Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/560

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մել է Դավիթ քահանա մատենագիրը, գրել որդին՝ Ղուկասը (հավանաբար՝ Արգինայում): Բովանդակում է աստվածաբան., պատմագր., տիեզերագիտ., տոմար., չափագր., աշխարհագր., փիլ. նյութեր, ժամանակագր., գեղ. առանձին երկեր, հանելուկներ ևն: Ընդգրկում է հայ հեղինակների մեծ ցանկ. Գրիգոր Ա Լուսավորիչ, Եղիշե, Մովսես Խորենացի, Հովհաննես Ա Մանդակունի, Աթանաս Տարոնացի (որպես ժամանակագիր առաջին անգամ ենք հանդիպում), Դավիթ Հարքացի, Պետրոս Սյունեցի, Վրթանես Քերթող, Անանիա Շիրակացի, Հովհաննես Գ Օձնեցի, Ստեփանոս Սյունեցի և ուրիշներ: Այստեղ ընդգրկված են նաև Փիլոն Ալեքսանդրացու, Աթանաս Ալեքսանդրացու, Գրիգոր Նազիանզացու, Ապողինար Լաոդիկեցու, Գրիգոր Նյուսացու, Եպիփան Կիպրացու, Հովհան Ոսկեբերանի, Կյուրեղ Ալեքսանդրացու և այլոց երկերից հատվածներ: ՀԱՅՈՑ ԱՆՇԱՐԺ ՏՈՄԱՐ, տես Հայոց Փոքր թվական: ՀԱՅՈՑ ԲՈՒՆ ԹՎԱԿԱՆ, տես Հայոց տոմար: ՀԱՅՈՑ ՄԵԾ ԹՎԱԿԱՆ (մատենագրության մեջ և վիմագիր արձանագրություններում նաև՝ թուականութիւն ասքանազեան, թուականութիւն թորգոմեան, թուաբերութիւն արամեան, թուականութիւն հայկազեան տոհմի ևն), տարեթվերի հաշվման հայկական թվականություն. սկսվել է Ք.ծ.հ. 552-ի հուլիսի 11-ից: Հայոց առաջին ամսի՝ Նավասարդի 1-ը այդ տարի համապատասխանել է հուլյան տոմարի հուլիսի 11-ին: Հ. Մ. թ-ի հիմնադրման հարցը 554-ին քննվել է Դվինի երկրորդ եկեղեց. ժողովում, սակայն պաշտոնապես ընդունվել է 584-ին: Ինքնուրույնության ձգտող Հայ առաքելական եկեղեցին, ստեղծելով իր թվականությունը, զատվել է հարևան եկեղեցիներից, նրանց անցանկալի ազդեցություններից (եկեղեց. տոների, ժամանակի հաշվման և այլ հարցերում): Ըստ ձեռագիր տեղեկությունների՝ մի քանի տարի զատկական հաշիվները շփոթելուց հետո Էաս Աղեքսանդրացու հայտնաբերած զատկացանկի գործածության հետ մեկտեղ սկիզբ է առել Հ. Մ. թ.: Ընդ որում, առաջին տարվա հիմն. եկեղեց. տոները՝ Ս. Ծնունդը և ս. Զատիկը, համընկել են, համապատասխանաբար՝ 553-ի հունվ. 6-ի և ապրիլի 20-ի հետ: Հ. Մ. թ-ի առաջին տարին կապվել է եգիպտացի տո-

մարագետ Էաս ԱղեքՀԱՅՈՑ սանդրացու հայտնաբերած 532-ամյա զատկացանկի գործածության հետ: Եթե հարևան քրիստոնյա ժողովուրդների տոմարների հիմքում ընկած էր նույն հուլյան տարին, և հուլյան տոմարից դրանք տարբերվել են միայն ամսանուններով ու տարեսկզբով (որոնց նահանջի հաշվարկը կատարվել է 4 տարին մեկ), ապա հայոց տոմարում տարին մշտապես 365 օր հաշվելու հետևանքով հայոց և հռոմ. (և ոչ միայն հռոմ.) ամիսների համապատասխանությունը խախտվել է 4 տարում 1 օրով: Այդ է պատճառը, որ Հ. Մ. թ. անվանել են շարժական տոմար: Ձեռագրերում տոմարական զուգահեռ հաշիվներում Հ. Մ. թ. հիշատակվել է հիմնականում հռոմեական թվականի հետ, որն սկիզբ է առել Ք.ծ.հ. 248-ին՝ Հռոմի հիմնադրման 1000-ամյակից: Ըստ որում, հռոմեական և հայոց թվականությունների տարբերությունը 304 տարի է: Իսկ Քրիստոսի ծննդյան թվականի հետ համեմատելիս մի քանի տարվա տարբերություն է ստացվել՝ կապված հետծննդյան թվականի ճշգրտման հետ: Հայոց շարժական և հուլյան անշարժ տոմարների միջև, մինչև 532-ամյա պարբերաշրջանի ավարտը, առաջացել է 1 տարվա շեղում, որը Հովհաննես Սարկավագը առաջարկել է հանել 532-ամյա պարբերաշրջանի հետ (տես Հայոց Փոքր թվական): Հ. Մ. թ-ի և Քրիստոսի ծննդյան թվականի միջև զուգահեռ հաշվումներ կատարելիս հաշվի է առնվել այն հանգամանքը, որ 1317–20-ին Նավասարդի 1-ը համընկել է հունվարի 1-ին: Ուստի հայոց տարեսկզբի համար հաշվումներ կատարելիս Ք.ծ.հ. Հ. Մ. թ. ստանալու համար մինչև 1320-ը պետք է հանել 551, իսկ 1320-ից հետո՝ 550: Գրկ. Թ ո ւ մ ա ն յ ա ն Բ., Հայ աստղագիտության պատմություն, հ. 1, 2, Ե., 1964, 1968: Ն ո ւ յ ն ի, Տոմարի պատմություն, Ե., 1972: Բ ա դ ա լ յ ա ն Հ., Օրացույցի պատմություն, Ե., 1970: Ա բ ր ա հ ա մյ ա ն Ա., Հայոց գիր և գրչություն, Ե., 1973: Ջուլիետա Էյնաթյան

ՀԱՅՈՑ ՇԱՐԺԱԿԱՆ ՏՈՄԱՐ, տես Հայոց տոմար: ՀԱՅՈՑ ՏՈՄԱՐ, հ այ կ ա կ ա ն օ ր ա ց ո ւ յ ց, ժամանակի հաշվարկի հայկական համակարգ: Հայերը դեռևս Ք. ծ. ա. ունեցել են տոմար: Սկզբում, հավանաբար, օգտագործել են լուս-

559