Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/915

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

կայանում է նաև «իբրև նախատիպ այն վանական հիմնարկության, որ հարյուր տարի հետո հաստատեց Մխիթար Սեբաստացին Վենետիկի կղզիներից մեկի վրա»:

Գրկ. Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Ե., 1990: Ալիշան Ղ., Սիսական, Վնտ., 1893: Ջալալյանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, մաս 2, Տփխիս, 1858: Լ ե ո, Հայկական տպագրութիւն, Թ., 1904: Լալայան Ե., Զանգեզուրի գավառ, հ. 1, Սիսիան, Թ., 1898: Դիվան հայ վիմագրության, պր. 2, Ե., 1960: Հասրաթյան Մ., Սյունիքի XVII–XVIII դարերի ճարտարապետական համալիրները, Ե., 1973: Մուրադ Հասրաթյան

ՍՅՈՒՆՅԱՑ ՄԵՏՐՈՊՈԼԻՏՈՒԹՅՈՒՆ, Հայաստանյայց առաքելական եկեղեցու հոգևորվարչատարածքային միավոր Մեծ Հայքի Սյունիք նահանգում: Եղել է Հայ եկեղեցու միակ մետրոպոլիտությունը: Ենթադրվում է, որ ստեղծվել է X դ.՝ կապված Սյունյաց գահերեց իշխանների, Սյունյաց եպիսկոպոսական աթոռի հզորացման, անկախության ձգտումների և Սյունյաց անկախ թագավորության հռչակման (987) հետ: Հայոց կաթողիկոս Անանիա Ա Մոկացին է իր «Յաղագս ապստամբութեան տանն Աղուանից» գրվածքում («Արարատ», 1897, էջ 129–144) առաջին անգամ Սյունյաց եպիսկոպոսին (Հակոբ Ա) հիշատակում մետրոպոլիտ կոչումով:

Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Սյունյաց աթոռը Հայոց կաթողիկոս Ներսես Ա Մեծից է ստացել մետրոպոլիտության իրավունք՝ իր իշխանության տակ միավորելով Սյունյաց աշխարհի 12 եպիսկոպոսություններ:

Հայոց կաթողիկոսական աթոռի դեմ Սյունյաց Հակոբ Ա եպիսկոպոսի ապստամբությունը, կենտրոնախույս գործողությունները և Աղվանից կաթողիկոսության հետ մերձենալու փորձերը հանգեցրել են նրան, որ Անանիա Ա Մոկացին բանադրել է Սյունյաց եպիսկոպոսին և զրկել աթոռը մետրոպոլիտության աստիճանից: Սյունյաց աթոռին Հակոբ Ա-ին հաջորդած եպիսկոպոսները մինչև Հովհաննեսը (1006) չեն կրել մետրոպոլիտի կոչում: Հայոց կաթողիկոս Սարգիս Ա Սևանցին, ընդառաջելով Սյունյաց Վասակ թագավորի, նրա դստեր՝ Հայոց թագուհի Կատրանիդեի և իշխանների խնդրանքին, 1006-ին վերականգնել է Ս. մ., վերադարձրել նրա նախկին առանձնաշնորհումները և կաթողիկոսանիստ ու մայրաքաղաք Անի գնացած Հովհաննես կրոնավորին ձեռնադրել Սյունյաց մետրոպոլիտ: Ըստ Ստեփանոս Օրբելյանի՝ Սարգիս Ա Սևանցին Հովհաննեսի ձեռնադրության առիթով նրան է հանձնել Հայոց կաթողիկոսարանում պահած «Սյունյաց սեփական խաչը, ոսկերիզ խաչվառը, թանկարժեք գավազանը և պատվական գահավորակը»: Սյունյաց մետրոպոլիտի իրավունքն էր իր ենթակայության տակ գտնվող 12 թեմերում ձեռնադրել եպիսկոպոսներ (նաև քորեպիսկոպոսներ), վարդապետներ, քահանաներ և եկեղեցու այլ սպասավորներ, Հայոց կաթողիկոսից ստացած մյուռոնը բաժանել իր իրավասության տակ գտնվող վանքերին ու եկեղեցիներին, գումարել տեղական նշանակության եկեղեց. ժողովներ, կարգավորել և լուծել ծագած վեճերն ու վարչատարածքային խնդիրները, հետևել դպրության և լուսավորության գործին: Հայոց կաթողիկոսները, Ս. մ-յան կենտրոնախույս միտումներին վերջ դնելու համար, Սյունյաց անհնազանդ եպիսկոպոսներին երբեմն զրկել են մետրոպոլիտության պատվից՝ նրանցից վերցնելով այդ աստիճանը խորհըրդանշող խաչը, գավազանը և գահավորակը: Ս. մ. կրկին վերականգնվել է XII դ., երբ Գրիգոր Մեղրեցին մեկնել է Կիլիկյան Հայաստան, Հայոց կաթողիկոս Գրիգոր Գ Պահլավունուց ձեռնադրվել եպիսկոպոս և նշանակվել Սյունյաց մետրոպոլիտ: Նրան հաջորդել է որդին՝ Ստեփանոս Գ (Ստեփանոս Ֆախր էլ Մսեհ), որը մետրոպոլիտ նշանակվելու համար մեկնել է Կիլիկյան Հայաստան և Ներսես Շնորհալուց ձեռնադրվել եպիսկոպոս: Նրա առաջնորդության օրոք (1170–1216) Ս. մ-յան աթոռանիստն է դարձել Ամաղուի Նորավանքը: Դա պայմանավորված էր Սյունյաց թագավորության վերացմամբ (1170), Տաթևի վանքի ավեր վիճակով և Վայոց ձորում (որտեղ գտնվում էր Նորավանքը) Կապանի իշխանական տոհմերի ժառանգների հաստատմամբ: Դրանից բացի Վայոց ձորը Հայոց թագավոր Գագիկ Ա Բագրատունու ժամանակ (989–1020) անջատվել էր Սյունյաց թագավորությունից և միացվել Բագրատունյաց թագավորությանը, ինչի շնորհիվ չէր տուժել սելջուկյան ավերածություններից: Ս. մ-յան գահանիստը սկզբնապես եղել է Շաղատ գյուղաքաղաքը, ապա՝ Տաթևի վանքը, XIII դ. կեսից՝ Նորավանքը: Ստեփանոս Օրբելյանը մետրոպոլիտ է նշանակվել Տաթևի աթոռի վրա, բայց նստել է Նորավանքում: Ստեփանոս Գ-ի մահից (1216) հետո մինչև 1287-ը՝ Ստեփանոս Օրբելյանի գահակալումը, Սյունյաց մետրոպոլիտ. աթոռը բաժանվել է երկու