Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/779

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

րում նահատակներն ու սրբերն էին, կրոն. սրբություններն ու եկեղեց. տոները, մարդու բարեպաշտությունն ու հոգևոր սխրանքը: Էական տարբերությունը, սակայն, թեմատիկան չէ, այլ գաղափար. մեկնակետն ու գեղ. մարմնավորումը: Հայ ներբողագրությունը բացառապես տոգորված է քրիստ. աշխարհայեցողությամբ: Ելնելով Ն-ների բովանդակակիր տարրերի հիմն. հատկանիշներից՝ մատենագրության մեջ տարբերակվում են վարքագր., դամբանօրհներգ. և այլ Ն-ներ: Բյուզ. գրականությունը հարուստ է ներբող. վարքերով, որոնց զգալի մասը նույնպես թարգմանվել է հայերեն: Դա նպաստել է հայ վարքագրության ձևավորմանն ու նրա ուրույն գծերի մշակմանը: Ներբող. վարքի դասական օրինակ է Հովհան Ոսկեբերանի՝ Գրիգոր Լուսավորչին նվիրած գրվածքը, որը խոր հետք է թողել հայ միջնադարյան ներբողագրության վրա: Ն. ունի երեք կայուն հատկանիշ՝ նախաբան, բուն նյութ և վերջաբան: Հայ ներբողագրության մեջ վերջաբանին հատուկ է ընդգծված ազգ. երանգը: Պահպանելով իրենց կրոնաուսուցող. նշանակությունը և պաշտպանելով քրիստ. վարդապետության գաղափարները՝ հայ միջնադարյան գրականության զարգացման առաջին շրջանի (V–X դդ.) Ն-ներում, անկախ դրանց տեսակից, կենսական ճշմարտությունները բացահայտվել են նյութի քրիստ. մեկնաբանման և հեթանոսության հետ նրա ունեցած հարաբերության, պայքարի և հակադրության ձևով: Ներբողելի անձի համար ոչինչ էր երկրային փառքը, աշխարհայինը, էականը Քրիստոսի իդեալն էր, հոգով անմահանալը: Որոշ վերապահումներով հայ առաջին ներբող. գրվածքը պետք է համարել Կորյունի «Վարք Մաշտոցի» երկը: Հայ ներբողագրության գլխ. հերոսը Գրիգոր Լուսավորիչն է: Նրան նվիրված Ն-ներ են գրվել հայ գրականության զարգացման բոլոր դարերում. հայտնի են Գրիգոր Սարկավագապետը (VI դ.), Հովհաննես Երզընկացին (XIII դ.), Առաքել Սյունեցին (XIV–XV դդ.), Բաղդասար Դպիրը (XVII–XVIII դդ.) և այլք: Ս. Գրիգոր Լուսավորչին նվիրված Ն-ներից լավագույնը բյուզ. գրականության մեջ Հովհան Ոսկեբերանինն է, հայ գրականության մեջ՝ Հովհաննես Երզնկացունը (Պլուզ): Քրիստոնեության հաստատման և կռապաշտության մերժման պայքարի գաղափարն ար-

ՆԵՐԲՈՂ

778

տահայտվել է Մովսես Խորենացու՝ ս. Հռիփսիմե կույսին ու նրա ընկերուհիներին նվիրած Ն-ում: Հանուն նոր հավատի կյանքը զոհաբերելու, մարմնական տանջանքներն արհամարհելու և նահատակի լուսապսակի արժանանալու այս օրհներգությունը, ըստ էության, տարփողում է գիտակց. մահով անմահանալու գաղափարը: Հեթանոսության դեմ պայքարն արտացոլվել է նաև խաչին, եկեղեցուն, Ծաղկազարդի, Վարդավառի և այլ տոների նվիրված Ն-ներում: Ն-ի հերոսի գերագույն բաղձանքն է մերձենալ, հաղորդվել, նմանվել Աստվածորդուն՝ մահից հետո հոգով նրա մեջ անմահանալու համար: Արտաքին գեղեցկությունը դիտվել է որպես հոգևոր, ներքին գեղեցկության տեսանելի արտահայտություն: Հերոսի արտաքին գեղեցկության ներբողման այս յուրահատկությունն առանձնապես վառ է արտահայտվել Հովհաննես Գ Օձնեցու՝ Հռիփսիմե կույսի գեղեցկության դրվագման մեջ: Հեղինակն իր խնդիրն է համարել նկարագրել Հռիփսիմեի գեղեցկությունը «ըստ ներքին մարդոյն, որ երկնային թագավորին է հաճելի»: Ներբող. գրականության զարգացման գործում մեծ է Գրիգոր Նարեկացու ավանդը: Քնարականությունից բացի նրա Ն-ներին բնորոշ է խոհաիմաստասիր. երանգը: Հակոբ Մծբնացի հայրապետին նվիրած վարքագր. Ն-ում Գրիգոր Նարեկացին աշխարհը համարել է մի ծով, որը ծփում է ոչ թե ջրեղեն ալիքներով, այլ մեղքերից պղտոր՝ զանազան պատահարներով, ուր անվերջ բախվում են ներհակ զգացումները: Գրիգոր Նարեկացուն հատուկ է բնության կենդանի զգացողությունը, նա տալիս է նաև բնության անձնավորման օրինակներ: Բնության գեղեցկության գովքը, սակայն, Ն-ներում նպատակ չէ, այլ միջոց՝ հոգևոր նշանակության դիտանկյունից կրոն. մտքեր և զգացումներ արտահայտելու համար: Իր Ն-ներում բնության երևույթների պատկերմանը մեծ տեղ է տվել Մովսես Խորենացին: Նրա «Յաղագս Վարդավառին խորհրդոյ» Ն. համակված է լույսի ու արևի, ջրի ու ծաղկի հին պաշտամունքի ցնծությամբ: Հայ գրականության զարգացման նոր շրջանում (XI–XVII դդ.) վերելք ապրելով՝ ներբողագրությունը հատկապես իր բարձունքին է հասել XIII դ.: Ներբողագրության զարգացմանը նպաստել է Գրիգոր Բ Վկայասերի, Ներսես Շնորհալու և ուր. թարգման. գործունեու-