Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/916

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

աթոռների՝ Նորավանքի և Տաթևի վանքի, ինչը երկարատև ընդհարումների և գժտությունների տեղիք է տվել: Ս. մ-յան երկփեղկումից հետո Նորավանքի և Տաթևի աթոռակալները պարզապես կոչվել են եպիսկոպոս և ոչ թե մետրոպոլիտ կամ արքեպիսկոպոս, իսկ Սյունյաց աթոռը դադարել է մետրոպոլիտություն լինելուց: Սյունիքի միացյալ աթոռի վրա Ստեփանոս Օրբելյանի մետրոպոլիտ (1287–1303) նշանակվելուց հետո Տաթևի և Նորավանքի միջև ընդհարումներն աստիճանաբար դադարել են, իսկ նրանց եպիսկոպոսները միավորվել են Սյունյաց եպիսկոպոսների իշխանության ներքո: Ստեփանոս Օրբելյանը, Կոստանդին Բ Կատուկեցուց ձեռնադրվելով եպիսկոպոս, նշանակվել է Սյունյաց մետրոպոլիտ ու Մեծ Հայքի պրոտոֆրոնտես, այսինքն՝ նախաթոռ արքեպիսկոպոս: Ըստ Մ. Օրմանյանի, դա նշանակում էր բուն Հայաստանի վրա կաթողիկոսական ներկայացուցիչ, քանի որ Կիլիկյան Հայաստանում գտնվող Հայոց ընդհանրական կաթողիկոսությանը դժվար էր անմիջական հսկողություն սահմանել հեռավոր թեմերի վրա: Ստեփանոս Օրբելյանի գահակալության տարիներին Ս. մ. ծաղկման աննախադեպ շրջան է ապրել. բարելավվել է Սյունյաց աթոռի տնտ. վիճակը, նոր նվիրատվությունների միջոցով զգալիորեն ընդարձակվել են Տաթևի վանքի և Նորավանքի հողային տիրույթները, նորոգվել Տաթևի վանքի և Սյունիքի մյուս ավերված եկեղեցիները, կառուցվել նորերը, իսկ Սյունիքը դարձել է Արլ. Հայաստանի եկեղեց., հոգևոր., մշակութ., գիտ. նշանավոր կենտրոն: Հիմնվել է Գլաձորի համալսարանը, որին նյութ. նվիրատվություններով մեծապես օգնել են Ստեփանոս Օրբելյանը, Պռոշյան և Օրբելյան իշխան. տները: Ավելի ուշ հիմնադրված Տաթևի համալսարանը շարունակել է «Երկրորդ Աթենքի»՝ Գլաձորի համալսարանի հոգևոր-մշակութ., գիտամանկավարժ. արդյունավետ գործունեությունը: Ս. մ-յան վերազարթոնքը շարունակվել է Ստեփանոս Օրբելյանին հաջորդած Հովհաննես Օրբելու (1303–24) և Ստեփանոս-Տարսայիճի (1324–31) մետրոպոլիտության օրոք, որոնք, նեցուկ կանգնելով Գլաձորի համալսարանին, ուսումնագիտ. և գրչության մյուս կենտրոններին, անհրաժեշտ պայմաններ են ստեղծել նրանց հետագա զարգացման համար: Սյունյաց վարդապետներից և մշակութ. գործիչներից հռչակված էին Ստեփանոս Օրբելյանը, Եսայի Նչեցին, Հովհան Որոտնեցին, Գրիգոր Տաթևացին, Մոմիկը, Թորոս Տարոնացին, մանրանկարիչ Ավագը և ուր.: Գլաձորի և Տաթևի համալսարանների շուրջ համախմբված Սյունյաց վարդապետները Սյունյաց մետրոպոլիտների գլխավորությամբ պայքարել են կաթոլիկ քարոզիչների և ունիթորության դեմ՝ Հայ եկեղեցու ինքնուրույնությունն ու ծիսադավան. կարգերն անաղարտ պահելու համար: Նրանք արևելյան վարդապետների հետ անհաշտ պայքար են ծավալել Սսում նստող (տես Սսի կաթողիկոսարան) Հայոց կաթողիկոսների լատինամետ քաղաքականության դեմ՝ Հայ և Կաթոլիկ եկեղեցիների միությունը և ծիսադավան. նորամուծությունները դիտելով սպառնալիք ոչ միայն Հայ եկեղեցու, այլև՝ ընդհանրապես Կիլիկյան Հայկ. թագավորության գոյությանը: Ս. մ. վերացվել է 1837-ին: «Պոլոժենիե»-ի ընդունումից (1836) հետո Ս. մ-յան տարածքը մտել է Երևանի թեմի մեջ (տես Արարատյան հայրապետական թեմ հոդվածում): 1988-ին Վազգեն Ա Պալճյանի կոնդակով Արարատյան հայրապետական թեմից առանձնացվել և կազմավորվել է Սյունյաց թեմը, որը վերահաստատվել է Գարեգին Ա Սարգիսյանի 1996-ի մայիսի 30-ի կոնդակով: Գրկ. Ս տ ե փ ա ն ո ս Օ ր բ ե լ յ ա ն, Սյունիքի պատմություն, Ե., 1986: Ա լ ի շ ա ն Ղ., Սիսական, Վնտ., 1893: Օ ր մ ա ն յ ա ն Մ., Ազգապատում, հ. 1–2, ԿՊ, 1912–14: Հ ա կ ո բ յ ա ն Թ., Սյունիքի թագավորությունը, Ե., 1966: Գ ր ի գ ո րյ ա ն Գ., Սյունիքը Օրբելյանների օրոք (XIII–XV դարեր), Ե., 1981: Ա դ ո ն ց Ն., Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում, Ե., 1987: թ Ր Ռ չ Տ Ր ÿ վ թ., ԿփպՐՍՌ ՌրՑՏՐՌՌ հþվՌՍՈ (IX–XV ՉՉ.), ժ., 1990.

ՍՈՂՈՄՈՆ Ա ԳԱՌՆԵՑԻ [ծ. թ. անհտ, գ. Գառնի (Այրարատ նահանգի Մազազ գավառ) – 792], Ամենայն հայոց կաթողիկոս 791-ից: Հաջորդել է Հովաբ Ա Դվնեցուն: Ս. Ա Գ. ուսանել է Գեղարքունիքի Մաքենյաց, ապաª Ջավախքի Զրեսկ վանքում: Հետագայում ստանձնել է Զրեսկի միաբանության առաջնորդությունը: Աղվանից կաթողիկոս Միքայելի (707– 744) հրավերով գլխավորել է Բերդ վանքի (Շամքոր) եկեղեց. ժողովը (740), որը դատապարտել է ամուսնությունը արյունակիցների միջև: Ս. Ա Գ. կաթողիկոս է ընտրվել զառամյալ հասակում: Վախճանվել է իր գահակալության տարին չբոլորած: Կաթողիկոս. գահին Ս. Ա Գ-ուն հաջորդել է Գևորգ Ա Բյուրականցին: