Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/593

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ ս ո ւ ն ք: Տերունի տոն:

Հինունք կամ Հիսունք անունը տրվել է ս. Զատկից մինչև Հ. 50 օրերի տոներին, որոնք ամբողջովին Տերունի են՝ ի պատիվ Հարության, իսկ վերջին՝ 50-րդ օրը Սուրբ Հոգու գալստյանն է նվիրված: Հրեաները ս. Զատկից հիսուն օր հետո, ի հիշատակ տասնաբանյա (սինայական) օրենքի ստացման, հատուկ տոն ունեն (Պենտեկոստե): Քրիստոնեական Հ-յան տոնը՝ Սուրբ Հոգու գալուստը, համընկել է Պենտեկոստեի օրվա հետ: Հ. Սուրբ Հոգու աղավնակերպ գալուստն է առաքյալների վրա: Հիսուս Քրիստոսը Վերջին ընթրիքի ժամանակ խոստացել էր Սուրբ Հոգին ուղարկել առաքյալներին (Հովհ. 14.26, 16.7) և Համբարձման օրն էլ հրամայեց Երուսաղեմում սպասել, մինչև Սուրբ Հոգին ընդունեն (Ղուկ. 24.49): Ըստ Գործք առաքելոցի, դա կատարվեց ս. Զատկի հիսուներորդ օրը. «Եվ բոլորը լցվեցին Սուրբ Հոգով ու սկսեցին խոսել ուրիշ լեզուներով, ինչպես որ Սուրբ Հոգին նրանց խոսել էր տալիս» (Գործք 2.4): Ս. Գրքում երկու անգամ է խոսվում լեզվափոխության մասին. աշտարակաշինության ժամանակ, երբ մարդկանց լեզուները խառնվում են, և նրանք իրար չեն հասկանում և Հ-յան օրը, երբ կատարվում է հակառակը՝ բոլորը խոսում են այլևայլ լեզուներով ու պատմում Աստծո մեծագործությունների մասին: Հռոմ. կայսրության զանազան վայրերից Երուսաղեմ հավաքված տարբեր ազգերի մարդիկ խոսում էին տարբեր լեզուներով, ինչը խոչընդոտում էր Ավետարանի քարոզչությանը: Սուրբ Հոգու իջմամբ առաքյալներն օժտվեցին անծանոթ լեզուներով խոսելու շնորհքով և նոր ուսմունքի ճշմարտությունները բոլոր ազգերին քարոզելու կարողությամբ (Գործք 2.4–12): Ըստ Գործք առաքելոցի, Հ-յան օրը երեք հազար մարդ դարձի եկավ, մկրտվեց (Գործք 2.41), ընդունեց Սուրբ Հոգու պարգևը, և օրեցօր ավելանում էր քրիստոնյաների թիվը (Գործք 2.42–47): Հայ եկեղեցին, Հարության օրից հիսուն օր հաշվելով, ավանդաբար Հ. նշում է կիրակի օրը, որը ս. Զատկի հետ 35 օրվա շարժականություն ունի (մայիսի 10-ից հունիսի 16-ը): Հնում մեկ օր էր միայն տոնվում Հ., բայց XII դ. Ներսես Շնորհալին սահմանել է ամբողջ շաբաթ, ի պատիվ Սուրբ Հոգու, տոն կատարել՝ ճոխացնելով այդ տոնը հատուկ ընթերցվածներով ու շարականներով:

592

Ե ր ա ժ շ տ ո ւ թյ ո ւ ն: Հ-յան կարգը սահմանում է հետևյալ հոգևոր երգերը՝ «Համբարձաւ Տէրն մեր», «Առաքելոյ աղաւնոյ», հարց «Զհոգւոյն գալստեան», «Երրորդութիւն անբաժանելի», «Որ ի յարաշարժ», «Այսօր երկնայինքն», «Որ ի վերայ բղխեալ», «Կենդանարար Աստուած», «Որ համագոյդ ես» շարականները, ինչպես նաև առավոտերգեր՝ «Զգալուստ հոգւոյն օրհնեսցուք» ևն, սրանցից բացի՝ ալելուիաներ, սաղմոսներ ևն: Թափորի շարականն է «Առաքելոյ աղաւնոյ», սրբասացությունը՝ «Հրեշտակային»-ը: Տոնին նվիրվել են նաև տաղեր, օր., Գրիգոր Նարեկացու «Յանկարծահնչեաց»-ը (մեղեդին մեզ չի հասել): Պ ա տ կ ե ր ա գ ր ո ւ թյ ո ւ ն: «Հոգեգալըստյան» պատկերագր. թեման հայտնի է դեռևս VI դարից: Հայկ. արվեստի հնագույն օրինակը «Մողնու Ավետարան»-ի մանրանկարն է: Ուշագրավ են Կիրակոս Աղբակեցու, Ռստակեսի, Մկրտիչ ծաղկողի, Զաքարիա Գնունեցու Հ-յան պատկերումները: Սովորաբար արարողությունը պատկերվում է Վերնատանը, երբեմն՝ եկեղեցում: Պատկերի վերին հատվածում աստվածային երկինքը խորհրդանշող շրջանն է, որի մեջ նկատելի է Տիեզերական Քահանայապետի Աթոռը: Սրա վրա դրված է լինում Ուխտի տապանակը (խաչազարդ ծածկոցով)՝ վրան բազմած Հիսուսի խաչը պահող աղավնակերպ Սուրբ Հոգին: Այս տեսարանի վերնամասում երբեմն պատկերվում է գահին բազմած Քրիստոսը: Պատկերի կենտր. մասում բոլորաձև նստած են առաքյալները, որոնց վրա երկնքից որպես լույսի ճառագայթներ իջնում են Սուրբ Հոգու շնորհները: Առաքյալների գլխավերևում պատկերված են հրեղեն լեզուներ, իսկ առաքյալների հետ երբեմն պատկերվում է Տիրամայրը: Պատկերի ստորին մասում հաճախ լինում է Վերնատան մուտքը խորհրդանշող խորան, որի մեջ ներկայացված են հրեաները և հեթանոսները, երբեմն այլակերպ՝ շան գլխով: Պատկերազարդումը տես ներդիր X-ում, 10.3, 1–2-րդ պատկերները: Արտաշես Ղազարյան Մհեր Նավոյան Մարտին Միքայելյան

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ, տես Հոգևոր բարեպաշտական արարողություններ հոդվածում: ՀՈԳԵՎՈՐ ԲԱՐԵՊԱՇՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ, աստվածապաշտության կամ ծեսի, պաշտամունքի բաղկացուցիչ հիմնական