Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/687

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

տարածված մի շարք հնագույն ծեսերի հետքերը: Դրանցից են՝ կյանքի հիմն. հանգուցակետերին նվիրված (մկրտություն, պսակ, թաղում), ջրի պաշտամունքի հետ կապված (ջրօրհնեք, խաչալվա, ոտնլվա, ջրհորի օրհնություն ևն), երկրագործության, նաև բուսականության և պտղաբերության պաշտամունքներից բխող (սերմ, շեղջ, կալ, հնձան, անդաստան, խաղողօրհնեք) ծեսերը, ընտանիքի պաշտամունքի (տան, ընտանիքի, սեղանի, աղի ևն) օրհնությունները: Մ-ում տեղ են գտել նաև սկզբնապես հմայական և ոգեկոչման գործողությունների հետ կապված ծեսեր (դիվահարի, լուսնոտի, դժվարածին կնոջ վրա, երաշտի դեմ կարդացվող աղոթքները, մատաղի և հացի օրհնությունները ևն): Մ-ի կազմավորմանն ու հարստացմանը մասնակցել են Գրիգոր Ա Լուսավորիչը, Սահակ Ա Պարթևը, Հովհաննես Ա Մանդակունին, Մաշտոց Ա Եղիվարդեցին, Գրիգոր Բ Վկայասերը, Ներսես Շնորհալին, Գրիգոր Տաթևացին և ուր.: Ծիսարանի մեջ են մտել Բարսեղ Կեսարացու, Գրիգոր Նազիանզացու, Եփրեմ Ասորու, Կյուրեղ Երուսաղեմացու ամբողջական կանոնների, առանձին քարոզների և աղոթքների թարգմանությունները, ինչպես նաև հայ հեղինակների ծիսական բովանդակության ինքնուրույն նյութերը: Մ. սովորաբար բաժանվում է երեք մասի՝ Փոքր կամ Առձեռն Մ., բովանդակում է քահանայի խորհուրդները և արարողությունները (մկրտություն, դրոշմ, մեռելաթաղ, սովորական օրհնություններ). Մայր Մ., պարունակում է եպիսկոպոսական արարողություններ (ձեռնադրություն, գավազանի ընծայություն, եկեղեցու օծում, քահանայաթաղ, մեծ օրհնություններ). Հայր Մ., կաթողիկոսին պատկանող արարողություններ (թագավորի, կաթողիկոսի օծում, եպիսկոպոսի ձեռնադրություն, մյուռոնօրհնեք ևն): Հարուստ և բազմազան է Մ-ի երաժշտ. բաղադրիչը՝ պայմանավորված երաժշտածիս. գրքերի կենցաղավարման համակարգում Մ-ի առանձնահատուկ դերով: Ի տարբերություն մյուս եկեղեց. գրքերի, Մ. ի սկզբանե նախատեսված էր նաև արտաեկեղեց. կենցաղավարման համար: Այստեղից էլ նրա մշտական շփումը ժող. ծիսականության և բանահյուսության հետ: Ձեռագիր Մ-ներում կանոնների ընթերցվող նյութը ընդմիջարկում են խազագրված սաղմոսներ, շարականներ, գանձեր և տաղեր:

ՄԱՇՏՈՑ

686

Ուշ միջնադարում երևան են եկել խառը տիպի ժողովածուներ՝ Մ-Գանձարաններ, Մ-Տաղարաններ, որտեղ աշխարհականացման ոգին դրսևորվում է ոչ միայն երաժշտաբանաստեղծ. նյութի առավել շեշտադրումով, այլև աշխարհիկ և ժող. տաղերի և ողբերի երևան գալով: Կանոնագրված և չկանոնագրված երգասացությունների առկայությունը Մ-ի երաժշտ. շարքերի շրջանակներում, այդ շարքերի, այսպես կոչված՝ «բաց ձևի» միտումը կազմում է Մ-ի հիմն. տարբերությունը մյուս երաժշտածիս. գրքերից: Դարերի ընթացքում հայ գրիչներն ստեղծել են մի շարք ընտիր Մ-ներ: Հիշատակելի են Երևանի Մատենադարանի դ 1001, Վենետիկի Ս. Ղազար վանքի մատենադարանի դ 457 (երկուսն էլ՝ IX–X դդ.), Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարանի դ 2027 (1266) ձեռագրերը ևն: Առաջին տպագիր Մ. լույս է տեսել 1667ին, Ամստերդամում, Ոսկան Երևանցու ջանքերով: Պատկերազարդումը տես ներդիր XI-ում, 11.6, 2-րդ պատկերը: Գրկ. Պ ո ղ ա ր յ ա ն Ն., Ծիսագիտութիւն, Նյու Յորք, 1990: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ծիսական բառարան, Ե., 1992: Ա ր ե վ շ ա տյ ա ն Ա., «Մաշտոց» ժողովածուն որպես հայ միջնադարյան երաժշտական մշակույթի հուշարձան, Ե., 1991: C o n y b e a r e Fr., Rituale Armenorum, Oxf., 1905. Աննա Արևշատյան

«ՄԱՇՏՈՑ», 1266-ի մագաղաթե պատկերազարդ ձեռագիր: Սսում ընդօրինակել է գրիչ Ավետիք քահանան, Հռոմկլայում ծաղկել է Թորոս Ռոսլինը: Պատվիրատուն է Վարդան եպիսկոպոսը: Պահվում է Երուսաղեմի Ս. Հակոբյանց վանքի մատենադարանում (ձեռ. դ 2027): Ձևավորված խորաններից, լուսանցազարդերից, գլխատառերից ու գլխազարդերից բացի, ձեռագիրն ունի նաև ողջ էջը գրավող տերունական պատկերներ, որոնց շարքն սկսվում է նույն էջի վրա իրար կից ներկայացված Հովնանի մարգարեության դրվագներով: Սաղմոսագրքի թեմաներով պատկերները մեզ հայտնի առաջին հայկ. մանրանկարներն են, իսկ «Հովհաննես ավետարանիչի թաղումը» և «Կարմիր ծովի անցումը» հայ արվեստում ներկայացված են առաջին անգամ: «Մ.»-ի մանրանկարների պատկերագրության առանձնահատկությունները մատնանշում են ծաղկողի կողմնորոշումը դեպի XI դ. բյուզ. գրքարվեստը և վաղ միջնադարյան արվեստը: Ձեռագրի որոշ մանրանկար-