Էջ:Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան 2002.djvu/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

 ԱԳՈՒԼԻՍԻ(554) 22-րդ կանոնն ամբողջովին նվիրված է Ա-ի կանոնադրությանը։ Ա-ներ մատուցվել են նաև ննջեցյալների հոգու հանգստության համար (Պարտավի եկեղեցական ժողովի ԺԸ կանոն)։ Ա․ են կոչվել նաև մատաղի համար ընծայաբերված կենդանիները։ Հետագայում Ա-ի վերապրուկներն արտահայտվել են ս․ Զատկին մատաղ անելու սովորության մեջ։

  Գրկ․ Հովսեփյան Գ․, Ագապի հաստատութիւնը Հայոց եկեղեցւո մեջ, <<Արարատ>>, 1912, էջ 997–1001։Марр Н.,След àуàлç у армян,"Христианский Восток",т.1, 1913, с․ 145-147․
                                                      Եզնիկ եպս․ Պետրոսյան
                                                            Հակոբ Քյոսեյան

ԱԳՈՒԼԻՍԻ Ս․ ԹՈՎՄԱ ԱՌԱՔՅԱԼ ՎԱՆՔ, Գողթն գավառի (այժմ՝ Նախիջևանի ԻՀ Օրդուբադի շրջան) Ագուլիս ավանի կենտրոնում։ Ըստ ավանդության և Ս․ Թովմա եկեղեցու արմ․ մուտքի բարավորի չափածո արձանագրության, Ա․ Ս․ Թ․ ա․ վ․ I դ․ հիմնադրել է Բարդուղիմեոս առաքյալը և իր աշակերտ Կումսիին նրա առաջնորդ կարգել, իսկ 305-ին վանքը վերակառուցել է Գրիգոր Ա Լուսավորիչը։ Ա․ Ս․ Թ․ ա․ վ․ եղել է Գողթն գավառի հոգևոր կենտրոնը և վաղ միջնադարից մինչև 1838-ը՝ եպիսկոպոսանիստ։ Նրա վերաբերյալ վավերական հիշատակությունները հայտնի են XIV դարից։

   Ա․ Ս․ Թ․ ա․ վ․ որպես կրոն․, ուս․ և մշակութ․ կենտրոն ծաղկում է ապրել XVII դ․՝ վաճառաշահ Ագուլիսի տնտ․ բարգավաճման հետ։ Վանքի եկեղեցին և շինությունները խարխուլ լինելու պատճառով 1632–33-ին վանահայր Խաչատուր վարդապետը կառուցել է նոր պարիսպներ և շինություններ, իսկ 1634–1636-ին՝ եկեղեցու նոր շենքը։ 1668-ին Պետրոս վարդապետը, Վասպուրականից հրավիրած վարպետների ուժերով, շրջանաձև բուրգերով նոր պարիսպներ և դրանց կից 2–3-հարկանի նոր շինություններ է կառուցել սրբատաշ քարով, թրծված աղյուսով ու կրաշաղախով։ Վանքի եկեղեցին 1679-ի երկրաշարժից հավանաբար տուժել է, և 1694-ին հիմնովին նոր եկեղեցի է կառուցվել՝ սրբատաշ բազալտով և կարմրավուն ֆելզիտով՝ ներսից յոթանիստ խորանով, չորս խաչաձև մույթերով գմբեթավոր բազիլիկի հորինվածքով։ Արմ․ ճակատի արձանագրություններում նշված են նոր եկեղեցու շինարարությանն աջակցած Գողթն գավառի 30-ից ավելի բարերարների անունները։ Արմ․ մուտքի առջևի քառամույթ սրահ-զանգակատունը կառուցվել է 1825-ին, ամբողջովին վերակառուցվել 1831-ին և 1904-ին։ Համանման սրահներ XVII դ․ կառուցվել են հս․ մուտքի առջև ու հվ․ պատի մոտ, որը որպես տապանատուն է ծառայել։ Եկեղեցու ներսը XVII դ․ վերջին զարդարել է Ա․ Ս․ Թ․ ա․ վ-ի դպրոցի սան, ապա նրա ուսուցիչ և վանքի դպիր, նկարիչ Նաղաշ Հովնաթանը։ Գմբեթը և խորանի գմբեթարդը նկարազարդվել են որպես երկինք՝ կապույտ ֆոնի վրա փայլող աստղերով, բեմի անկյուններում պատկերված են չորս թևատարած հրեշտակներ, իսկ նրա մարմարե ճակատին՝ ս․ Ստեփանոս Նախավկան։ Թաղերը, գմբեթակիր կամարները և առագաստները ծածկված են բազմերանգ բուս․ զարդամոտիվներով, սափորների մեջ դրված ծաղկեփնջերով և նկարներով։ Եկեղեցու գլխ․՝ արմ․ մուտքի ճակատակալ քարին <<ս․ Թովմայի անհավատությունը>> պատկերագրությամբ հարթաքանդակն է։ Քառանկյուն շրջանակի մեջ քանդակված են Քրիստոսը՝ խաչափայտը բռնած, և գեղարդով խոցված նրա կողը շոշափող, ծնկաչոք Թովմա առաքյալը։ Շրջանակից դուրս, վերևում Նաղաշ Հովնաթանը նկարել է Աստծուն, ձախում՝ Աստվածածնին, աջում՝ Մարիամ Մագթաղինացուն, իսկ նրանց գլխավերևում՝ արեգակ ու լուսին։ Պատկերաքանդակի և որմնանկարի միջև ներդաշնակություն ու միասնական հորինվածք ստեղծելու համար գունազարդել է նաև քանդակը։ Եկեղեցու հս․ մուտքի բարավորին քանդակված է ողջ հասակով կանգնած Պողոս առաքյալը, իսկ հվ․ մուտքին՝ Պետրոս առաքյալը՝ դրախտի բանալիները ձեռքին։ Արմ․ մուտքի փայտե գեղաքանդակ, սադափով ու փղոսկրով զարդարված դուռը պատրաստվել է 1694-ին, Խոջա Սեթունի միջոցներով։
  Ա․ Ս․ Թ․ ա․ վ-ում XIV–XVIII դդ․ գործել է գրչության կենտրոն, որտեղ ընդօրինակվել է մոտ 90 ձեռագիր։ Մեզ հասած հնագույնը Վարդան գրչի՝ 1375-ին ընդօրինակած Գրիգոր Նարեկացու <<Մատյան ողբերգությանն>> է։ Գրչության կենտրոնն ընդլայնել է գործունեությունը XV դ․՝ Հակոբ րաբունապետի ջանքերով։ 1425-ին Մատթեոս գրիչն ընդօրինակել է Գրիգոր Տաթևացու <<Գիրք հարցմանցը>>, 1447-ին՝ մի <<Տոնական>>, իսկ Թումա գրիչը 1432-ին՝ Միքայել Ասորու <<Ժամանակագրությունը>>, ապա՝ Վարդան Արևելցու <<Հավաքումն պատմության>>, Կիրակոս Գանձակեցու <<Պատմություն