Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/559

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թիվ հատվածներ մտել են Հայ եկեղեցու արարողակարգի մեջ: Գրաբար մատենագրության պատկառելի մաս են կազմում եկեղեց. ծիսական գրքերը, կանոնագրքերը, կաթողիկոս. կոնդակներն ու ընդհանրական թղթերը, որոնք, ընդհանուր մշակութ. արժեքից բացի, ունեն նաև եկեղեց. կյանքի կազմակերպման գործն. նշանակություն: Այդ շրջանում ստեղծվել է լեզվ. մի մակարդակ, որը լիովին բավարարել է Հայ եկեղեցու, ամբողջ հայ ժողովրդի հոգևոր պահանջները: Հ-ի զարգացման հաջորդ շրջանում (XII–XVI դդ.) լեզվ. նոր որակի՝ միջին Հ-ի կողքին գրական լեզվի դերը շարունակել է պահպանել նաև գրաբարը, ընդ որում, գրական այդ երկու լեզուների միջև եղել է մատենագրության ժանրային-թեմատիկ բաժանում: Գրաբարով շարունակել են գրել պատմ. երկեր, դավանաբան., վարքագր., մեկնող., աստվածաբան-փիլ. աշխատություններ, միջին Հ-ով՝ գեղ. ստեղծագործություններ, բժշկագիտ., դեղաբան., երկրագործ., իրավագիտ. բնույթի գործեր, ուս. ձեռնարկներ, մասամբ՝ հիշատակարաններ, վիմական արձանագրություններ: Կիլիկյան Հայաստանում միջին գրական Հ. փաստորեն ձեռք է բերել պետ. լեզվի կարգավիճակ. նրանով են գրվել արքունի հրովարտակները, արտոնագրերը, իրականացվել դատավարությունը: Եկեղեց. արարողությունները, սակայն, կատարվել են գրաբարով: Երկու գրական լեզուների գոյակցության այս իրավիճակը պահպանվել է նաև աշխարհաբարի կազմավորման շրջանում (XVII դ.): Նոր ձևավորվող աշխարհաբարը գրական լեզվի աստիճանի է բարձրացել իր գործառությունը շարունակող գրաբարի կողքին: Վաղ աշխարհաբարով պահպանվել են թե՛ ձեռագիր, թե՛ տպագիր գործեր՝ դասագրքեր, ուս. ձեռնարկներ, օրագրություններ, գեղ. երկեր (հատկապես քնարերգություն), ինչպես նաև կրոն. գրականություն: Կրոն. բովանդակությամբ առաջին տպագիր աշխարհաբար գիրքը Հովհաննես Հոլովի «Պարզաբանութիւն հոգենուագ սաղմոսացն» է (1687): Հաջորդ դարերի ընթացքում գրական աշխարհաբարի հետագա զարգացումը, հաս. կյանքում նրա դերի մեծացումը, գրապայքարում նրա տարած հաղթանակն ավելի են ընդլայնել նոր գրական Հ-ի կիրառման շրջանակները: Նրա երկու ճյուղերը՝ արևելահայերենն ու արևմտահայերենը, աստիճանաբար թափանցել են կրոն. մշակույթի ոլորտը, նրան-

ՀԱՅԵՐԵՆ

558

ցով ստեղծվել են աղոթագրքեր, բարոյախրատ. երկեր, Սուրբ Գրքի մեկնություններ, կրոնի դասագրքեր, ձեռնարկներ: Հրատարակվել են հայ մատենագրության աստվածաբան-փիլ. բովանդակություն ունեցող երկերից շատերի աշխարհաբար թարգմանությունները: Հայ եկեղեցու արարողակարգի այն հատվածներում, որոնք ուղղված էին հավատացյալների բազմությանը (մկրտություն, պսակադրություն, թաղման ծեսեր), ավանդ. գրաբար բանաձևերի ու աղոթքների կողքին սկսվել է կիրառվել նաև ժողովըրդին ավելի հասկանալի նոր լեզուն: Հաղորդակցումը եկեղեցու սպասավորների և հավատացյալների միջև կատարվել է աշխարհաբարով, հատկապես բանավոր քարոզներն ամբողջությամբ եղել են աշխարհաբար: Ստեղծվել են ժամանակակից լեզվով նոր աղոթքներ, կրոն. բովանդակությամբ երգեր (հայրապետ. աղոթքը ևն): Եկեղեցու պաշտոն. գրագրությունը նույնպես անցել է աշխարհաբարի, թեև լեզուն զգալի չափով ոճավորված էր գրաբարյան արտահայտություններով ու քերական. ձևերով, հին մատենագրությունից քաղված գրաբար հատվածներով: Աշխարհաբարի զարգացման ընթացքում գրաբարը մնացել է որպես ուսումնասիրության, ուսուցման առարկա հոգևոր դպրոցներում, ճեմարաններում, բարձրագույն մասնագիտ. ուս. հաստատություններում: Դրանով պահպանվում է լեզվի պատմ. զարգացման տարբեր շրջանների միջև ավանդ. կապի գիտակցումը, և հայ ժողովուրդը հաղորդակից է լինում իր անցյալի հոգևոր մշակույթին: Պատկերազարդումը տես ներդիր IX-ում, 9.5, 4-րդ պատկերը: Լիանա Հովսեփյան

ՀԱՅԵՐԵՆ ՀՆԱԳՈՒՅՆ ԹՂԹՅԱ ՁԵՌԱԳԻՐ, մեզ հասած հայերեն ամենահին թղթյա ձեռագիրը՝ գրված 981-ին: Հայ ձեռագր. արվեստի բարձրարժեք նմուշներից է (Մատենադարան, ձեռ. դ 2679): Բաղկացած է 360 թերթից, ունի 28,5x15,5 սմ մակերես («Մատեան գիտութեան եւ հաւատոյ Դաւթի քահանայի», նմանատպություն: Ուսումնասիրութ., վերծանութ., ծանոթագր. ցանկեր. աշխատասիր. Ա. Մաթևոսյանի, Ե., 1997): Հնությամբ աշխարհում չորրորդն է, բովանդակության կարևորությամբ՝ առաջիններից (որպես գիտ. նյութերի ժողովածու): Հ. հ. թ. ձ. ինքնագրով մեզ հասած առաջին ժողովածուն է և բոլորգրով գրված առաջին ամբողջական մատյանը: Կազ-