Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/591

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

նավորաբար Հիսուս Քրիստոսի անձեռագործ պատկերին, որը, իբրև հայտնութենական դրոշմ կրող նախատիպ, չափօրինակ է ծառայել Հիսուս Քրիստոսի պատկերագրական կանոնի հաստատման և լայն կենցաղավարության համար (սույն պատկերի մասին տես Աբգար հոդվածում): Տես նաև Ապողինարիզմ, Արիոսականություն, Բարեխոսություն, Դավանանք Հ ա յ ա ս տ ա նյ այ ց ա ռ ա ք ե լ ա կ ա ն ե կ ե ղ ե ց ո ւ, Եվտիքականություն, Երանիներ ի ն ը, Զատիկ, Զոհաբերություն, Խաչի տոներ, Խորհուրդներ ե կ ե ղ ե ց ա կ ա ն, Ծաղկազարդ, Կիրակի, Համբարձում, Մկրտություն, Նեստորականություն, Պատարագ, Պատվիրաններ տ ա ս ը, Սաղմոս, Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն, Տերունի տոներ, Տյառնընդառաջ, Ուխտ, Ուխտի տապանակ, Օծում, Օրհնություն, Քրիստոնեություն հոդվածները: Պատկերազարդումը տես ներդիր X-ում, 10.1, 1–5-րդ պատկերները:

ՀՆԴԿԱՍՏ.

Լևոն Սարգսյան

ՀՆԴԿԱՍՏԱՆԻ ԵՎ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅՐԱՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ Հ ա յ ա ս տ ա ն յ ա յ ց ա ռ ա ք ե լ ա կ ա ն ե կ ե ղ ե ց ո ւ, կազմավորվել է 1958-ին, Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Պալճյանի կոնդակով: Պատվիրակության կենտրոններն են Կալկաթա և Սիդնեյ քաղաքները: Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայ համայնքները XVI դարից եղել են ԻրանաՀնդկաստանի թեմի կազմում, 1958-ին անջատվել են թեմից և անմիջականորեն ենթարկվել Մայր աթոռ Ս. Էջմիածնին: 1958-ին Ասողիկ եպս. Ղազարյանը նշանակվել է Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի [Չինաստան, Ինդոնեզիա, Սինգապուր, Բանգլադեշ, Բիրմա (1989-ից՝ Մ յանմա), Ավստրալիա և Նոր Զելանդիա] հայրապետ. պատվիրակ: 1968-ին Ավստրալիան և Նոր Զելանդիան անջատվել են և հռչակվել առանձին թեմ: 1980-ին Վազգեն Ա Պալճյանի կոնդակով Հ. և Ծ. Ա. հ. պ. հանձնվել է Ավստրալիայի և Նոր Զելանդիայի հայոց առաջնորդարանի (Սիդնեյ) իրավասությանը՝ մինչև նոր տնօրինություն: Հնդկաստանի առաջին հայկ. եկեղեցին կառուցվել է 1547-ին, Մադրասում, Ս. Թովմայի բլրի վրա, 1562-ին եկեղեցի է կառուցվել Ագ-

590

րայում: Ագրայի գերեզմանատանը պահպանվել են հայագիր տապանաքարեր, ցայսօր կանգուն է Ս. Մարտիրոսի մատուռը: 1695–97-ին Չինսուրահում կառուցվել է Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցին (կանգուն էր մինչև XIX դ. կեսը): Մադրասում 1712-ին կառուցվել է Ս. Աստվածածինը: Եկեղեցու բակում է թաղված հայ առաջին պարբերականի՝ «Ազդարարի» խմբագիր, հրատարակիչ Հարություն քհն. Շմավոնյանը: Բոմբեյում 1796-ին կառուցվել է Ս. Պետրոս Առաքյալ եկեղեցին: Կ ա լ կ ա թ այ ի հ ո գ ե վ ո ր հ ո վ վ ո ւ թյ ո ւ ն, կազմավորվել է XVII դ.: Կենտրոնը՝ Ս. Նազարեթ եկեղեցի: Կալկաթայում պահպանվել են հայերեն գրություններով տապանաքարեր (թվագր. 1630, 1646): 1724-ին կառուցվել է Ս. Նազարեթ եկեղեցին (1734-ին եկեղեցուն կից ավելացել է զանգակատուն), 1909-ին՝ Ս. Գրիգոր Լուսավորիչը, 1821–23ին՝ Ս. Երրորդություն մատուռը: Հայ համայնքը ղեկավարել է եկեղեցական վարչությունը (ընտրվել է 4 տարին մեկ), որն առաջնորդվել է իր կանոնադրությամբ: 1821-ին եկեղեց. վարչության հովանավորությամբ բացվել է Հայոց մարդասիրական ճեմարանը (գործում է ցայսօր): 1928-ին ճեմարանին կից բացվել է Արարատյան գրադարանը (ունի հայերեն ձեռագրեր, հայագիտ. գրքեր, պարբ. մամուլի հարուստ հավաքածու): Կալկաթայի հոգևոր հովիվն է Ղևոնդ աբեղա Ղևոնդյանը (2000-ից): Ծ ա յ ր ա գ ո ւ յ ն Ա ր ե վ ե լ ք ի (Չինաստան, Ինդոնեզիա, Սինգապուր, Բանգլադեշ, Մ յանմա) հայ համայնքները կազմավորվել են XVII դ.: Չինաստանի Խարբին քաղաքում 1920-ական թթ. կառուցվել է Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, Շանհայում՝ մատուռ: Ջակարտայում (Ինդոնեզիա) կառուցվել է Ս. Հովհաննես (1852) եկեղեցին, Սուրաբայայում՝ Ս. Գևորգը (1927): Հայ համայնք չլինելու պատճառով Չինաստանի և Ինդոնեզիայի եկեղեցիներն այլևս հայկ. չեն: Դաքայում (Բանգլադեշ) կառուցվել է Ս. Հարություն (1781), Յանգոնում (Մ յանմա)՝ Ս. Հովհաննես (1862), Սինգապուրում՝ Ս. Գրիգոր Լուսավորիչ (1885, չգործող) եկեղեցիները: Հարուստ անցյալ ունեցող այս գաղութներում այսօր հատուկենտ հայեր են բնակվում: Մնացել են անցյալի փառքի խոսուն վկաներ եկեղեցիները և շիրմաքարերը: Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետ. պատվիրակն է Ավստրալիայի և Նոր