Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/557

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

247-ը: Թարգմանության թեմաներից յուրաքանչյուրը մի առանձին գլուխ է (ընդամենը 71), որտեղ զետեղված են աստվածաշնչյան տասը պատվիրանները բովանդակող, միմյանց հարակցող զրույցներ: Ձեռնարկելով կաթոլիկ. միջավայրում ստեղծված երկի թարգմանությունը՝ Ստեփանոս Լեհացին ջանացել է ձերբազատվել կաթոլիկ. միտումներից, արել է զրույցների խիստ ընտրություն. չի ընդգրկել Կաթոլիկ եկեղեցու հայտնի դեմքերին, հրաժարվել է տեղանուններից, թվականներից, կաթոլիկ. բնույթը բացահայտող մեծաթիվ արտահայտություններից, կատարել բառափոխություններ: Ստեփանոս Լեհացին տեղայնացրել է զրույցները՝ հասկանալի դարձնելով հայ ընթերցողին, պարզաբանել ոչ միայն իր վերաբերմունքը ժամանակի հուզող հարցերի նկատմամբ, այլև Հայ եկեղեցու դավան. դիրքորոշումը, հայերի կրոն. պատկերացումները, բարոյականության առանձնահատկությունները: XVII դ. մշակութ. զարթոնքի շրջանում «Հ. վ.»-ի բարոյախրատ. զրույցները համահունչ են եղել հայ մշակույթի, եկեղեցու առաջադեմ գործիչների գաղափարներին: Զրույցներում ձաղկվել են աշխարհիկ իշխանավորների և հոգևորականության արատները, քանզի եկեղեցու սպասավորները միայն «զգեստիւք և ոչ վարուք, անուամբ և ոչ արդեամբք» էին կրոնավոր և ջանում էին «ժողովել զինչս և զստացուածս և փառս աշխարհիս՝ քան թէ, հոգալ վասն փրկութեան ժողովրդեան, և բարի օրինակ լինել հօտին իւրոյ»: «Հ. վ.»-ի ժողովըրդականացմանը առավել նպաստել են վիպ. հարուստ նյութերը՝ առակները, քրիստ. լեգենդները, հեքիաթները, պատմ. զրույցները, զվարճախոսությունները, որոնք միջնադարյան արձակի գողտրիկ նմուշներ են («Յաղագս իմաստասիրութեան», «Յաղագս նախանձու», «Յաղագս կամապաշտութեան»): Հիշարժան են երևակայական-հեքիաթային սյուժեներով զրույցները. դրանք, հարակցվելով նրա գաղափար. պահանջներին, պարուրվել են կրոնախրատ. երանգով՝ չկորցնելով իրենց գեղ. հմայքը: Ժողովածուի զրույցների՝ հատկապես տեսիլքների ու հրաշապատումների ակունքը բանարվեստին հատուկ հեքիաթային-առասպել., երևակայական-գերբնական տարրերն են՝ կերպափոխումներ, կախարդանք, տարերային աղետների առաջացում ևն: Ժողովածուի զրույց-

ՀԱՅԵՐԵՆ

556

ները, նրա ամբողջ. գլուխներ ներհյուսվել են առակագրքերին, քարոզգրքերին, վարքագր. երկերին, թափանցել բանավոր խոսքարվեստ, տեղայնացել, հաճախ ձուլվել հայ մատենագրությանը հնուց ի վեր հայտնի սյուժեներին, ընկալվել որպես սեփական արժեք: Այս ամենի շնորհիվ հայ. տարբերակը նույնպես ընդգրկել է ընթերցողների լայն շրջանակ, բազմիցս ընդօրինակվել: «Հ. վ.» իր ուրույն հետքն է թողել ուշ միջնադարի գեղ. գրակ-յան արձակում: Գրկ. Հայելի վարուց (աշխատասիր. Քնարիկ ՏերԴավթյանի), Ե., 1994: Քնարիկ Տեր-Դավթյան

ՀԱՅԵՐԵՆ, հ այ ո ց լ ե զ ո ւ, հայ ժողովրդի ազգային, Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն: Վկայված է պատմ. և տարած. մի շարք տարբերակներով՝ հին (V–XI դդ.), միջին (XII–XVI դդ.), նոր կամ աշխարհաբար (XVII դարից), իր երկու՝ արլ. և արմ. գրակ. տարբերակներով և չորս տասնյակից ավելի բարբառներով: Պատկանում է հնդեվրոպ. լեզվաընտանիքին՝ որպես առանձին ինքնուրույն ճյուղ: Համեմատաբար մերձավոր առնչակցություն ունի իրան., բալթիկ-սլավոն. լեզուների և հուն-ի հետ: Կազմավորվել է որպես հայ էթնոսի լեզու՝ հնդեվրոպ., կովկասյան, խուռիուրարտ. մի շարք լեզուների հետ սերտ շփումների պայմաններում, աստիճանաբար տարածվել և մոտավորապես Ք.ծ.ա. առաջին հազարամյակի կեսին տիրապետող դարձել Մեծ Հայքի ամբողջ տարածքում: Նախքան գրի առնըվելը մշակվել է բանահյուսության, թատեր. ներկայացումների, պաշտամունք. արարողությունների, արքուն. կյանքի ոլորտներում, քրիստոնեության տարածման շրջանում նաև՝ բանավոր քարոզչության ընթացքում: Գրավոր հուշարձաններով ավանդված է V դ. սկզբից՝ հայոց գրերի գյուտից (տես Մեսրոպ Մաշտոց) անմիջապես հետո ստեղծված ինքնուրույն և թարգմ. հարուստ մատենագրությամբ: Հայոց ազգային գրի ստեղծումը խորապես գիտակցված և նպատակադրված, նույնիսկ նախապես ծրագրված քայլ էր, որ բխում էր այդ ժամանակաշրջանում Հայաստանի պետ-քաղ. և կրոն-գաղափարախոս. բարդ ու վտանգավոր իրադրությունից: Երկիրը գտնվում էր երկու աշխարհակալ պետությունների՝ Պարսկաստանի և Բյուզանդիայի նվաճող. ձգտումների կիզակետում, իսկ Հայ եկեղեցին ենթարկված էր վաղ միջնադարի քրիստոնյա աշխարհում գե-