Jump to content

Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

 է ապացուցել իր հնությունն ու առաքելականությունը, և որ իրենց հայրապետները քահանայությունն անմիջաբար ստացել են առաքյալներից։ Այդ միտումները հատկապես ակներև են դարձել V դ․, երբ Բյուզանդիայի և Պարսկաստանի հրահրմամբ Արևելքի եկեղեցիների միջև անզիջում պայքար է ծավալվել նախաթոռության համար։ Այդ պայքարում որոշակի դեր է խաղացել նաև Ա-ի եկեղեցին։ Ի տարբերություն Անտիոքի և Եդեսիայի եպիսկոպոսությունների, որոնք գրեթե միշտ եղել են հռոմ․ ազդեցության տակ, Ա-ի եկեղեցին կապված էր Տիզբոնի կամ Արևելքի եկեղեցու (Պարսկաստանի) հետ։ Ըստ <<Մար Մարիի Վարքի>> և <<Ադիաբենեի եկեղեցու պատմության>>, Ա-ից է քրիստ․ վարդապետությունը տարածվել Պարսկաստանի քաղաքներում և հատկապես Տիզբոնում։ Հեդայաբի (հին Ադիաբենե) եպիսկոպոսությունը V դարից պատկանել է Տիզբոնի կամ Արևելքի կաթողիկոսությանը, իսկ ավելի ուշ նեստորականությունն այստեղ, ինչպես ողջ Պարսկաստանում, հռչակվել է պաշտոն․ դավանանք։ <<Արևելյան ժամանակագրությունը>> վկայում է, որ Մար Իսահակ կաթողիկոսի՝ 410-ին Տիզբոնում գումարած ժողովում Տիզբոնի կամ Արևելքի (իմա՝ Պարսկաստանի) եկեղեցին բաժանվել է 6 թեմերի։ Երրորդ՝ Մծբինի թեմի կամ մետրոպոլիտության մեջ են մտել, ի թիվս այլոց, նաև Բեյթ-Մոկսայի (Մոկք), Կարդուի (Կորճայք), Բեյթ-Զաբդեի (Զավդեք-Ծավդեք) եպիսկոպոսությունները, իսկ հինգերորդ՝ Հեդայաբի կամ Արբելայի թեմին են պատկանել, ի թիվս այլոց, նաև Բեյթ-Նուհադրայի, Բեյթ-Դասենի, Բեյթ-Մահկարտի եպիսկոպոսությունները։ Դրանք Մեծ Հայքի Նորշիրական (Նոշիրական) բդեշխության Նիխորական, Դասն և Մահկերտուն գավառներն էին, որոնք Հայաստանի 387-ի բաժանումից հետո կցվել են Պարսկաստանին ենթակա Ադիաբենի կամ Հեդայաբի նահանգին։ Արևելքի մետրոպոլիտությունների մեջ մտնող հայկ․ այս երկրամասերի և գավառների ասոր․ եպիսկոպոսությունները մրցակցել են Հայաստանի հունաբան թևի հետ։ Արաբ․ նվաճումներից (VII դ․ կես) հետո Ա․ ընդգրկվել է Ջեզիրեի (այժմ՝ Իրաքի տարածքում) կազմում, իսկ նրա անունն աստիճանաբար մոռացվել է։

  Գրկ․ Մովսես Խորենացի, Հայոց պատմություն, Ե․, 1997։ Մելքոնյան Հ․, Ադիաբենի պետությունը և Հայաստանը, Ե․, 1980։
                                                         Երվանդ Մարգարյան


ԱԴՈՆՑ (Տեր-Ավետիքյան) Նիկողայոս Գևորգի [10․1․1871, գ․ Բռնակոթ (այժմ՝ ՀՀ Սյունիքի մարզում) – 27․1․1942, Բրյուսել], պատմաբան, բանասեր, ազգային-հասարակական գործիչ։ Սանկտ Պետերբուրգի (1916–20) և Բրյուսելի (1931–42) համալսարանների դոկտոր, պրոֆ․։ 1931–42-ին՝ Բրյուսելի համալսարանի հայագիտության ամբիոնի վարիչ։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի պատմաբանասիր․ ֆակ-ի գրականության և արլ․ լեզուների բաժինները (1899)։ Ուսումնառությունը կատարելագործելու նպատակով հետևել է նաև Մյունխենի, Փարիզի, Օքսֆորդի համալսարանների բյուզանդագիտ․ դասընթացներին, պարապել Վենետիկի, Վիեննայի և Ս․ Էջմիածնի ձեռագրատներում (1899–1902)։ 1916–17-ին մասնակցել է Մուշի, Էրզրումի և Վանի հնագիտական արշավախմբերի աշխատանքներին։ Տիրապետել է հին և նոր բազմաթիվ լեզուների, աշխատակցել պարբ․ մամուլին (<<Հանդես ամսօրյա>>, <<Արարատ>>, <<Նոր դար>>, <<Մշակ>>, <<Բազմավեպ>>, <<Սիոն>> ևն), ծավալել ազգ-հաս․ բուռն գործունեություն։ Թողել է հայերեն, ռուս․, ֆրանս․, գերմ․ և անգլ․ 100-ից ավելի աշխատություններ՝ նվիրված հայ ժողովրդի հին և միջնադարյան պատմությանը, գրականությանը, բյուզանդագիտությանն ու կովկասագիտությանը, Հայ առաքելական եկեղեցու և կրոնի պատմությանը, առասպելաբանությանը, ծիսագիտությանը, լեզվաբանությանը, արվեստին։ Հայագիտության խոշորագույն նվաճումներից է Ա-ի <<Հայաստանը Հուստինիանոսի դարաշրջանում>> (ռուս․, 1908, անգլ․, 1969, հայ․, 1987) կոթողային մենագրությունը, որտեղ մանրամասն տրված է Հայաստանի պատմաաշխարհագր․ նկարագիրը, լուսաբանված են նախարար․ կարգն ու հողատիրության ինստիտուտները, շինականների իրավական ու տնտ․ դրությունը, Հայաստանի քաղ․ կացությունը և հարակից այլ հարցեր։ Հայ-հուն․ բանասիրության նշանակալից արժեքներից է Ա-ի