Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/780

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյունը: Թարգմանվել են քրիստ. եկեղեցու հայրերի վարքերը, Ն-ները, ճառերը: Նոր թափ է ստացել կրոնաուսուցող. ներբողագրությունը: Աստվածածին Կույսին նվիրված Ն. է գրել Մխիթար Սեբաստացին, ս. Խաչին նվիրված՝ Հովհան Վանանդեցին: Ստեղծվել են նաև Ս. Էջմիածնին ձոնված գովերգեր, որոնց բնորոշ էր հայրենասիր. շունչը, Հայ առաքելական եկեղեցու ազգապահպան դերի դրվատումը: Առավել հարուստ ու բազմազան էին դառնում ներբող. վարքերը, որոնց մի մասն ուներ պատմ. բնույթ: Գեղ. առումով դրանք արձակ ու չափածո գովասանություններ էին՝ նվիրված անցյալի ու ներկայի կրոն. ու մշակութ. գործիչներին: Պատմ. արձակ ներբողների մեջ առանձնանում են Կարապետ Սյունեցու՝ Մեսրոպ Մաշտոցին և Վարդան Արևելցու՝ Մեսրոպ Մաշտոցին, գրերի գյուտին, Սահակ Ա Պարթևին, Հովհաննես Գ Օձնեցուն, Գրիգոր Բ Վկայասերին և թարգմանիչներին նվիրված Ն-ները: Ներբողական վարքերը ձեռք են բերել ոչ միայն պատմ. սկզբնաղբյուրի արժեք, այլև գեղ. նոր որակ: Գաղափար. աշխարհայացքային առումով արդեն նկատվում էր չարիքի, աղետի պատճառները իրականության և ոչ թե քրիստ. նախաստեղծ մեղքի կամ զուտ բարոյական մոլորությունների մեջ փնտրելու միտումը: Բարոյական վերածնության, կատարելագործման պահանջներից բացի ավելի որոշակի է արտահայտվել քաղ. ազատության, ժողովրդի անկախության, ազգ. միասնության գաղափարը: Հայ ներբողագրությունը տոգորված է քրիստ. վարդապետության կրոն. աշխարհայեցողությամբ: Կրոնասիրությունը, սակայն, ինքնանպատակ չէ: Հայ իրականության մեջ այն հայրենասիրության, ազգ. ինքնուրույնության ու ինքնատիպության արտահայտություն է: Գրկ. Գ ր ի գ ո ր Ն ա ր ե կ ա ց ի, Մատենագրութիւնք, Վնտ., 1840: Ն ե ր ս ե ս Շ ն ո ր հ ա լ ի, Թուղթ ընդհանրական, Ե., 1991: Ղ ա զ ի ն յ ա ն Ա., Ներբողը միջնադարյան հայ գրականության մեջ, «Էջմիածին», 1984, դ 6, 10: Վ ա ր դ ա ն Ա ր ե վ ե լ ց ի, Ճառք, ներբողեանք, աշխատասիր. Հ. Քյոսեյանի, Ե., 2000: Արշալույս Ղազինյան

ՆԵՐՍԵՍ Ա ՄԵԾ, ս ո ւ ր բ Ն ե ր ս ե ս Ա Պ ա ր թ ե վ (մոտ 329–373, ամփոփված է Եկեղյաց գավառի Թիլ ավանում), Ամենայն հայոց կաթողիկոս 353-ից, Հայ առաքելական եկեղեցու տոնելի սուրբ: Վրթանես Ա Պարթևի թոռը և Գրիգոր Ա Լուսավորչի ծոռը:

Հաջորդել է Փառեն Ա ՆԵՐՍԵՍ Աշտիշատցուն: Հուն. կրթությունն ստացել է Կեսարիայում: Հայաստան վերադառնալուց հետո Հայոց թագավոր Արշակ Բ նրան նշանակել է արքունի սենեկապետ: 351-ին, Արշակ Բ-ի հանձնարարությամբ մեկնել է Կ. Պոլիս և վերականգնել հայ-բյուզ. դաշինքը, Հայաստան բերել Կոստանդիոս կայսրի մոտ պատանդ պահված Հայոց թագավորի եղբորորդիներ Գնելին և Տիրիթին, ինչպես նաև կայսրի վաղամեռ եղբոր նշանածին՝ Օլիմպիային՝ Արշակ Բ-ի հետ ամուսնանալու: Ն. Ա Մ-ի՝ Հայաստան վերադառնալուց հետո Արշակ Բ մեծամեծների ժողովում նրան շնորհել է հոգևոր բոլոր աստիճանները, 13 եպիսկոպոսների հետ ուղարկել Կեսարիա՝ Հայոց կաթողիկոս օծվելու: 356-ին Ն. Ա Մ-ի նախաձեռնությամբ գումարվել է Աշտիշատի ժողովը (տես Աշտիշատի եկեղեցական ժողովներ): 359-ին, դժգոհելով Արշակ Բ-ի՝ որոշ հայ նախարարական տների հալածելու քաղաքականությունից, Ն. Ա Մ. թողել է կաթողիկոս. գահը: Մոտ 364-ին, Արշակ Բ-ի խնդրանքով, կրկին նստել է կաթողիկոս. աթոռին և, որպես հայ նախարարներից կազմված պատվիրակության ղեկավար, մեկնել Կ. Պոլիս՝ հայ-բյուզ. լարված հարաբերությունները կարգավորելու նպատակով, բայց՝ ապարդյուն: Արշակ Բ-ի մահից հետո Ն. Ա Մ-ի և սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի խնդրանքով բյուզ. Վաղես կայսրը պատանդությունից ազատել և Հայոց թագավոր է ճանաչել Արշակ Բ-ի որդի Պապին: Ն. Ա Մ. ծավալել է հոգևոր-կրթ. մեծ գործունեություն, համարվել Հայ եկեղեցու առաջին մեծ բարեփոխիչը: Պայքար է ծավալել պարսկ. ազդեցության տարածման դեմ, ոչնչացրել զրադաշտ. ատրուշաններն ու մոգության դպրոցները, արգելել պարսկ-ի ուսուցումը, ձեռնամուխ եղել Հայաստանում քրիստոնեության տարածման և ամրապնդման գործին: Բացել է դպրոցներ, որբանոցներ, հիվանդանոցներ, անկելանոցներ, աղքատանոցներ, բարեխնամ այլ հաստատություններ, վերակառուցել մի շարք վանքեր ու եկեղեցիներ: Ն. Ա Մ. փորձել է մեծացնել եկեղեցու դերը երկրի ներքին կյանքում: Նրա օրոք եկեղեցին դարձել է խոշոր հողատեր և մեծ ազդեցիկ ուժ: Պապ թագավորն իր հերթին, կամենալով թուլացնել հոգևորականության տնտ. և քաղ. աճող ազդեցությունը, փակել է տվել Ն. Ա Մ-ի նախաձեռնությամբ բացված հաստա-

779