Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/603

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

du Moyen age, “Musica antiqua”, 2, Bydgoszcz, 1962; Essays on Armenian Music (R. Ataian, S. Poladian, N. Tahmizian and others), L., 1978; A r e v c h a t i a n A., Deux textes armռniens mռdiռvaux sur l’Interpretation des modes musicaux; Les traitռs armռniens mռdiռvaux sur l’Interpretation des modes musicaux et leurs parallels au Proche Orient, “Revue des ռtudes armռniennes”, 26, P., 1996–97, pp. 339–355, 357–366; I b i d, La typologie du genre des պarakans dans le contexte de l’hynmographie de l’Orient chrռtien, “Revue des ռtudes armռniennes”, 28, P., 1999–2000. Աննա Արևշատյան

ՀՈԳԵՎՈՐ

ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎՎՈՒԹՅՈՒՆ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևոր-վարչատարածքային ենթամիավոր: Հ. հ. համեմատաբար նոր հասկացություն է: Եկեղեցու նախնական կառույցի մեջ հիմն. օղակը թաղի, համայնքի եկեղեցին էր, որը հետագայում կազմավորվել է իբրև թեմ: Հայ եկեղեցում «հոգևոր հովիվ» հասկացությունը տարածվել է հատկապես XIX դ-ից: Գաղթի և տեղաշարժերի հետևանքով կազմավորված հեռավոր գաղութներում կաթողիկոսները նշանակել են հոգևոր հովիվներ, այսինքն՝ տվյալ քաղաքի հայ գաղթականների հոգևոր կարիքները հոգալու համար այնտեղ են ուղարկել քահանաներ և վարդապետներ: Իրանա-Հնդկաստանի թեմից Հնդկաստան, Բուշեր, Ճավա, Հեռավոր Արևելք ուղարկված քահանաների մասին ասել են, թե «գնացել են թեմի»: Մանչեստր, Ուստր, ԱՄՆ ուղարկված հոգևորականները կոչվել են հոգևոր հովիվներ: Այժմ Ամերիկայի, Եվրոպայի տարբեր քաղաքների հայ համայնքներում ծառայող հոգևորականները նույնպես կոչվում են հոգևոր հովիվներ: Միաժամանակ այն երկրներում, որտեղ թեմական կառույց գոյություն չունի համայնքի փոքրաթվության պատճառով, ծառայող հոգևորականը կոչվում է հոգևոր հովիվ, իսկ շրջանը՝ Հ. հ.: Ներկայումս նման շրջաններից են Իտալիայի, Բելգիայի, Հոլանդիայի (Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակության կազմում), Եթովպիայի և Սուդանի (Եգիպտոսի թեմի կազմում), Ավստրիայի և Շվեդիայի (Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակության կազմում), Հորդանանի (Երուսաղեմի հայոց պատրիարքության կազմում), Կալկաթայի (Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակության կազմում) Հ. հ-ները:

602

ՀՈԼԱՆԴԻԱՅԻ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎՎՈՒԹՅՈՒՆ, տես Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակություն հոդվածում: ՀՈՌՈՄՈՍԻ ՎԱՆՔ, Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում, Անիից հյուսիսարևելք, Ախուրյան գետի աջ ափին (այժմ՝ Թուրքիայի սահմաններում): Հիմնադրվել է X դ. 2-րդ քառորդում, Հայոց թագավոր Աբաս Բագրատունու (929–953) օրոք: Հիմնարկուները վանքի անդրանիկ վանահայր Հովհաննես վարդապետի առաջնորդությամբ Բյուզանդիայից փախած և Հայաստանում ապաստանած հայ վանականներն էին (այստեղից էլ՝ Հոռոմների վանք անվանումը): Հ. վ-ից հվ.,

Հոռոմոսի վանքը (X–XIII դդ.) հվ-արմ-ից

Անի տանող ճանապարհին, կանգուն է մի ինքնատիպ շինություն՝ գմբեթավոր զույգ աշտարակներով «հաղթական կամարը» (հավանաբար՝ X–XI դդ.): Վանքի համալիրը (կառուցված մինչև XIII դ.) բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Ախուրյանը երիզող ձորում և բարձրադիր լեռնադաշտի վրա: Հ. վ-ի հնագույն շինություններն են Ս. Մինասը (930–953, հիմնադիր՝ Հովհաննես վարդապետ) և Գագիկ Ա Բագրատունու կառուցած Ս. Գևորգը (1013-ից հետո): Երկուսն էլ գմբեթավոր դահլիճ են, երկու զույգ որմնամույթերով, «հայկ. խորշերով» մշակված ճակատներով: Ս. Գևորգ եկեղեցու ներսը ծածկված է եղել որմնանկարներով (պահպանվել են հետքերը): Նրանից արլ. թաղածածկ մատուռ է, կողքին՝ Աշոտ Գ Ողորմած Բագրատունու (953–977) դամբարանը: 969-ին Հ. վ-ի վանահայր Սարգիս վարդապետը մասնակցել է Վահան Ա Սյունեցու հրավիրած Անիի եկեղեց. ժողովին: 982-ին, ըստ