Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/511

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Դրանից հայ-հուն. եկեղեց. հարաբերությունները թեև չեն աշխուժացել, բայց քաղ. դժնդակ պայմանների բերումով Կ. Պոլսի հայոց և հունաց պատրիարքությունները շատ հարցերում համագործակցել են՝ մոռացության տալով դավան. տարաձայնությունները: Մեծ եղեռնի ժամանակ, երբ ցեղասպանությանը զոհ են գնացել բազմաթիվ հայ հոգևորականներ, փրկված հայերը մնացել են առանց քահանաների: 1919-ի մայիսի 29-ին Կ. Պոլսի եկեղեցու Սինոդը Կ. Պոլսի Տիեզերական աթոռին ենթակա մետրոպոլիտներին մի շրջաբերական գրությամբ հայտնել է, որ հայոց Զավեն պատրիարքը խնդրանքով դիմել է Կ. Պոլսի պատրիարքություն, որպեսզի այն վայրերում, որտեղ չկան հայ քահանաներ, թույլատրվի օրթոդոքս քահանաներին ժամանակավորապես սպասարկել այդտեղի հայերի հոգևոր կարիքները: Կ. տ. պ. համաձայնել է և ընդառաջել:

ԿՈՏԱՅՔԻ

Գրկ. Գիրք թղթոց, Երուսաղեմ, 1994: Զ ե ք ի յ ա ն Լ., Համամիութենական տրամախոսություն մը ԺԲ դարուն, «Բազմավեպ», 1977, դ 3–4: Բ ո զ ոյ ա ն Ա., Բյուզանդիայի արևելյան քաղաքականությունը և Կիլիկյան Հայաստանը, Ե., 1988: Ն ո ւ յ ն ի, Հայ-բյուզանդական եկեղեցական հարաբերությունների վավերագրերը (XI–XII դդ.), Ե., 1996: Բ ա ր թ ի կ յ ա ն Հ., Պետրոս Ա Գետադարձ և Կոստանդին Թ Մոնոմախ, ԲԵՀ, 1988, դ 1: Ն ո ւ յ ն ի, Կիլիկյան Հայաստանի և Բյուզանդական կայսրության եկեղեցական փոխհարաբերությունները և դրանց քաղաքական ծալքերը, «Աշտանակ», 1, Ե., 1995, էջ 112–126: Հրաչ Բարթիկյան

ԿՈՏԱՅՔԻ ԹԵՄ Հ ա յ ա ս տ ա ն յ ա յ ց ա ռ ա ք ե լ ա կ ա ն ե կ ե ղ ե ց ո ւ, կազմավորվել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ի՝ 1996-ի մայիսի 30-ի կոնդակով: Առաջնորդանիստը՝ Կեչառիսի վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի: Ընդգրկում է ՀՀ Կոտայքի մարզը: Կ. թ. պատմականորեն և տարածքով Բջնիի եպիսկոպոս. աթոռի ժառանգորդն է: Բջնիի աթոռի հիմնադրման մասին Բջնիի Ս. Աստվածածին եկեղեցու պատին պահպանվել է կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձի հրամանը (1031) պարունակող վիմագիր արձանագրություն: Բջնիի աթոռը հետագայում մեծ հռչակ է ստացել, և տեղի եպիսկոպոսները կոչվել են Արարատյան գավառի դիտապետ: 1390-ին Բջնո թեմին է միացել Արարատյան թեմը:

510

Ղ. Ալիշանը կազմել է թեմի եպիսկոպոսների գավազանագիրքը: Կ. թ-ի տարածքում են գտնվում Արզնիի Ս. Կիրակի (VI դ.), Արամուսի Ս. Ծիրանավոր (VI դ.), Սոլակի Ս. Աստվածածին (VI–VII դդ.), Բջնիի Ս. Սարգիս (VII դ.), Ալափարսի Ս. Վարդան (VII դ.), Գառնիի Ս. Աստվածածին (XII դ.), Նուռնուսի Ս. Գրիգոր Նարեկացի (XII–XIII դդ.), Ս. Հարություն (կառուցվում է) եկեղեցիները, Պտղնավանքը, Եղվարդի Ս. Թեոդորոս, Կարենիսի, Թեղենյաց, Նեղուցի (XIII դ.), Թեժառույքի (XIII դ.) վանքերը, Ակունքի Պողոս-Պետրոս մենաստանը, Ձագավանքը, Մայրավանքը, Մաքրավանքը (XIII դ.), Հրազդանի Ս. Խաչ եկեղեցին (XIII դ.) ևն, ինչպես նաև Գեղարդավանքը, որը ենթարկվում է Մայր աթոռին: Թեմում գործում են՝ Ծաղկաձորի Կեչառիսի վանքը, Հրազդանի Ս. Աստվածածին, Եղվարդի Ս. Աստվածածին, Առինջի Ս. Հովհաննես, Ս. Աստվածածին, Ջրվեժի Ս. Կաթողիկե, Բջնիի Ս. Աստվածածին, Աբովյանի Ս. Ստեփանոս եկեղեցիները, Չարենցավանի աղոթատեղին: Թեմի տարածքում գործում են կրոնի ուսուցիչների լսարաններ, կան կիրակնօրյա դպրոցներ, մանկ. հոգևոր երգչախմբեր: Կ. թ-ի առաջնորդարանում ստեղծվել է Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոն (1997): Թեմը Ծաղկաձորում ունի մանկ. բարեգործ. ճամբար (1998-ից): Հրատարակվում է «Կեչառիս» ամսաթերթը (2000-ից): Կ. թ-ի առաջնորդն է Առաքել եպս. Քարամյանը (1996-ից): Պատկերազարդումը տես ներդիր IX-ում, 9.1, 3-րդ պատկերը, քարտեզը՝ ներդիր XVIIում, 17.7: Գրկ. Մա թ ե վ ո ս յ ա ն Կ., Հայաստանի թեմերը (պատմություն և արդիականություն), «Էջմիածին», 1998, դ 2–3: Կարեն Մաթևոսյան

ԿՈՐՅՈՒՆ (մոտ 380 – մոտ 450), մատենագիր, Թարգմանչաց շարժման առաջնեկներից, վարդապետ: Նորագյուտ մաշտոցյան այբուբենը փորձարկելուց հետո Սահակ Ա Պարթևը և Մեսրոպ Մաշտոցը Վաղարշապատում 406-ին աշակերտներ են ժողովել՝ քարոզիչներ պատրաստելու, որոնց էլ, իբրև հայոց գրերով Աստվածաշունչը տարածողներ, ուղարկել են Հայոց աշխարհի զանազան կողմերը: Կ. նրանցից մեկն էր: