Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/509

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

միջև առաջացած վիհը կամրջելու համար, բայց բոլորն էլ՝ անհաջող: Երբ թուրքերը գրավել են Կ. Պոլիսը և Ս. Սոֆիայի տաճարը վերածել մզկիթի (1453), պատրիարքարանը բազմիցս տեղափոխվել է, իսկ 1600-ից հաստատվել Ֆանար թաղամասի դարպասի մոտ՝ Ս. Գևորգ տաճարում, որտեղ գտնվում է մինչև օրս: Թուրք. տիրապետության շրջանի առաջին պատրիարք Գեննադիոս Սքոլարիոսը ջանքեր է թափել շարունակելու Կ. Պոլսի փիլ. դպրոցի գործունեությունը: Թուրքիայի և Հունաստանի մի շարք քաղաքներում հիմնադրվել են բազմաթիվ դպրոցներ, որոնք վառ են պահել հույների մեջ քրիստ. կրոնը և ազգ. նկարագիրը թուրք. երկարատև տիրապետության ժամանակ: Կ. Պոլսի պատրիարքին ընտրել են նրա ենթակայության տակ գտնվող մետրոպոլիտությունների ղեկավարները, որոնց վերապահված էր նաև պատրիարքին գահընկեց անելու իրավունքը: Գործնականում վերջին խոսքը պատկանել է կայսրին: V դարից սկսած Կ. Պոլսի պատրիարքը կարևոր դեր է խաղացել կայսրի թագադրության հանդեսին: Մինչև 1453-ը (երբ թուրքերը գրավել են քաղաքը) Կ. Պոլսի աթոռն ունեցել է 135 պատրիարք: Թուրք. նվաճումից հետո Տիեզերական պատրիարքը համարվել է բարձր պաշտոնյա և հաստատվել սուլթան. բերատով: Չնայած Լոզանի կոնֆերանսում (1923) թուրք. պատվիրակությունը չի կարողացել պատրիարքությունը հեռացնել քաղաքից, բայց այն զրկվել է մի շարք իրավասություններից: Ներկայումս նրան է ենթակա հուն. սփյուռքը, իսկ Հունաստանն ունի իր արքեպիսկոպոսը: Այժմ Թուրքիայի տարածքում մնացել են Կ. տ. պ-յանը ենթակա չորս մետրոպոլիտություններ, որոնք կրում են հին մետրոպոլիտությունների անվանումները՝ Քաղկեդոնի, Խալդիայի, Լաոդիկիայի, Սարդիսի և Փիլադելփիայի, բայց չունեն հոտ: Կ. տ. պ. իր շուրջ 1700-ամյա գոյության ընթացքում ունեցել է հարաբերություններ Հայոց կաթողիկոսության հետ: Բյուզ. կայսրության սահմաններից դուրս գտնվող քրիստ. եկեղեցիների հետ իր հարաբերություններում Կ. տ. պ. գործել է քաղ. իշխանությունների հետ ձեռք ձեռքի տված: Կայսրերը դավան. հարցերն օգտագործել են քաղ. խնդիրները սքողելու համար: Դեռ 417-ին Սահակ Ա Պարթև Հայոց կաթողիկոսը գրագրություն է

ԿՈՍՏԱՆԴ.

508

հաստատել Կ. Պոլսի Ատտիկոս պատրիարքի (406–425) հետ, խնդրելով նրա միջնորդությունը կայսրից թույլտվություն ստանալու՝ Հայաստանի բյուզ. մասում հայկ. դպրոցներ բացելու, ինչպես նաև իր իրավասություններն այստեղ ևս տարածելու համար: Եփեսոսի Գ տիեզերական ժողովից (431) հետո Կ. Պոլսի Պրոկղ (Պրոկլոս) պատրիարքը (434–446), Հայաստանում նեստորականության տարածումը կանխելու նպատակով, նամակագրություն է ունեցել Սահակ Ա Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի հետ և զգուշացրել նեստորականության վտանգի մասին: Միաժամանակ ուղարկել է Եփեսոսի ժողովի ընդունած վեց կանոնները և Սուրբ Գրոց ստուգված բնագրերը: Քաղկեդոնի ժողովի հետևանքով, երբ տրոհվել է Ընդհանրական եկեղեցին, Կ. Պոլսի պատրիարքությունը, որն ընդունել էր Քաղկեդոնի հանգանակը, քրիստոնյա Արևելքում որոշ ժամանակ մնացել է առանձնացած: Քաղկեդոնի երկաբնակ դավանությունը մերժել էին Ալեքսանդրիայի, Անտիոքի և Երուսաղեմի պատրիարքությունները: Հայ եկեղեցին ևս, քիչ ավելի ուշ, իր հստակ հակաքաղկեդոն. դիրքորոշումն է հայտնել: Կ. Պոլսի պատրիարքությունը և բյուզ. կայսրերը եկեղեցիների միջև առաջացած վիհը կամրջելու բազմաթիվ փորձեր են արել V–VII դդ.: Պատրիարքությունը մեծ տեղ է հատկացրել Հայ եկեղեցուն՝ ձգտելով նրա միջոցով իր ազդեցությունը տարածել Քաղկեդոնի ժողովը մերժած հայերի, ասորիների, վրացիների վրա՝ ի հակակշիռ Պարսկաստանի: Բյուզ. Զենոն կայսրի 482-ի հրապարակած «Հենոտիկոնը» (Միության գիր), VI դ. սկզբին Անաստաս կայսրի՝ Արևելքի ուղղափառներին սիրաշահելու և քաղկեդոնականներին հալածելու քաղաքականությունը, Կ. Պոլսի Սերգիոս պատրիարքի (610–638) և Հերակլիոս կայսրի առաջ քաշած միակամության վարդապետությունը, ինչպես նաև 553-ի Կ. Պոլսի ժողովի (անվանված 5-րդ տիեզեր. ժողով) որոշումները՝ ուղղված նեստորականության պարագլուխների (այսպես կոչված՝ «Երեք գլուխների» դատապարտումը) դեմ, կոչված էին Կ. Պոլսի պատրիարքության կողմը գրավել Արևելյան ուղղափառ եկեղեցիներին և ուժեղացնել կայսրության քաղ. ազդեցությունն Արևելքի քրիստոնյա ժողովուրդների վրա: Արաբ. տիրապետության շրջանում (VII–IX դդ.) Կ. Պոլսի պատրիարքության և Հայ եկեղեցու փոխհարաբերությունները գրեթե ընդ-