Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/794

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մը դեպի գեղ. կատարելությունը, որ հոգևոր երգարվեստում բարձրացնում է երաժշտության գեղազգայական ներգործության ուժը, արլ. ու արմ. մասնագիտացված արվեստների, նաև սեփական ժողովրդի աշխարհիկ երգ-երաժշտության կենսունակ տարրերի համարձակ օգտագործումը, որ նոր առումներ է հաղորդում հոգևոր երգին՝ երբեմն նույնիսկ աշխարհընկալման տեսակետով: Վերջապես, մեղեդիական ազատ, զարդոլորուն ոճի զարգացումը, որը, բարդ համաձայնությունների (լադերի) ու բաղադրյալ (խրոմատիկ) հնչյունաշարի աստիճանների անկաշկանդ կիրառման պայմաններում, քնարական զեղումները հաճախ տեղափոխում է ներքին ապրումների ոլորտը: Ն. Շ. հայկ. միջնադարի այն մեծերից է, որը Գրիգոր Նարեկացու, Մանուել և Տրդատ ճարտարապետների, Թորոս Ռոսլինի և Սարգիս Պիծակի նման հազվագյուտ արվեստագետների շարքում իր գործունեությամբ արժեքավոր ավանդ է մուծել Վերածննդի շրջանն ու դրան հատուկ հումանիզմի շարժումը հեռուներից նախապատրաստելու գործում: Հայ եկեղեցին ս. Ն. Շ-ու հիշատակը տոնում է Խաչվերացի հինգերորդ կիրակիի նախորդ շաբաթ օրը՝ «սրբոց թարգմանչաց վարդապետաց» հետ: Կաթողիկոս. գահին Ներսես Դ Կլայեցուն հաջորդել է Գրիգոր Դ Տղան: Պատկերազարդումը տես ներդիր XIII-ում, 13.2, 4-րդ պատկերը: Երկ. Բանք չափաւ, Վնտ., 1830: Նամականի, Վնտ., 1838: Թուղթք ընդհանրական, Էջմիածին, 1865: Յաղագս երկնի և զարդուց նորա. Հանելուկներ, Ողբ Եդեսիոյ, Ե., 1968: Ողբ Եդեսիոյ, Ե., 1973: Վիպասանութիւն, Ե., 1981: Յիսուս Որդի, աշխարհաբարի փոխադրումը Վ. Ղազարյանի, Ե., 1991: Թուղթ ընդհանրական, Ե., 1991: Գրկ. Կ ի ր ա կ ո ս Գ ա ն ձ ա կ ե ց ի, Հայոց պատմություն, Ե., 1981: Ա լ ի շ ա ն Ղ., Շնորհալի և պարագայ իւր, Վնտ., 1873: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 1, ԿՊ, 1912: Ա բ ե ղ յ ա ն Մ., Երկ., հ. 4, Ե., 1970: Հ ա կ ո բ յ ա ն Գ., Ներսես Շնորհալի, Ե., 1964: Թ ա հ մ ի զ յ ա ն Ն., Ներսես Շնորհալին երգահան և երաժիշտ, Ե., 1973: Ներսես Շնորհալի (հոդվածների ժող.), Ե., 1977: Զ ե ք ի յ ա ն Լ., Համամիութենական տրամախոսություն մը ԺԲ դարու: Բանակցություն ս. Ներսես Շնորհալիի և կայսերական նվիրակ Թեորիանոսի միջև…, Վնտ., 1978: Մ ն ա ց ա կ ա ն յ ա ն Ա., Հայ միջնադարյան հանելուկներ, Ե., 1980: «Էջմիածին», 1973, դ 12 (համարը նվիրված է ս. Ներսես Շնորհալու մահվան 800-ամյակին):

ՆԵՐՍԵՍ ՊԱԼԻԱՆԵՆՑ, Պ ա լ ի ե ն ց, Պ ա լ ե ն ց, Պ ա լ ո ն, Պ ա ղ ո ն (XIII դ. վերջ, Սիս –

1363, ենթադրվում է՝ ՆԵՐՔԻՆԱՑ. Մանազկերտ), մատենագիր, ունիթորական շարժման ներկայացուցիչ: 1330-ական թթ. եղել է Ուրմիայի եպիսկոպոս: Հարելով հայ ունիթորներին (տես Ունիթորություն)՝ հրաժարվել է Հայ առաքելական եկեղեցու շնորհած եպիսկոպոս. կոչումից: 1336-ին մեկնել է Կիլիկիա, Կարինի Սիմեոն Բեկ եպիսկոպոսի և ուրիշ համախոհների հետ քարոզել կաթոլիկություն, լատ. եկեղեցու ծեսով մկրտել հայերին: Այդ հանգամանքը հուզումների տեղիք է տվել, և իշխանությունը բանտարկել ու աքսորել է կաթոլիկ քարոզիչների համախոհներին: 1338ին Բենեդիկտոս XII պապը Ն. Պ-ին կարգել է Մանազկերտի արքեպիսկոպոս: 1341-ին նա Ավինյոնում պապին է ներկայացրել մի գրքույկ, որտեղ Հայ առաքելական եկեղեցուն վերագրել է 117 «մեղադրանք»: Ն. Պ. թարգմանել է Մարտինոս Օպավացու «Ժամանակագրութիւն քահանայապետաց և կայսերաց» երկը (1348–51): Հայոց պատմությունը դիտելով իբրև ընդհանուր պատմության մաս՝ թարգմանության մեջ զետեղել է հայոց պատմությանն առնչվող ժամանակագր. տեղեկություններ, վերջում կցել հայ կաթողիկոսների, թագավորների, իշխանների անվանացանկերը, որոնք կազմելիս օգտվել է Մովսես Խորենացու և Եվսեբիոս Կեսարացու երկերից: Ն. Պ. թարգմանել է նաև լատ. Մաշտոցը (ծիսարան): Թարգմանությունների բնագրերը պահվում են Երևանի և Վենետիկի Մխիթարյանների մատենադարաններում: Գրկ. Չ ա մ չ յ ա ն ց Մ., Պատմութիւն Հայոց, հ. 3, Վնտ., 1786: Ա լ ի շ ա ն Ղ., Հայապատում, Վնտ., 1901: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 2, ԿՊ, 1914: Մանր ժամանակագրություններ. XIII–XVIII դդ., հ. 2, կազմ. Վ. Հակոբյան, Ե., 1956, էջ 196–206: Վ ա ր դ ա ն յ ա ն Յու., Ներսես Պալիանենցին վերագրվող ժամանակագրական մի ցանկի մասին, ՊԲՀ, 1980, դ 3: Գևորգ Տեր-Վարդանյան

ՆԵՐՔԻՆԱՑՅԱԼՆԵՐ, աղանդավորական հոսանք՝ տարածված Բյուզանդիայում IV–V և Հայաստանում՝ X–XII դարերում: Ն-ի մասին վկայող սկզբնաղբյուրներն են՝ Հովհան Ոսկեբերանի՝ Պողոս առաքյալի Առ Գաղատացիս թղթի մեկնությունը, Անանիա Սանահնեցու և Հովհաննես Սարկավագի դավանաբան. աշխատությունները: Հետևելով մանիքեությանը՝ Ն. դավանել են ճգնակեցական ծայրահեղ գաղափարներ, որոնց համաձայն, ամեն տեսակ նյութ չարիք է: Բացարձակացնելով հոգևորը

793