Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/508

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պուչեխցի (1707, 1708–14), Հովհաննես Է Իզմիրցի (1707–08), Հովհաննես Ը Գանձակեցի (1714–15), Հովհաննես Թ Կոլոտ Բաղիշեցի (1715–41), Հակոբ Բ Նալյան Զմմարացի (1741–48, 1752–64), Պրոխորոն Սիլիստրեցի (1749), Մինաս Ակներցի (1749– 1751), Գևորգ Ղափանցի (1751–52), Գրիգոր Գ Պասմաճյան Կոստանդնուպոլսեցի (1764–73), Զաքարիա Փոքուզյան Կաղզվանցի (1773–81, 1782– 1799), Հովհաննես Ժ Համատանցի (1781–82), Դանիել Սուրմառեցի (1799–1800), Հովհաննես Չամաշըրճյան Բաբերդցի (1800–01), Գրիգոր Խամսեցի (1801–02, 1802–13), Աբրահամ Գոլյան Տաթևացի (1813–15), Պողոս Գրիգորյան Ադրիանուպոլսեցի (1815–23), Կարապետ Գ Պալաթցի (1823–31), Ստեփանոս Բ Աղավնի Զաքարյան (1831–39, 1840–41), Հակոբոս Գ Սերոբյան (1839–40, 1848–58), Աստվածատուր Բ Կոստանդնուպոլսեցի (1841–44), Մատթեոս Բ Չուխաճյան Կոստանդնուպոլսեցի (1844–48), Գևորգ Բ Քերեսթեճյան Կոստանդնուպոլսեցի (1858–60), Սարգիս Ե Գույումճյան Ադրիանուպոլսեցի (1860–61), Ստեփան Մաղաքյան (տեղապահ, 1861–63), Պողոս Բ Թագթագյան Պրուսացի (1863–69), Իգնատիոս Գագմաճյան Իսթանպուլցի (1869), Մկրտիչ Վանեցի Խրիմյան (1869– 1873), Ներսես Բ Վարժապետյան Իսթանպուլցի (1874–84), Հարություն Վեհապետյան (1885–88), Խորեն Աշըգյան (1888–94), Մատթեոս Գ Իզմիրլյան Իսթանպուլցի (1894–96, 1908–09), Մաղաքիա Օրմանյան Իսթանպուլցի (1896–1908), Եղիշե Դուրյան Իսթանպուլցի (1909–11), Հովհաննես Արշարունի Իսթանպուլցի (1912–13), Զավեն Եղիայան Պաղտատցի (1913–15, 1919–22), փոխանորդության շրջան (1915–19), Տեղապահության շրջան (1922–27), Մեսրոպ Նարոյան Մշեցի (1927–44), Տեղապահության շրջան (1944–50), Գարեգին Խաչատուրյան Տրապիզոնցի (1951–61), Շնորհք Գալուստյան Յուզկատցի (1961–90), Գարեգին Բ Գազանճյան (1990–98), Մեսրոպ Բ Մութաֆյան (1998-ից):

Պատկերազարդումը տես ներդիր IX-ում, 9.1, 2-րդ պատկերը: Գրկ. Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 3, Երուսաղեմ, 1927: Պ ե ր պ ե րյ ա ն Հ., Նիւթեր Կ. Պոլսո հայոց պատմութեան համար, Վնն., 1965: Ս ի ր ո ւ ն ի Հ., Պոլիս և իր դերը, հ. 1–4, Անթիլիաս, 1965–87: Հայ Պոլիս, Ե., 2000: «Շողակաթ» (բացառիկ), 1962:

ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԻ ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆ, Կ ո ս տ ա ն դ ն ո ւ պ ո լ ս ի ե կ ե ղ ե ց ի, Կ ո ս տ ա ն դ ն ո ւ պ ո լ ս ի ա թ ո ռ, Ընդհանրական եկեղեցու հինգ տիեզերական պատրիարքություններից կամ Աթոռներից: VI դարից Կ. տ. պ-յան հիմնադրումը, այն առաքելական հայտարարելու մտահոգությամբ, վերագրվել է Անդրեաս առաքյալին: Կ. Պոլսի եկեղեցու առաքելական լինե-

լու հանգամանքը մերԿՈՍՏԱՆԴ. ժել է Հռոմի եկեղեցին, որը պնդել է, որ Բյուզանդիոնը (հետագայում՝ Կ. Պոլիս) միայն III դ. է դարձել եպիսկոպոսանիստ քաղաք: Կոստանդնուպոլսի Բ տիեզերական ժողովի (381) ընդունած 3-րդ կանոնի (հայերեն թարգմանությունում՝ 2-րդ) համաձայն, Կ. Պոլսի աթոռը ճանաչվել է երկրորդը՝ Հռոմի աթոռից հետո: Քաղկեդոնի ժողովի (451) 28-րդ կանոնը ևս Կ. Պոլսի աթոռը ճանաչել է երկրորդը Հռոմի աթոռից հետո՝ ընդունելով, սակայն, որ այն վայելում է Հռոմի աթոռի հետ ավագության հավասար պատիվ: Երկու ժողովների որոշումներն էլ ուղղված էին Ալեքսանդրիայի աթոռի դեմ, որը գերիշխող դիրք և հեղինակություն էր ձեռք բերել քրիստոնյա Արևելքում: 691-ի Կ. Պոլսի ժողովի 36-րդ կանոնով հաստատվել են նախորդ երկու ժողովների ընդունած որոշումները: Ըստ այդ կանոնի, քրիստոնյա աշխարհում հաստատվել է 5 տիեզերական աթոռների հետևյալ աստիճանակարգը՝ Հռոմ, Կ. Պոլիս, Ալեքսանդրիա, Անտիոք և Երուսաղեմ: Ձգտելով հասնել Կ. Պոլսի պատրիարքության գերագահությանը՝ բյուզ. Հուստինիանոս I կայսրը (527–565) Կ. Պոլսի եկեղեցին անվանել է «Գլուխ համայն եկեղեցիների»: Երբ VII դարից արաբներն ու իսլամը տիրել են Արևելքի երեք պատրիարքություններին (Ալեքսանդրիա, Անտիոք, Երուսաղեմ), Կ. տ. պ. Արևելքում մնացել է «ուղղափառության» միակ պատվար: IX դ. կեսից Կ. Պոլսի եկեղեցին ընդհարվել է Հռոմի եկեղեցու հետ: Վերջինս ձգտել է իր գերագահությունը հաստատել բոլոր եկեղեցիների հանդեպ՝ պահանջելով ճանաչել իրեն Ընդհանրական եկեղեցու միակ ղեկավար: Կ. Պոլսի Փոտ պատրիարքը (858–867, 877–886) մերժել է այդ պահանջը, ինչը առաջ է բերել խզում, այսպես կոչված՝ «Սխիզման» Հռոմի և Կ. Պոլսի եկեղեցիների միջև: Երկու եկեղեցիները վերջնականապես առանձնացել են 1054ին, երբ միմյանց նզովել են Կ. Պոլսի պատրիարքն ու Հռոմի պապը: Խզումն ավելի է խորացել դավան. վեճերի պատճառով: Ս. Հոգու բխման (Filioque) վարդապետությունը, որ X դ. պաշտոնապես ընդունել էին Հռոմի եկեղեցին և ողջ Արևմուտքը, քաղաքականից զատ, դավանապես ևս բաժանել է երկու եկեղեցիները: Մինչև Կ. Պոլսի անկումը (1453) ութ փորձ է կատարվել Հռոմի և Կ. Պոլսի եկեղեցիների

507