հուշարձան՝ Մեծ եղեռնի զոհերի հիշատակին (հեղ.՝ Ռ. Թամրազյան-Հարությունյան): Համայնքի եկեղեց. վարչությունը, նորակառույց եկեղեցու շուրջը հայերին համախմբելու նպատակով, համայնքի միջոցներով գնել է շենք, որը դարձել է Ազգային տուն: 1981-ին նույն շենքում բացվել է միակ և ցայսօր գործող «Հովհաննես Շիրազ» շաբաթօրյա դպրոցը, որի գործունեությունը գլխավորում են եկեղեց. վարչությունն ու ծնողական խորհուրդը: 1962-ից ավստրահայ համայնքի հոգևոր հովիվն է Մեսրոպ արք. Գրիգորյանը, որը նաև Կենտր. Եվրոպայի հայրապետ. պատվիրակն է: Շ վ ե դ ի այ ի հ ո գ ե վ ո ր հ ո վ վ ո ւ թյ ո ւ ն, կենտրոնը՝ ք. Ուփսալա: Շվեդահայ համայնքում կրոն. կյանքը սկսել է ձևավորվել երկրում հայկ. մշակութ. միությունների ստեղծմանը զուգընթաց: Հայ հոգևորականները 1970-ի կեսից ժամանակ առ ժամանակ այցելել են Շվեդիայի հայ համայնք, Պատարագ մատուցել և կնունք կատարել: Ստոկհոլմում, Ուփսալայում, Բութշիրկայում գործում են Հայ եկեղեցու խորհուրդներ: Համայնքում հայկ. եկեղեցի չկա, արարողությունները կատարվում են շվեդ. եկեղեցիներում. հայտնի է Ուփսալայի Ս. Հովհաննես եկեղեցին: Կենտր. Եվրոպայի հայրապետ. պատվիրակը կարգում է հոգևոր հովիվ: Եկեղեց. գործունեության համար Շվեդիայի Ազատ եկեղեցին հատկացնում է

ԿԵՉԱՌԻՍԻ

484

նպաստ: Շվեդահայ համայնքի հոգևոր հովիվն է Սարգիս քհն. Մելքոնյանը (1990-ից): Կ. Ե. հ. պ. կազմակերպում է նաև Նորվեգիայում, Ֆինլանդիայում և Դանիայում բնակվող հայ ընտանիքների հոգևոր մատակարարությունը: Պատկերազարդումը տես ներդիր VIII-ում, 8.7, 1-ին պատկերը: ԿԵՉԱՌԻՍԻ ՎԱՆՔ, Կ ե չ ա ռ ո ւ ք, ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի հյուսիսարևմուտքում: Վանքի գլխավոր՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին կառուցել է Գրիգոր Մ ագիստրոս Պահլավունին: Հվ. մուտքի արձանագրության մեջ կառուցման տարեթիվը նըշված է ՆՁԲ (1033, սակայն հավանական է 1013, երբ ողջ էին արձանագրությունում հիշատակվող Հայոց Գագիկ Ա Բագրատունի թագավորը և Սարգիս Ա Սևանցի կաթողիկոսը): Ըստ պատմ. տեղեկության, Գրիգոր Մագիստրոսը 1051-ին Կ. վ-ում եկեղեցի է կառուցել. այն իր ճարտ-յամբ միայն XI դ. պատկանող Ս. Նշանը կարող էր լինել: Բջնիի եպիսկոպոսները XI դ. Կ. վ-ին որպես թեմ տվել են 25 գյուղ: Ըստ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հվ. ճակատի արձանագրության, Գրիգոր Մագիստրոսը 1054ին սելջուկներից ազատագրել է «իր մեծ և հռչակավոր եկեղեցիները»: 1099-ին Կ. վ-ում թաղվել է Պահլավունյաց տոհմի Ապիրատյան Գրիգոր իշխանը, որը զոհվել էր Արշարունիք գավառում սելջուկների դեմ ճակատամարտում: XII դ. սելջուկների գերիշխանության հետևանքով վանքը ծանր վիճակում էր. ձեռագրերից մեկի հիշատակարանում նշվում է, որ «սկզբնապես ծաղկուն Կեչառիսը անշուք դարձավ»: 1161–65-ին Զաքարիա ամիրսպասալարը Կ. վ. ազատագրել է սելջուկներից, ինչի շնորհիվ հոգևոր կյանքը վերակենդանացել է, վանքը խոշոր նվիրատվություններ է ստացել, և նոր կառուցումների հնարավորություններ են ստեղծվել: 1196–1206-ին կառուցվել է վանքի գավիթը: 1205-ին Կ. վ-ի վրդ. Գրիգոր Մոնոնիկը մասնակցել է Լոռի քաղաքում դավանաբան. հարցերին նվիրված եկեղեց. ժողովին: 1203–14-ին Վասակ Խաղբակյանը Կ. վ-ում կառուցել է Կաթողիկե կոչվող եկեղեցին՝ հավանաբար ճարտ. Վեցիկի ձեռքով (վերջինիս խաչքար-մահարձանը կանգուն է համալիրի արլում): 1220-ին կառուցվել է վանքի Ս. Հարություն եկեղեցին, իսկ 1223-ին պարոն Վաչեն նորոգել է Ս. Նշան եկեղեցին: Ըստ գավթի