Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/580

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Վլադիկավկազում, Կրասնոդարում, Սոչիում եկեղեցիներին կից գործում են կիրակնօրյա դպրոցներ: Լույս են տեսնում «Խաչքար» (“ղՈփՍՈՐ”, 1993-ից, ռուս.) հանդեսը և «Նաշա ցերկով» (“ծՈՔՈ ՓպՐՍՏՉՖ”, 1995-ից, ռուս.) պաշտոնաթերթը: Հ. Ռ. թ-ի առաջնորդական տեղապահն է Մովսես եպս. Մովսեսյանը (1999-ից): Պատկերազարդումը տես ներդիր IX-ում, 9.7, 6-րդ պատկերը: Եզնիկ եպս. Պետրոսյան

ՀԱՐՑՈՒՊԱՏԱՍԽԱՆԻ, հ ա ր ց ո ւ մ, հ ա ր ց մ ո ւ ն ք ե վ պ ա տ ա ս խ ա ն ի ք, քրիստոնեական մատենագրության ամենատարածված տեսակներից, որտեղ հարց ու պատասխանի եղանակով արծարծվել են աստվածաբանական, դավանաբանական, բնագիտական հաճախ վիճելի, հրատապ խնդիրներ: Ելնելով ուսումնագիտ. նկատառումներից՝ հայ մատենագիրները եկեղեցու նշանավոր հայրերի երկերից քաղել և կազմել են Հ-ներ. առավել ներկայանալի օրինակներից են Բարսեղ Կեսարացու և Գրիգոր Նազիանզացու Հարցմունքը, Գրիգոր Նազիանզացու «Առ որս» ճառաշարի հիման վրա կազմված Հ. ևն: Հայ ինքնուրույն մատենագրության մեջ հայտնի են հետևյալ երկերը. Գրիգոր Լուսավորչի Հարցումը, «Եղիշէ վարդապետի Հարցմունք եւ պատասխանիք ի գիրս Ծննդոց», «Հարցումն Արձանայ թագաւորի և պատասխանիք Եզնկա վարդապետի Կողբացւոյ», «Հարցումն Աշոտոյ Սմբատայ թագաւորի եւ պատասխանիք Եզնկայի հայոց վարդապետի», «Դաւթի Հարքացւոյ եւ փիլիսոփայի որ յիմաստասիրված եւ յիմաստասիրելի հարցուածս», «Հարցումն Աշոտոյ իշխանին վասն մատաղի պատասխանի Սահակի հայոց վարդապետի», «Կոմիտասի հայոց կաթողիկոսի եւ Պիռոսի պատրիարգի՝ Հարցաքննութիւն եւ վիճաբանութիւն», «Տիրանայ հայոց վարդապետի պատասխանի հարցմանց թագաւորացն Աղուանից Ատրներսեհի եւ Փիպէի», «Հարցմունք զանազանք՝ արարեալ Վանական վարդապետի և պատասխանի բարառնաբար», «Հարցումն սուրբ վարդապետին Դաւթի մականուն Ալաւկա որդի», «Հարցումն պատրիարգին եւ պատասխանի սրբոյն Ներսիսի»: Փոքր թիվ չեն կազմում նաև անանուն Հ-ները. «Հարցմունք եւ պատասխանիք հայոց վարդապետաց ընդդէմ երկաբնակաց», «Հարցմունք եւ պատասխանիք ի Գրոց Սրբոց» ևն:

Գրկ. Եղիշէ վարդապեՀԱՑ տի Հարցմունք…, հրտ. Ն. Ակինյան, Վնն., 1924: Խ ա չ ի կ յ ա ն Լ., Գրիգոր Պարթևին վերագրված «Հարցումը», որպես մատենագրության երախայրիք, ԲՄ, դ 7, 1964, էջ 315–328: Հակոբ Քյոսեյան

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵԱՌՆ ՄԵՐՈ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ, տես Զատիկ: ՀԱՑ, ս. Հ ա ղ ո ր դ ո ւ թյ ա ն հ ա ց, Հիսուս Քրիստոսի մարմինը խորհրդանշող բաղարջ հաց, որ ս. Պատարագի օրերին պատրաստվում է եկեղեցում՝ Պատարագը սրբագործելու և որպես Հաղորդություն քահանայական դասին ու հավատացյալ ժողովրդին տալու համար: Թըխվում է առանց թթխմորի, լավագույն ալյուրից, ունենում է կլոր, ճաշի ափսեի մեծության լավաշի տեսք: Թափանցիկության աստիճանի բարակ է: Որպես երկնավոր Հ-ի խորհրդանիշ՝ առկա է դեռևս Հին ուխտում. «Այդ գիշեր թող ուտեն կրակի վրա խորոված միսը, այն թող ուտեն բաղարջ հացով ու դառն խոտերով» (Ելք 12.8), «Յոթը օր բաղարջ հաց կուտեք, առաջին իսկ օրից ձեր տնից կվերացնեք թթխմորը…» (Ելք 12.15): Նոր ուխտում Հ-ի խորհուրդը հաստատվում է Տերունական աղոթքով («…Մեր հանապազօրյա հացը տուր մեզ այսօր…») և Վերջին ընթրիքի ժամանակ՝ ս. Հաղորդությամբ, երբ «…Հիսուս հաց վերցրեց, օրհնեց ու կտրեց և տվեց աշակերտներին ու ասաց. «Առեք, կերեք, այս է իմ մարմինը» (Մատթ. 26.26): Ապա մատուցեց ս. Հաղորդության գինին, որպես տերունական արյան խորհուրդը (Մատթ. 26.27–28): Պատարագի ժամանակ Ս. Հաղորդության Հ., Սուրբ Հոգու ներգործությամբ, փոխակերպվում է Հիսուսի ճշմարիտ մարմնի՝ կենաց բանին, որը պետք է ճաշակել արժանավորապես՝ սրբությամբ: Մա ս: Ս. Հաղորդության Հ. անվանվում է նաև Մաս: Հուն. կոչվել է antidoron (anti – հակա, փոխարեն, doron – նվեր, պարգև), նշանակում է նվերի փոխարեն, իմա՝ ս. Հաղորդության փոխարեն: Ս. Պատարագի ավարտից առաջ հատուկ մատուցարանի մեջ դասավորված Հ. օրհնում է բարձրաստիճան որևէ եկեղեցական, մանրացնում և ապա բաժանում հավատացյալներին, որոնք չեն հաղորդվել: Մաս բառն արդեն իսկ բացատրում է իմաստն իբրև մասնիկ կամ մնացորդ ս. Սեղանի վրա օգտա-

579