Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Պենտեկոստեից հետո, երբ առաքյալներն ընդունեցին Սուրբ Հոգին, նրանք զորացան Աստծո շնորհներով և իրենց առաքելությունը սկսեցին Երուսաղեմից, կազմակերպեցին նորաստեղծ քրիստոնյա համայնքները՝ նախն. եկեղեցիները. «Հավատացյալներն ամենքը միասին էին, և ինչ որ ունեին, հասարակաց էր» (Գործք 2.44): Սուրբ Հոգու տվչությամբ ու ձեռնադրությամբ գերբնական զորությունն առաքյալից փոխանցվել է նրանց, ովքեր շարունակել են առաքելությունը, այսինքն՝ քրիստոնյա համայնքի՝ եկեղեցու ղեկավարությունը: Առաքյալների՝ Ավետարանը քարոզելու հիմն. պարտականությունը, ձեռնադրության շնորհների հետ փոխանցվել է նրանց հաջորդներին, որոնք կոչվում են սարկավագ, երեց և եպիսկոպոս: Բանտից գրած իր նամակում Պողոս առաքյալն ամփոփում է Տիմոթեոսին հղված պատգամը. «Ուստի հիշեցնում եմ քեզ, որ վերարծարծես Աստծու շնորհը, որ տվի քեզ՝ իմ ձեռքերը դնելով քեզ վրա…» (Բ Տիմոթ. 1.6): Այս է Ա., որ շարունակվում է Քրիստոսի հիմնած եկեղեցում, Քրիստոսի Համբարձումից և Հոգեգալուստից սկսած՝ մինչև այսօր: Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալները Հայաստան աշխարհում Ավետարանի քարոզիչներն են: Թադեոսի հետևորդներից Զաքարիան ընդունել է առաքելական շնորհները և Թադեոսի նահատակությունից հետո շարունակել Ավետարանի քարոզչությունը: Նույն առաքելությունը, Ա-յամբ տրված շնորհներով, հետագա ժամանակներում շարունակել են Հայոց հայրապետները: Հայ եկեղեցին կոչվում է առաքելական, որովհետև. ա. Հայաստանի առաջին եկեղեցիները հիմնող առաքյալները ձեռնադրել են առաջին եպիսկոպոսներին: Նրանցով ապահովվել է Ա-յան հաջորդականությունը Հայ եկեղեցում, բ. առաքյալները քարոզել են Ավետարանը, և նրանց ուսուցումը մնացել է անաղարտ, այնպես, ինչպես ընդունվել է քրիստոնյա բոլոր եկեղեցիների և երեք տիեզերական ժողովների կողմից, գ. Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներին տրված շնորհները, զորությունը և իշխանությունը Աստծո տված շնորհներն են տասներկուսին՝ Քրիստոսի ձեռքով: «Հիմա իմացան, որ այն ամենը, ինչ ինձ տվիր, ես նրանց տվեցի. և նրանք ընդունեցին ու ճշմարտությամբ ճանաչեցին, որ ես քո մոտից ելա. և նրանք հավատացին, որ դո՛ւ ուղարկեցիր ինձ» (Հովհ. 17.7–8):

Հայ եկեղեցին կաԱՌԱՔԻՆ. ռուցված է, ինչպես գրված է եփեսացիներին ուղղված Պողոս առաքյալի թղթում՝ «… առաքյալների և մարգարեների հիմքի վրա, որի անկյունաքարը Քրիստոս Հիսուսն է: Նրա վրա ներդաշնակությամբ հաստատված ամբողջ կառույցը Տիրոջով վերաճում է մի սուրբ Տաճարի, որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք որպես բնակարան Աստծու՝ Սուրբ Հոգու միջոցով» (Եփես. 2.20–22): Առաքելական է կամ Ա-յամբ օժտված է այն եկեղեցին. 1. որ հիմնված է մի որևէ առաքյալի ձեռքով, 2. որի իշխանությունը առաքելական ձեռնադրության շարունակությունն է, 3. որ պահել է առաքելական աստվածաշունչ ուսուցումը և դավանությունը՝ համաձայն Նիկիո հանգանակի, 4. որ շարունակում է վկայել, թե Հիսուսն է Քրիստոսը՝ Որդին կենդանի Աստծո, 5. որ շարունակում է քարոզել և մկրտել հանուն Սուրբ Երրորդության՝ Հոր և Որդու և Սուրբ Հոգու: Շահե արք. Աճեմյան

ԱՌԱՔԻՆՈՒԹՅՈՒՆ, աստվածային շնորհ, որի առկայությամբ մարդը մտքով, խոսքով և գործով չի մեղանչում Աստծո պատվիրանների դեմ, այլ գործում է դրանց համապատասխան: Ելնելով Սուրբ Գրքից՝ եկեղեցին Ա. մեկնաբանել է որպես ճշմարիտ և ուղղափառ հավատի արգասիք, այն հավատի, որը խոստովանում է Հիսուս Քրիստոսին Աստծո Որդի և Աստված: Հին կտակարանում կան Ա-յան բազմաթիվ վկայակոչումներ, որոնք բացահայտում են նրա տարբեր դրսևորումները, ինչպես, օր., Ա. որպես պատվի և ճանաչման արժանի հատկանիշ («… իմ ժողովրդի բոլոր ցեղերը գիտեն, որ դու առաքինի կին ես», Հռութ 3.11): Որոշ թարգմանություններում նշված տեղում «առաքինի» բառի փոխարեն գործածվել է «զորավոր»: Հետևաբար, ըստ սուրբգրային մտածողության՝ առաքինին նաև զորավոր է, քանի որ զորություն ունի իշխելու առհասարակ մեղքի վրա: Նաև՝ Ա. որպես աստվածահաճո զարդ («Ժրաջան կինն իր ամուսնու պսակն է», Առակ. 12.4: Երբեմն «առաքինին» թարգմանվում է «ժրաջան»), որպես հազվագյուտ արժեք («Թե առաքինի կին գտնվի, այդպիսին թանկ է բոլոր գոհարներից», Առակ. 31.10) ևն:

79