Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/758

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գիրք 22, Թ., 1912: Ո ս կ յ ա ն Հ., ՎասպուրականՎանի վանքերը, հ. 3, Վնն., 1947: C u n e o P., Architettura armena dal quarto al diciannovesimo secolo, Roma, 1988; T h i e r r y J. M., Monuments armռniens du Vaspurakan, P., 1989. Մուրադ Հասրաթյան

«ՄՈՂՆՈՒ ԱՎԵՏԱՐԱՆ», պատկերազարդ, երկաթագիր, ձեռագիր մատյան: Գրիչն ու ծաղկողը Հովհաննես Սանդղկավանեցին է: Ձեռագրի ընդօրինակման վայրի ու ժամանակի մասին որևէ տեղեկություն չի պահպանվել: Սակայն, ելնելով 1053-ի Ավետարանի (Մատենադարան, ձեռ. դ 3593) մի քանի մանրանկարների հետ «Մ.Ա.»-ի անառարկելի նմանությունից, համարվում է, որ այն նկարազարդվել է XI դ. կեսին, Սանդղկավանքում: Ուշ միջնադարում եղել է Հաղպատի վանքում, ապա՝ հարյուր տարի (1822–1922) Թիֆլիսի Մուղնու Ս. Գևորգ եկեղեցում (այստեղից էլ՝ անունը): Այժմ պահվում է Մատենադարանում (ձեռ. դ 7736, չափերը՝ 42x32,5 սմ, 383 մագաղաթե թերթեր, կազմը՝ թավշապատ, արծաթազարդ): Ձեռագիրը պատկերազարդված է 10 խորաններով (3-ը Եվսեբիոսի թուղթն է ուղղված Կարպիանոսին, 7-ը կանոնների աղյուսակներ են), 12 լիաէջ տերունական տեսարաններով (առաջին երկուսը՝ նույն էջում), որոնք դասավորված են ձեռագրից առաջ («Ավետում», «Մարիամի այցը Եղիսաբեթին», «Ծնունդ», «Տյառնընդառաջ», «Մկրտություն», «Պայծառակերպություն», «Ղազարոսի հարությունը», «Մուտք Երուսաղեմ», «Խորհրդավոր ընթրիք», «Խաչելություն», «Համբարձում», «Հոգեգալուստ»), 4 ավետարանիչների պատկերներով, 4 անվանաթերթերով և լուսանցազարդերով: «Մ. Ա.»-ի գեղանկարչությանը բնորոշ է հանդիսավորությունն ու վեհակերտությունը: Այդ տպավորությունն ստեղծվում է և՛ չափերի մեծությամբ, և՛ մանրանկարների ոճով: Հորինվածքները պարզ են ու ձգտում են զուգաչափության: Խոշոր կերպարները հանդարտ, վեհորեն շարժվում են լեռնային բնանկարի և բարդ ճարտ. կառուցվածքի միջով (նշմարվում են հայկ. բնանկարների ծանոթ գծերն ու ազգ. ճարտ-յան բնորոշ ձևերը): Այս ամենը պատկերված է խիտ երկնագույն ֆոնի վրա: Ֆոնը և մյուս սպիտակավուն ներկերն ու ողջ վեհակերտ կերպարները՝ լեռները, ծառերը և անգամ «Ավետման», «Մարիամի այցելությունը Եղիսաբեթին» պատկերների դիրքը, մեկը մյուսի վրա

տեսարանների դասա- ՄՈՄԱՎԱՌՈՒԹ. վորությունը վկայում են «Մ. Ա.»-ի մանրանկարների սերտ կապը որմնանկարչության հետ (մասնավորապես՝ Ախթալայի) և հիմք են տալիս ենթադրելու, որ նրանց վարպետը կարող էր լինել նաև որմնանկարիչ: «Մ. Ա.»-ի խորաններն աչքի են ընկնում նույնպիսի վեհաշուք հանդիսավորությամբ և նույնպես հագեցած են երկրաչափական զարդանկարների, բուսազարդերի, ծառերի պատկերների, սյուների բոլորքը պարուրող վարագույրների և անգամ ճարտ. կառույցների տարրերով: Հատկապես հարուստ է խորանների կենդ. աշխարհը. բազմապիսի թռչունները, գազանները և ընտանի կենդանիները դրկից են արծվառյուծներին, սֆինքսներին ու հուշկապարիկներին, իսկ խորաններից մեկում պատկերված է, այսպես կոչված՝ «Նեղոսյան տեսարանը», որը «Մլքե թագուհու Ավետարան»-ի նմանատիպ պատկերի արձագանքն է: Երկու մերկ ձկնորսներ կանգնած են բարձրախել նավակում, նրանցից մեկը քաշում է ձկներով լի ցանցը. ջրի մակերևույթը ծածկել են մեդուզաները, իսկ առաջին պլանում սֆինքսն է և արծվառյուծները: «Մ. Ա.» արդեն գրեթե ձևավորված միջնադարյան հին ձեռագրերի վաղ շրջանի նմուշներից է: Այստեղ կանոնիկ տեսք են ստացել ավետարանիչների դիմանկարներն ու անվանաթերթերը՝ ուղղանկյուն գլխազարդերով, խոշոր սկզբնատառերով, ավետարանիչների խորհըրդանշաններով: Թանկարժեք նյութերի (նուրբ, թափանցիկ մագաղաթ, բազմերանգ գույներ և ոսկի), մանրանկարների գեղանկարչ. ու կատարող. արվեստի կատարելության, նրանց հանդիսավոր ոճի շնորհիվ «Մ. Ա.» դասվում է մեծաշուք տոնական ձեռագրերի շարքը: Պատկերազարդումը տես ներդիր XII-ում, 12.7, 4–5-րդ պատկերները: Գրկ. Մ ա թ ե վ ո ս յ ա ն Ա., Գրիչ Հովհաննես Սանդղկավանեցի («Մողնու Ավետարանը»), ԲՄ, դ 10, 1971: Ժ Ր Ո Վ տ ÿ վ Հ. թ., ԸՐՎÿվրՍՈÿ ՎՌվՌՈՑþՐՈ Ռ ՍվՌՋվՏպ ՌրՍցրրՑՉՏ, րո. “ԿփպՐՍՌ տՏ ՌրՑՏՐՌՌ ՌրՍցրրՑՉՈ ԸՐՎպվՌՌ”, Ծ.-խ., 1939; հ Չ Ռ Ր Ռ վ Ը. ծ., ԾՌվՌՈՑþՐՈ ՊՐպՉվպռ ԸՐՎպվՌՌ, Ծ.-խ., 1939; Ժ ց Ր վ Տ Չ Տ խ.Ը., ԿփպՐՍՌ ՌջՏոՐՈջՌՑպսՖվՏչՏ ՌրՍցրրՑՉՈ րՐպՊվպՉպՍՏՉՏռ ԸՐՎպվՌՌ, Ծ., 1979; Լ ջ Վ Ո ռ ս Տ Չ Ո Ձ. Ը., ԼՏՉՈվվպր հՈվՊցւՍՈՉՈվպՓՌ, ժ., 1986. Նիկոլայ Քոթանջյան

ՄՈՄԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ, տես Հոգևոր բարեպաշտական արարողություններ հոդվածում:

757