Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/685

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

«Թուղթ ընդհանրական»-ում պարտադիր է համարել Մ-ան արվեստի տիրապետումը բոլոր քահանաների համար: Մ-ան երգերի (մեղեդիներ, ալելուներ, ժամամուտներ, փառքեր, եղիցիներ, Պատարագի սրբասացություններ ևն) խազավորումը աչքի է ընկնում խիտ և ճոխ հյուսվածքով, որի պատճառով Մ-ան գրքերը կոչվել են նաև խազգրքեր: Մ-ան խազերի նկարագիրը տարբերվում է շարականի խազերից: Բոլոր տվյալները վկայում են, որ Ներսես Շնորհալին է հղացել Մ-ան խազերի մի նոր, ածանցյալ բնույթի և բարդ նկարագիր ունեցող խազերի խմբի ներմուծումը այդ ժողովածուների մեջ: Մ. ամենաքիչ հետազոտված միջնադարյան երաժշտական ժողովածուն է: Հիմն. խոչընդոտը հայ միջնադարյան խազային նոտագրության վերծանման խնդիրն է, թեև Մ-ան մի քանի մասեր հնարավոր է վերականգնել ըստ Ժամագրքի և Խորհրդատետր-Պատարագամատույցի հետ ունեցած ընդհանուր բաժինների: Մ. ընդհանրություններ ունի բյուզ. Փսալտիկոն և Պապադիկի կոչվող երգչական մատյանների հետ: Մ. երգերի զգալի մի հատված դուրս է եկել գործածությունից արդեն ուշ միջնադարում: Ներկայումս Մ. պահպանում է իր նշանակությունը որպես խազագրության ուսումնասիրման կարևորագույն աղբյուրներից մեկը: Ազգ. հավաքածուներում պահվում են բազմաթիվ ընտիր գրչագիր Մ. գրքեր, որտեղ զետեղված են նաև Մ-ան ձայնեղանակների անվանացուցակները, որոնց վրա առաջինը ուշադրություն է դարձրել և հրապարակել Ղ. Ալիշանը: Մ-ան խազերի և ձայնեղանակների հետազոտմամբ հատուկ զբաղվել է Կոմիտասը: Նա դասակարգել է դրանք ըստ ութ ձայնի և հաշվարկել ձայնեղանակների ընդհանուր քանակը, որը XII–XIV դդ. հասել է 152 չափանմուշ եղանակի:

ՄԱՆՈՒԵԼ

Գրկ. Ա լ ի շ ա ն Ղ., Շնորհալի եւ պարագայ իւր, Վնտ., 1873, էջ 448: Ն ո ւ յ ն ի, Սիսուան, Վնտ., 1885, էջ 154: Կ ո մ ի տ ա ս, Հոդվածներ և ուսումնասիրություններ, Ե., 1941, էջ 112–125: Թ ա հ մ ի զ յ ա ն Ն., Ներսես Շնորհալին՝ երգահան և երաժիշտ, Ե., 1973, էջ 12–15: Ն ո ւ յ ն ի, Երաժշտությունը Հայկական Կիլիկիայում, Ե., 1989, էջ 24–25: Ա թ այ ա ն Ռ., Հայկական խազային նոտագրություն, Ե., 1959, էջ 82–83, 89–92: Ը Ր պ Չ Ք Ո Ց ÿ վ Ը., հոՏՐվՌՍ “ԾՈվՐցրցՎ” Ռ ՎՏվՈրՑօՐրՍՈÿ տպՉփպրՍՈÿ ՑՐՈՊՌՓՌÿ XII–XIV ՉՉ. ԽՌսՌՍՌռրՍՏռ ԸՐՎպվՌՌ, րո. “ԾՏվՈրՑօՐրՍՌպ տպՉփպրՍՌպ ՑՐՈՊՌՓՌՌ Չ ՊՐպՉվպՐցրրՍՏռ ՎցջօՍպ” (Ս 600-սպՑՌþ ԽՌՐՌսսՏ-ըպսՏջպՐրՍՏչՏ ՎՏվՈրՑօՐÿ), հկը, 1997. Աննա Արևշատյան

684

ՄԱՆՈՒԵԼ (ծ. և մ. թթ. անհտ), ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ: Ստեղծագործել է X դ. 1-ին կեսին: Եղել է Արծրունյաց թագավորական տան գլխ. ճարտարապետը: Կառուցել է Ոստան ավանը և նրա պալատ. համալիրը, Աղթամար բերդ-քաղաքը, Գագիկ Արծրունու թագավոր. պալատը, Աղթամարի վանքի Ս. Խաչ եկեղեցին: Մ-ի մասին տեղեկություններ է հաղորդում X դ. պատմիչ Թովմա Արծրունու Պատմությունը շարունակող Անանուն Արծրունին, որը պալատի կառուցման առնչությամբ Մ-ին անվանել է «իմաստուն և հանճարեղ» ճարտարապետ, իսկ Ս. Խաչ եկեղեցու կառուցման մասին գրել է. «Եվ քանզի ճարտարապետն էր Մանուելը, իմաստնությամբ լի և իր գործում զորավոր մի մարդ… հրաշակերտեց եկեղեցին զարմանալի արվեստով»: Թագավոր. պալատը (չի պահպանվել), ըստ Անանուն Արծրունու, ունեցել է արտակարգ մեծ չափեր. «պալատի մեծությունը ահավոր է ու ապշեցնող», քառանկյունի շենք, «… որի լայնության և երկարության չափը քառասուն կանգուն էր, նույնքան էր և բարձրությունը… Պալատի շինվածքը, հիմքից մինչև օդի մեջ կախված նրա գագաթը, մնում էր հաստատուն առանց սյուների, ինչն արդարև մտքից վեր է ու զարմանքի արժանի» (Թ ո վ մ ա Ա ր ծ ր ո ւ ն ի ե վ Ա ն ա ն ո ւ ն, Պատմություն Արծրունյաց տան, գլ. Ը–Թ): Ըստ Հ. Օրբելու կատարած վերակազմության, պալատի ծածկն իրականացված է եղել փոխհատվող կամարների միջոցով, որի շնորհիվ Մ-ի այս շինությունը միջնադարյան հայ արվեստի եզակի նմուշներից է: Պատկերազարդումը տես ներդիր XI-ում, 11.6, 1-ին պատկերը: Գրկ. Թ ո վ մ ա Ա ր ծ ր ո ւ ն ի ե վ Ա ն ա ն ո ւ ն, Պատմություն Արծրունյաց տան, Ե., 1999: Տ ե ր Ն ե ր ս ե սյ ա ն Ս., Հայ արվեստը միջնադարում, Ե., 1975: Մ ն ա ց ա կ ա ն յ ա ն Ս տ., Վարպետաց վարպետ Մանուել. Տրդատ. Մոմիկ, Ե., 1982: Կ Ր ո պ ս Ռ Լ. Ը., ԼջոՐՈվվօպ ՑՐցՊօ, Ց. 1, Ծ., 1968; C u n e o P., Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, Roma, 1988. Ստեփան Մնացականյան

ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆՑ Գրիգոր [1773, գ. Հախում – 1846, գ. Հախում (այժմ՝ գ. Վարագավան, ՀՀ Տավուշի մարզում)], արքեպիսկոպոս, հայ ազատագրական շարժման գործիչ: Կրթությունն ստացել է Նոր Վարագավանքի վարժարանում: Հայ ժողովրդի ազատագրումը կապելով Այսրկովկասում ռուս. առաջխաղացման հետ՝ Մ.