Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան Հանրագիտարան (Christian Armenia Encyclopedia).pdf/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԱՍՏՎԱԾԱԲԱՆ. Ծննդեան Քրիստոսի») սում է «եռանձնեայ Աստուածութեան եւ մի և այլ հարցեր: Նույնքան արժեքավոր են Հովհաննես Սարկավագի աշխատությունները («Յաղագս նշանակի հաւատոյ Նիկիականն ՅԺԸ-իցն», «Յաղագս Որդւոյ», «Յաղագս Հոգւոյ Սրբոյ», «Յաղագս բնութեան Բանի եւ միաւորութեան», «Յաղագս կամացն», «Յաղագս ներգործութեան» ևն): Նրանց գրվածքներում քննարկվել են նաև պատկերի աստվածաբանության (տերունական և սրբոց պատկերների հանդեպ վերաբերմունքի տարբերակում) հետ կապված հարցեր: Հայ եկեղեցու դավան. սկզբունքների պաշտպանությանն է նվիրված Պողոս Տարոնեցու «Ընդդէմ Թէոփիստեայ հոռոմ փիլիսոփայի» երկը, որն ըստ էության պատասխանն է հունադավան Թեոփիստե իմաստասերի հակաճառ. մի գրության: Աշխատության առաջին մասում Պողոս Տարոնեցին քննարկել է երրորդաբանական, քրիստոսաբան. խնդիրներ և, որպեսզի դավան. պատկերը պարզ լինի, մանրամասն ներկայացրել է Քաղկեդոնի ժողովի ընդունած որոշումները, վերլուծել դրանք, ցույց տվել այդ ժողովի հետևանքով տեղի ունեցած քրիստ. եկեղեցու տրոհումը: Երկրորդ մասում հեղինակն անդրադարձել է ծիսական, տոմարական խնդիրների, արժեքավոր տեղեկություններ հաղորդել մանիքեցիների (տես Մանիքեություն), թոնդրակեցիների, ծաթերի մասին: Դավանաբան. մտքի զարգացման նոր շրջափուլ է ներկայացնում կիլիկյան հայրերի աստվածաբան. մատենագրությունը: Առավել նշանակալից է Ներսես Շնորհալու դավան. ժառանգությունը: Պատասխանելով բյուզ. արքունիքի քաղ. նպատակներ հետապնդող միութենական նկրտումներին՝ Ներսես Շնորհալին գրել է մի շարք դավան. աշխատություններ (մեծարժեք են հատկապես «Գիր հաւատոյ խոստովանութեան Հայաստանեայց եկեղեցւոյ» դավանագիրը, «Սահմանք հաւատոյ Հայաստանեայց եկեղեցւոյ», «Յաղագս աւանդութեան եկեղեցւոյ» թղթերը), որտեղ հետևողականորեն պաշտպանել է Հայ եկեղեցու ուղղադավան սկզբունքները: Այս երկերի դավան. կարևորությունն այնքան մեծ է եղել, որ դրանք վկայակոչվել են հետագայի Ա-դ. գ-յան մեջ: Հայ Ա-դ. գ-յան կարևորագույն գործերից է Վարդան Այգեկցու «Գիրք հաստատութեան եւ Արմատ հաւատոյ» աշխատությունը: 16 գլխից բաղկացած այս երկում հեղինակը խո-

92

բնութեան» մասին, եկեղեցու հայրերի տարբեր գործերից քաղված բազմաթիվ վկայություններով հաստատում Տիրոջ մարմնի անապական, անախտ լինելը, Ծննդյան և Մկրտության տոնը նույն օրը՝ հունվարի 6-ին կատարելու, ս. Պատարագը անխմոր և անջուր, անաղ և անձեթ մատուցելու, «Խաչեցարը» բացառապես Աստծո Որդուն ուղղելու անհրաժեշտությունը: Երկն աչքի է ընկնում ողջմիտ հանդուրժողությամբ, զուսպ, հավասարակշռված շարադրանքով: Հեղինակն իր առջև խնդիր չի դրել պախարակել մյուս եկեղեցիների դավանանքն ու ծիսակարգը, այլ՝ միայն ցույց տալ, որ Հայ եկեղեցու դավանանքն ու ծեսը հիմնված են վաղնջական եկեղեցու նվիրագործած դավան. հիմնադրույթների, ծիսակարգի և սովորույթների վրա: Դավան. հանդուրժողության ոգով է շարադրված նաև Մխիթար Գոշի «Թուղթ առ վրացիսն՝ յաղագս ուղղափառութեան հաւատոյ» երկը, որը վրացի մատենագիր Արսեն Վաչեսձեի «Դոգմատիկոն»-ի «Երեսուն գլուխ հայոց հերձվածի» գլխում հայերին ներկայացված մեղադրանքների պատասխանն է: Թղթի նպատակն է ներկայացնել հայոց դավանանքը, եկեղեցու ծիսակարգը, ցույց տալ, որ հայերը, ինչպես և հույներն ու վրացիները, հերձվածողներ չեն: XII–XIII դդ. նվազող բյուզ. ճնշմանը փոխարինել է պապական Արևմուտքի օրավուր աճող եկեղեցավարչ. հարկադրանքը: Քաղ. նկատառումներով Կիլիկյան Հայաստանի հոգևոր և աշխարհիկ իշխանություններն ակներևորեն հակվել են Արևմուտքի կողմը: Ահագնացող վտանգը կանխելու նպատակով Վարդան Արևելցին և Ստեփանոս Օրբելյանը պայքարի դրոշ են բարձրացրել՝ իրենց շուրջը համախմբելով հայրենասեր ուժերին: Ժամանակակիցների դավան. աչալրջությունը բարձր պահելու, աստվածաբան. անհրաժեշտ գիտելիքներ հաղորդելու նպատակով Վարդան Արևելցին շարադրել է «Դաւանութիւն հաւատոյ ուղղափառութեան», «Յաղագս բնութեան, թէ զինչ իցէ ըստ ինքեան իմացեալ ի փառս Աստուծոյ» աշխատությունները: Գործակցելով Կոստանդին Ա Բարձրբերդցի կաթողիկոսի հետ՝ Վարդան Արևելցին պատասխանել է Հռոմի պապի՝ Կիլիկիայի Հայոց Հեթում Ա թագավորին հղած դավան. գրությանը: Պատասխան թղթում [«Թուղթ Կոստանդեայ կաթողիկոսի Հայոց, զոր գրեաց առ Հեթում թագաւորն… ի մայրա-