Զելանդիայի թեմի առաջնորդ Աղան արք. Պալիոզյանը (1981-ից): Պատկերազարդումը տես ներդիր X-ում, 10.2, 1-ին պատկերը: ՀՆԵՎԱՆՔ, ՀՀ Լոռու մարզի Կուրթան գյուղից արևելք, Ձորագետի աջ ափի ձորում: Հնագույն շինությունը VII դ. դեղնավուն սրբատաշ ֆելզիտից կառուցված խաչաձև գմբեթավոր եկեղեցին է՝ ներքուստ եռախորան, արտաքուստ ուղղանկյուն, Ավագ խորանի երկու կողմերում ավանդատներով: Գմբեթն ութանիստ է՝ մշակված որմնակամարներով: Գմբեթային փոխանցումն իրականացված է եռանիստ երկշարք տրոմպներով: XII–XIII դդ. Հ. գործել է որպես քաղկեդոնիկ վանք: Վրաստանի Դավիթ Շինարար թագավորը 1123-ին Հ. և Լոռի-Տաշիրն ամբողջությամբ հանձնել է ամիրսպասալար Իվանե Օրբելյանին: 1128-ին ամիրսպասալար է դարձել Իվանեի որդի Սմբատը, որը 1154-ին վերանորոգել է Հ-ի գլխ. եկեղեցին (ըստ թմբուկի քիվատակ գոտու վրացերեն արձանագրության), համալիրի գլխ. եկեղեցուն 1186–1206-ին արմից կցվել է գավիթը: Միաժամանակ կառուցվել է միանավ գմբեթավոր սրահը, որը հս-ից բացվում է գավթի մեջ: Սրահի միակ մուտքը հվից է: Մուտքի վերին մասում, խաչաքանդակի երկու կողմերում կա շին. արձանագրություն: Հ-ի երկրորդ՝ միանավ եկեղեցուց պահպանվել են միայն ստորին երկու շարքերը և կիսաշրջանաձև խորանի հատվածը: Համալիրի արլ. և արմ. կողմերում կանգուն են Հ-ի՝ կոպտատաշ բազալտից կառուցված տնտ. շինությունները: Պատկերազարդումը տես ներդիր X-ում, 10.2, 2-րդ պատկերը: Գրկ. Մո ւ ր ա դ յ ա ն Պ., Հայաստանի վրացերեն արձանագրությունները, Ե., 1977: Գ ր ի գ ո րյ ա ն Վ., Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Ե., 1982: Շ ա խ կ յ ա ն Գ., Լոռի. Պատմության քարակերտ էջերը, Ե., 1986: Ալեքսանդր Ջալալյան
ՀՈԳԵԱՑ ՎԱՆՔ, Հ ո գ վ ո ց վ ա ն ք, Հ ո գ ո ց վ ա ն ք, Մեծ Հայքի Վասպուրական նահանգի Անձևացիք գավառում, Վան քաղաքից հարավ, Կանգուար ամրոցից ոչ հեռու: Ըստ Մովսես Խորենացուն վերագրված մի ավանդության, Բարդուղիմեոս առաքյալը Հայաստան է բերել Աստվածածնի դիմապատկերը, քանդել տվել Կանգուար ավանի մոտ գտնվող Անահիտի մեհյանը և տեղում կառուցել Ս. Աստվածածին
եկեղեցին, կից՝ կուսա- ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ նոց, հանձնել պատկերը՝ հիմնելով Հ. վ.: Քրիստոնեությունը պետ. կրոն հռչակվելուց հետո Գրիգոր Ա Լուսավորիչը Հ. վ-ում կառուցել է Ս. Սիոն եկեղեցին: Հ. վ. է այցելել Ներսես Ա Մեծ կաթողիկոսը և վանքին կից հիվանդանոց հիմնել: IV դ. Հ. վ. եղել է եպիսկոպոսանիստ, վանահայրերը կոչվել են «Աստվածածնի պատկերի առաջնորդ», IX–XI դդ. նրանք գործուն մասնակցություն են ունեցել Վասպուրականի կրոն. և քաղ. կյանքին: XVI–XVII դդ. Հ. վ. եղել է գրչության, ձեռագրերի նկարազարդման կենտրոն (1669-ին, 1670-ին ծաղկած Ավետարանները, 1696-ի բժշկ. ձեռնարկը ևն), ունեցել է ձեռագիր մատյանների հարուստ գրադարան: 1730-ին վանահայր Մարգար վարդապետը Աբրահամ Բ Խոշաբեցի կաթողիկոսից ստացել է վանքը նորոգելու համար հանգանակության թույլտվություն: 1765-ին նորոգվել են Ս. Աստվածածին եկեղեցին և վանքի պարիսպները: 1895-ին վանքն ավերել ու կողոպտել են շրջակայքի քրդերը, վերանորոգվել է 1904-ին, ամայացել՝ Մեծ եղեռնից հետո: Հ. վ. վանք-ամրոց է՝ երկշարք պարիսպներով, որոնց արտաքինը քառանկյուն է (46x43 մ), 7–8 մ բարձրությամբ, անկյուններում կիսաշրջանաձև աշտարակներով: Մուտքը հվ-ից է: Հիմն. կառույցները միջնաբերդի նման խմբված են հս-արմ. կողմում, երկու ներքին բակերի շուրջը: Ս. Աստվածածին եկեղեցին մեկ զույգ որմնասյուներով գմբեթավոր դահլիճ է, որի Ավագ խորանի տակ պահվել է Տիրամոր պատկերը: Եկեղեցուն արմ-ից կից է հորինվածքով եզակի՝ երկդահլիճ, երկգմբեթ ժամատունը, որի հս. պատից մուտք է բացվել դեպի մեկ զույգ որմնամույթով թաղածածկ Ս. Սիոն եկեղեցի: Վանքից քիչ հեռու Ս. Հովհաննես մատուռն է: Հ. վ-ի ուխտագնացության օրերն են եղել Համբարձման և Վարագա խաչի տոները: Պատկերազարդումը տես ներդիր X-ում, 10.2, 3-րդ պատկերը: Գրկ. Շ ե ր ե ն ց Գ., Սրբավայրեր, Թ., 1902: Ո ս կ յ ա ն Հ., Վասպուրական-Վանի վանքերը, հ. 3, Վնն., 1947: C u n e o P., Le Basiliche di Tux, Xncorgin, Pasvack, Hogeacvank, Roma, 1973; T h i e r r y J.M., Monuments armռniens du Vaspurakan, P., 1989. Արմեն Զարյան
ՀՈԳԵԳԱԼՈՒՍՏ, հուն. Պ ե ն տ ե կ ո ս տ ե (հիսուն օր), հայերեն՝ Հ ի ն ո ւ ն ք, Հ ի -
591