Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/688

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ներում երևան են եկել քրիստ. արվեստի նույնանուն երկերում գրեթե չհանդիպող հատկանիշներ, օր., «Կարմիր ծովի անցումը» հորինվածքում՝ երկնքից իջնող սրազեն հրեշտակի պատկերը: Նրբությամբ ու բծախնդրությամբ են նկարված կերպարների դեմքերը և այլ մանրամասներ «Երեք մանուկները կրակե հնոցում» մանրանկարում: «Մ.»-ի ձևավորման մեջ Թորոս Ռոսլինի պատկերագր. նորամուծությունները և կատարող. բարձր վարպետությունը թույլ են տալիս մատյանը դասել միջնադարյան գրքարվեստի լավագույն նմուշների շարքը: Պատկերազարդումը տես ներդիր XI-ում, 11.6, 3-րդ պատկերը: Գրկ. Ա ր ե վ շ ա տյ ա ն Ա., X–XVIII դարերի «Մաշտոցների» երաժշտական կազմի առանձնահատկությունները, ԼՀԳ, 1985, դ 1: ճ ց չ Ո ր ջ ÿ վ խ.ը., ԾՌվՌՈՑþՐՈ ՁՏՐՏրՈ ՀՏրսՌվՈ “կպՐպւՏՊ փպՐպջ ԽՐՈրվՏպ ՎՏՐպ”, ԼՀԳ, 1990, դ 10; N a r k i s s B., Armenian Art Treasures of Jerusalem, Oxf., 1980.

ՄԱՇՏՈՑ Ա ԵՂԻՎԱՐԴԵՑԻ, Ե ղ ի վ ա ր դ ց ի, Ս ե վ ա ն ց ի [ավազանի անունը՝ Ստեփանոս, 833, գ. Սոթք (Սոթք գավառ) – 898, ամփոփված է Գառնիի տաճարի մոտ գտնվող մատուռում], Ամենայն հայոց կաթողիկոս 897-ից: Հաջորդել է Գևորգ Բ Գառնեցուն: Առաջին ուսուցիչը եղել է հայրը՝ Եղվարդ գյուղի քահանա Գրիգորը, ապա ուսանել է Թեոդորոս կրոնավորի, այնուհետև՝ Գեղարքունիքի Մաքենյաց վանքում Ստեփանոս վարդապետի մոտ՝ հմտանալով Սուրբ Գրոց մեկնության մեջ: Սյունյաց Դավիթ եպիսկոպոսը նրան ձեռնադրել է քահանա և օծել Մաշտոց անունով: Այնուհետև, որպես ճգնավոր, անապատական կյանք է վարել Արտավազդիկ (Ծաղկաձորի մոտ, Աբասաձորում), 860-ին՝ Սևանի մենաստաններում: Մաշտոց վարդապետի ջանքերով, Սյունյաց Գաբուռն Վասակի կնոջ՝ Մարիամ Բագրատունու միջոցներով Սևանա կղզում 871-ին կառուցվել են Ս. Առաքելոց և Ս. Աստվածածին եկեղեցիները: Հիմնադրել է Ս. Առաքելոց վանքի միաբանությունը: Հայաստանի տարբեր վայրերից այդտեղ են հավաքվել հոգևորականներ, որոնք ճգնել են՝ ըստ Բարսեղ Կեսարացու կազմած կանոնների: Հայոց իշխան, հետագայում՝ Հայոց թագավոր Աշոտ Ա (855–890), ի նշան հարգանքի, Մաշտոց վարդապետին է նվիրել Վասիլ թագավորի ամենակարող Սուրբ խաչը, ինչպես նաև վանքապատկան տիրույթներ՝ 7 գյուղ Գառնիում և այգի՝ Երևանում:

Մաշտոց վարդապեՄԱՍԻՍ տը Սևանավանքում հիմնել է վարժարան, որը եղել է Մաքենյաց դպրոցի և Սյունյաց վարդապետարանի շարունակությունը: Վարժարանում հոգևոր առարկաներից բացի դասավանդվել են նաև քերականություն, ճարտասանություն և փիլիսոփայություն: Սևանի վարդապետարանը բացի քահանայական ուսուցումից ունեցել է նաև վարդապետական աստիճան շնորհելու իրավունք: Մաշտոցի աշակերտներից է եղել նրա վարքագիրը՝ Ստեփանոս գրիչը, որի թողած վարքհիշատակարանը կարևոր սկզբնաղբյուր է նաև վանքի պատմության ուսումնասիրման համար: Աշակերտների մեջ առանձնացել են Հովհաննես Դրասխանակերտցին (Հայոց կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցի)՝ նրա աջակիցն ու համախոհը, Ստեփանոս վրդ. Սևանցին (Հայոց կաթողիկոս Ստեփանոս Գ Սևանցի): Մեզ է հասել Մ. Ա Ե-ու գրած երկու թուղթ. մեկը՝ ուղղված սպարապետ Աբասին, մյուսը՝ 893-ի երկրաշարժի արհավիրքից տուժածներին: Մ. Ա Ե. կարգավորել և խմբագրել է նախորդ հայրապետների (Գրիգոր Ա Լուսավորչից սկսած) կողմից տարբեր ժամանակներում ծիսական համակարգ ներմուծված կանոնները՝ ամփոփելով մեկ ժողովածուի մեջ, որը նրա անունով կոչվում է Մաշտոց: Կաթողիկոս. գահին Մ. Ա Ե-ուն հաջորդել է Հովհաննես Ե Դրասխանակերտցին: Գրկ. Հայերեն ձեռագրերի հիշատակարաններ Ե–ԺԲ դդ., աշխատասիր. Ա. Մաթևոսյանի, Ե., 1988: Հ ո վ հ ա ն ն ե ս Դ ր ա ս խ ա ն ա կ ե ր տ ց ի, Հայոց պատմություն, Ե., 1996: Ս տ ե փ ա ն ո ս Օ ր բ ե լ յ ա ն, Սյունիքի պատմություն, Ե., 1986: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912: Ղ ա զ ա ր ո սյ ա ն Ա., Մաշտոց Եղվարդեցի կաթողիկոս, «Էջմիածին», 1991, դ 1–3: Արփենիկ Ղազարոսյան

ՄԱՍԻՍ, Ա ր ա ր ա տ, լեռնազանգված Մեծ Հայքի Այրարատ նահանգում, Արարատյան դաշտավայրի հարավում: Կազմված է երկու կոնաձև գագաթներից, որոնցից մեծը (մշտաձյուն գագաթովը) կոչվում է Մեծ Մասիս, իսկ փոքրը՝ Փոքր Մասիս կամ Սիս: Մեծ Մասիսի բարձր. 5165 մ է (Հայկ. լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը): Մ. այն բիբլիական սուրբ լեռն է, որի վրա իջևանել է Նոյյան տապանը՝ Ջրհեղեղի ժամանակ: Համաշխ. ջրհեղեղից լեռան գագաթին փրկվել են ութ հոգի՝ նոր

687