Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/513

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

խորանների շինվածքի ձևն անգամ անփոփոխ է համարում, սուրբ ու նվիրական…» («Կռունկ Հայոց աշխարհին», 1860, դ 10, էջ 846): «Կ. Հ. ա.» լուսաբանել է համայն հայության առօրյան, նրա հոգսերը և ապագայի ակնկալիքները: «Հայոց աշխարհին կռնկան խապրիկները» բաժնում հանդեսը հաղորդումներ է նվիրել Արևմտյան Հայաստանի իրադարձություններին: Հրատարակել է Ազգային սահմանադրության բնագիրը, լուսաբանել դրա քըննարկման ընթացքը, բազմաբնույթ արժեքավոր նյութերով անդրադարձել Զեյթունի 1862-ի ապստամբությանը. տպագրել է ականատես ճանապարհորդների նոթեր, Ս. Երիցյանի նամակը Կ. Պոլսից, ֆրանս. «Նորդ» թերթից թարգմանված մի ծավալուն հոդված՝ Զեյթունի պատմության և վերջին անցքերի վերաբերյալ, ուղերձ՝ քրիստոնյա տերության մեջ ապրող հայերին, որ չմոռանան «խորը Տաճկաստանում կրակի ու սրի տակ հալումաշ եղող իրանց եղբարցը»: «Կ. Հ. ա.» կարևոր դեր է կատարել գրական աշխարհաբարի ձևավորման գործում՝ հրատարակելով Խ. Աբովյանի, Պ. Պռոշյանի, Գ. Շերմազանյանի, Ռ. Պատկանյանի և այլոց գեղ. երկերը: Հետաքրքրական է հանդեսի «Աղբյուր ազգային արդյան պատմության» բաժինը, որտեղ տպագրվել են ուղեգրական նոթեր, ուսումնասիրություններ, թարգմանություններ:

ԿՏՈՒՑ

Մարգո Մխիթարյան

ԿՏՈՒՑ ԱՆԱՊԱՏ, Վանա լճի Կտուց կղզում: Ըստ ավանդության, հիմնադրել է Գրիգոր Ա Լուսավորիչը Հռոմից վերադառնալիս՝ այստեղ ամփոփելով իր հետ բերած Կենաց փայտի մի մասը և յոթ սրբերի մասունքները, կառուցել յոթ եկեղեցի ու իր աշակերտներից մեկին առաջնորդ կարգել: Կ. ա-ի մասին առաջին հիշատակությունը վերաբերում է XI դ.: 1462ին անապատի վանահայր Գրիգոր եպիսկոպոսը Ստեփանոս վարդապետի ձեռքով վերանորոգել է Ս. Հովհաննես Կարապետ և Ս. Խաչ եկեղեցիները: XV դ. Կ. ա. դարձել է գրչության նշանավոր կենտրոն և ծաղկում ապրել հայտնի գրիչներ Խաչատուրի ու Հովհաննեսի գործունեությամբ: 1462-ին Խաչատուրը Հայսմավուրք է ընդօրինակել, որտեղ հիշատակում է իրեն օգնած բազմաթիվ միաբանների (ձեռագիրը նկարազարդել է Վասպուրականում հռչակված Մինաս ծաղկողը):

512

Խաչատուրի գործը շարունակել է Հովհաննեսը, որից մեզ հասած ամենահին ձեռագիրը 1470-ի է: Հայտնի են նաև Մինաս և Բարսեղ գրիչները (XV դ. 70–80-ական թթ.): XVI դ. Կ. ա. անկում է ապրել: XVII դ. Լիմ անապատի միաբանների մի մասը տեղափոխվել է Կտուց կղզի, վերակենդանացրել Կ. ա., կառուցել բնակելի ու տնտ. շենքեր, նորոգել հները: 1712-ին Կ. ա-ի վանահայր Սիմեոն արքեպիսկոպոսը հիմնովին վերակառուցել է

Կտուց անապատի ընդհանուր տեսքը

Ս. Կարապետ եկեղեցին (ճարտ.՝ Խոշխաբար Բաղիշեցի): Սրբատաշ ֆելզիտով կառուցված, մեկ զույգ գմբեթակիր մույթերով եկեղեցու աղոթասրահը արլ-ից ավարտվում է յոթանիստ խորանով: Եկեղեցին ունեցել է որմնանկարներ (XX դ. սկզբին մույթերի վրա դեռևս նկատելի էին Աբգար թագավորի և Կոստանդին կայսրի պատկերները): 1740-ին եկեղեցու արմ. ճակատին կից Կարապետ Դատիկ եպիսկոպոսը քառամույթ գավիթ է կառուցել, որի հս. պատից մուտք է բացվում դեպի ուղղանկյուն խորանով Ս. Հրեշտակապետաց մատուռը, որտեղ պահվել են Կ. ա-ի ձեռագրերը: Համալիրի հս-արմ-ում գտնվում են միջանցքի շուրջը երկշար դասավորված մութ ու ցածր խցերը, արլ-ում՝ հյուրատունը, իսկ հվ-ում՝ վանահոր բնակարանը: XIX դ. Կ. ա-ի թեմն ունեցել է ութ գյուղ: Նրան են պատկանել Վանա լճի մերձափնյա ցորենի արտերը, այգիներ, ձիթհանք, ջրաղաց, տներ, խանութներ ևն: Կ. ա. ամայացել է Մեծ եղեռնի ժամանակ: Գրկ. Ա ռ ա ք ե լ Դ ա վ ր ի ժ ե ց ի, Գիրք պատմութեանց, Ե., 1990: Լ ա լ ա յ ա ն Ե., Վասպուրական. նշանավոր վանքեր, ԱՀ, պր. 1, Թ., 1912: Ո ս կ յ ա ն Հ., Վասպուրական-Վանի վանքերը, հ. 1, Վնն., 1940: ը Ր պ փ Ռ Ո Ղ Ր Ո Ց Ո Պ Տ Ս Ս Ռ Ձ., ծպրՍՏսՖՍՏ ջՈՎպփՈվՌռ