Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/713

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Գրկ. Ղ ա զ ա ր Փ ա ր պ ե ց ի, Հայոց պատմություն. Թուղթ Վահան Մամիկոնյանին, Ե., 1982: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912:

ՄԵԼԻՔ

ՄԵԼԻՔ-ԹԱՆԳՅԱՆ Ներսես (ավազանի անունը՝ Նիկողայոս) [16(28).3.1866, գ. Բռնակոթ (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) – 26.9.1948, Թավրիզ], արքեպիսկոպոս, ազգային-հասարակական գործիչ: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1886), Սանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբան. ֆակ-ը (1900): Ուսուցչություն է արել Բռնակոթի, Շուշիի թեմական, Բաքվի Հայոց մարդասիր. ընկերության դպրոցներում (1888–96): 1900-ին Մկրտիչ Ա Վանեցին (Խրիմյան Հայրիկ) Մ-Թին ձեռնադրել է կուսակրոն սարկավագ, 1901ին՝ վարդապետ: Այնուհետև Մ-Թ. կարգվել է Տաթևի վանքի վանահայր և Սյունիքի թեմի առաջնորդական փոխանորդ: 1903-ին ընդդիմացել է Հայ եկեղեցու գույքի ու տիրույթների բռնագրավման վերաբերյալ ցար. կառավարության հրամանին: Այդ ծանր օրերին Ներսես վարդապետը դեգերել է Սյունիքի գյուղերում՝ փորձելով ամեն կերպ խոչընդոտել եկեղեց. հարստությունը պետության տնօրինությանը հանձնելուն: Հայրենանվեր այդ գործունեության համար Խրիմյան Հայրիկը նրան պարգևատրել է լանջախաչով: 1905-ին ցար. կառավարության հրահրած հայ-թաթար. արյունալի ընդհարումների ժամանակ Մ-Թ. սեբաստացի Մուրադի հետ կազմակերպել է Կապանի 50 հայկ. գյուղերի պաշտպանությունը, իսկ ֆիդայիներ Կորյունի, Կայծակի և այլոց հետ կազմավորել կամավոր. խմբեր և հետ մղել ջարդարարներին: 1906-ին Խրիմյան Հայրիկը Մ-Թ-ին կարգել է Մայր աթոռի դիվանապետ: Սակայն ցար. կառավարությունը նրան անբարեհույս է համարել, հարուցել անհիմն մեղադրանքներ և 1907-ին աքսորել Ղրիմ՝ Ս. Խաչ վանքը: 1909-ին Մատթեոս Բ Կոստանդնուպոլսեցի կաթողիկոսի միջնորդությամբ Մ-Թ. ազատվել է աքսորից, վերադարձել Էջմիածին, 1912-ին ընտրվել Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ, 1914-ին Գևորգ Ե Սուրենյանց կաթողիկոսը Մայր տաճարում նրան ձեռնադրել է եպիսկոպոս: Առաջին աշխարհամարտին, երբ թուրքական բանակը ներխուժել է Ատրպատական, Ներսես սրբազանը սատարել է տեղացի 24 հզ. հայերի և 20 հզ. ասորի քրիստոնյաների, 1915-ին նախաձեռնել Ատըր-

712

պատականում գտնվող տարագիր վանեցիների խնամատարության գործը: 1917-ին Գևորգ Ե Սուրենյանցի կոնդակով Մ-Թ. կարգվել է նաև Վասպուրականի հայոց թեմի առաջնորդ, իսկ Ատրպատականի թեմի պատգամավոր. ժողովի խնդրանքով կաթողիկոսը նրան շնորհել է արքության պատիվ և տիտղոս: Լեռնահայաստանի (Ինքնավար Սյունիքի Հանրապետություն) Հանրապետությանը օգնելու նպատակով հանգանակել և Զանգեզուր է ուղարկել 2000 թուման, զենք ու պարենամթերք: Հայաստանի խորհրդ. իշխանությունները Մ-Թ-ին համարել են հակախորհրդային, վտանգավոր տարր, ստիպել Գևորգ Ե Սուրենյանցին հետ կանչել նրան Ս. Էջմիածին: Սակայն Ատրպատականի հայությունը թույլ չի տվել նրան մեկնել Հայաստան: Երկրորդ համաշխ. պատերազմի ժամանակ Ներսես սրբազանը միջոցներ է հայթայթել «Սասունցի Դավիթ» և «Գեներալ Բաղրամյան» տանկային շարասյուների ստեղծման, զոհված հայ բանակայինների երեխաներին օգնելու համար: Մ-Թ-ի գիտ. հետաքրքրությունները ամփոփված են «Հայոց եկեղեցական իրավունքը» (1903–05) երկհատոր հիմնարար աշխատության մեջ: Նա առաջինը, ընդգրկելով գրեթե բոլոր փուլերը, հավաքել ու ի մի է բերել Հայ առաքելական եկեղեցու իրավ. հիմնահարցերը, եկեղեց. ժողովների որոշումները վաղ քրիստոնեությունից մինչև XX դ. սկիզբը, առաքյալների և Հայ առաքելական եկեղեցու հայրերի կանոնները: Նա առաջիններից էր, որ, գիտ. խոր մեկնաբանություններով հանդերձ, մանրազնին քննել է «Պոլոժենիե»-ն և Ազգային սահմանադրությունը: Աշխատությունում շարադրել է եկեղեցու օրենսդրությունը, ընդհանուր, կազմակերպ., վարչ., տնտ. կառավարման հետ առնչվող խնդիրներ: Երկ. Աշխարհաբարի քերականութիւնը ամբողջութեամբ, Շուշի, 1893: Մշակ և Նոր դար: Կուսակցութիւններ և մի քանի խնդիրներ, Մ., 1894: Գրկ. Ա ճ ե մյ ա ն Հ., Տեր-Ներսես արքեպիսկոպոս Մելիք-Թանգյանի կյանքը և գործունեությունը, Թավրիզ, 1926: Հուշամատյան Ներսես Մելիք-Թանգյան արքեպիսկոպոսի, Թեհրան, 1968: Ս տ ե փ ա ն յ ա ն ց Ս., Հայ առաքելական եկեղեցին ստալինյան բռնապետության օրոք, Ե., 1994: Ստեփան Ստեփանյանց

ՄԵԾ ՊԱՀՔ, ք ա ռ ա ս ն ո ր դ ա կ ա ն պ ա հ ք, ք ա ռ ա ս ն օ րյ ա պ ա հ ք, ք ա ռ ա ս ն ո ր դ ք, եկեղեցու օրինադրած պահքերից ամենաերկարը (ինչի համար կոչվում է մեծ): Տևում է 48