Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/666

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գործնական աստվածապաշտությունը հայոց մեջ, ինչպես ողջ արևելաքրիստ. ավանդությունում, համակված է խորհրդապաշտ. ոգով: Հայաստանում մեծ տարածում ստացած Ճ-յան հետ է կապված հայեցողական աստվածաճանաչողությունը: Մեծագույն հայ ճգնավորներից և խորհրդապաշտներից էին Գրիգոր Ա Լուսավորիչը, Մեսրոպ Մաշտոցը, Հովհաննես Ա Մանդակունին, Հովհաննես Գ Օձնեցին, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Ներսես Լամբրոնացին, Գրիգոր Տաթևացին և այլք: Գրկ. Գ ր ի գ ո ր Տ ա թ ե վ ա ց ի, Գիրք հարցմանց, ԿՊ, 1729: Հ ո վ հ ա ն Մա ն դ ա կ ո ւ ն ի, Ճառք, Վնտ., 1836: Գ ր ի գ ո ր Լ ո ւ ս ա վ ո ր ի չ, Յաճախապատում Ճառք եւ Աղօթք, Վնտ., 1954: Գ ր ի գ ո ր Ն ա ր ե կ ա ց ի, Մատեան ողբերգութեան, Ե., 1985: Հ ո ւ ս ի կ ե պ ի ս կ ո պ ո ս, Անապատականներ և վանականություն, Վաղ-պատ, 1906: Աղոթագիրք, Ե., 1992: Սուրբերու կեանքը, [ժող.], Բեյրութ, 1994: ԿՑՍՐՏՉպվվօպ ՐՈրրՍՈջօ րՑՐՈվվՌՍՈ ՊցւՏՉվՏՎց ՏՑՓց, ԽՈջՈվՖ, 1884; ԾՌրՑՌփպրՍՏպ ոՏչՏրսՏՉՌպ, ԽՌպՉ, 1991; ի Ո Ր Ռ վ հ., ԸրՍպՑՌջՎ տՏ տՐՈՉՏրսՈՉվՏ-ւՐՌրՑՌՈվրՍՏՎց ցփպվՌþ, Ծ., 1996. Արթուր Մաթևոսյան

«ՃՌԱՔԱՂ», կրոնական, բանասիրական երկշաբաթաթերթ, ապա՝ ամսագիր (1860-ից): Լույս է տեսել 1858–62-ին, Մոսկվայում: Խմբագիր-հրատարակիչներ՝ Մ. և Զ. Մսերյաններ: Կրել է «Յարձակ և ի չափածոյ բանից հին և նոր մատենագրաց» ենթավերնագիրը: «Ճ.», լինելով հայ հոգևորականության պահպանողական թևի խոսափող, լեզվի, կրոնի, եկեղեցու, լուսավորության հարցերում հակադրվել է «Հյուսիսափայլին», որն արծարծել է Հայ եկեղեցու բարեկարգման, կրոն. հանդուրժողականության, խղճի ազատության, ժողովրդի լուսավորության հարցեր, ձաղկել ազատ մտածողության և նորի հանդեպ թշնամ. վերաբերմունքը: Ամսագիրը, հատկապես 1859–61-ին, տպագրել է հոգևոր գործիչների բազմաթիվ թղթեր, ճառեր, քարոզներ, պատմ. վավերագրեր, հատվածներ Մ. Չամչյանի, Ուխտանես եպիսկոպոսի, Եվսեբիոս Կեսարացու և ուր. գործերից, ակնարկներ՝ նվիրված հայ պատմիչների կյանքին ու գործունեությանը, միջնադարյան տաղեր, կրոն. տոների, ծեսերի մեկնաբանություններ: «Ճ.»-ի խմբագիրների համոզմամբ, «… առավել, քան զամենայն ինչ՝ կրօ՛նն է, որ բարվոքում է՝ որպես զիւրաքանչիւր առանձնական մարդոյ՝ նոյնպէս և զամբողջ ազգի կամ ժողովրդի բարոյական վիճակը»՝ դառնալով «լուսաւորութեան և յառաջա-

դիմութեան» անսպառ ՃՐԱԳԱԼՈՒՅՑ աղբյուր («Ճռաքաղ», 1860, դ 1, էջ 4): Գրական բաժնում Մ. Մսերյանը մշտապես հանդես է եկել կրոն. բնույթի բանաստեղծություններով, սաղմոսների մեկնություններով, չափածոյի է վերածել հայկ. առասպելներ, պատմ. որոշ անցքեր: «Ճ.» տպագրել է Ա. Արարատյանի, Սեյադի և այլոց ինքնուրույն գործերը, Զ. Մսերյանի թարգմանությունները, ներկայացրել է Լազարյան ճեմարանի շնորհալի աշակերտների ստեղծագործությունները (Մ. Սադաթյան, Ս. Շահազիզ): Ամսագրի լեզուն հիմնականում գրաբարն էր: Մարգո Մխիթարյան

ՃՐԱԳԱԼՈՒՅՑ, Սուրբ Ծնունդի և Աստվածահայտնության ու ս. Զատիկի նախընթաց երեկոյան կատարվող նախատոնական արարողություն՝ նախատոնակ: Այդպես է կոչվել եկեղեցու կանթեղները վառելու (ճրագ լցնելու կամ կպցնելու) և ներկա հավատացյալ ժողովրդին մոմեր բաժանելու համար: Անցյալում բոլոր մեծ տոների նախատոնակ երեկոներին կատարվել է Ճ.: Հայ եկեղեցում ներկայումս միայն վերոհիշյալ երկու տոներից առաջ է կատարվում Ճ., որի ընթացքում, ժամերգությունից հետո, ընթերցվում են հատվածներ Սուրբ Գրքից: Ընթերցվում է Դանիելի մարգարեությունը, որին անմիջապես հաջորդում է ս. Պատարագ (ընդ որում, միայն այս երկու նախատոնական պատարագներն են, որ ընդունված է կատարել երեկոյան): Պատարագից հետո քահանայական թափորը գնում է սեղանատուն՝ նախատոնակն այնտեղ կատարելու: Ընթերցվում է Ավետարանը, երգվում տոնին հատուկ շարականը, ասվում է «պահպանիչն» ու եզրափակիչ շնորհավորական բարեմաղթանքը, ապա սկսվում է ավանդ. ընթրիքը: Ճ-ի ժող. սովորույթներից են՝ միմյանց ավետիս տալը, բանջարեղենի, ձվի և ձկնեղենի ճաշակումը՝ գինու հետ: Ճ-ի երեկոն կոչվել է նաև Խթում, որը կարելի է համարել ուտիքի նախատոնակը: Գրկ. Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ծիսական բառարան, Ե., 1992: Մա ն ո ւ կ յ ա ն Ա., Հայ եկեղեցու տոները, 6րդ հրտ., Թեհրան, 1999: Լևոն Սարգսյան

665