Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/171

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դարձնել տապանաքար, երբ դրանց երկարությունը 3.5-5 մետր, հաստությունը 0.70-1 մետր, լայնությունը 1-1.2 մետր է։

Այնուհետեւ ընկերները գտնում են քանի որ Ջավախքի քարակոթողների մասին Մ. Աբեղյանն ու Գ. Ղափանցյանը եւ այլոք առանձին աշխատություն չեն գրել, ուրեմն չպետք է վիշապաքարերը վիշապաքար անվանել...

Նախ, վերոհիշյալ գիտնականներն իրենց աշխատություններում հանգամանորեն նկարագրում են Մուջախեթի, Գանձայի եւ Շիպյակ-Սանոմերի (Ծալկա) վիշապաքարերը (չհաշված բազմաթիվ մյուսները), որի շնորհիվ, ըստ իս, կարելի է լրիվ գաղափար կազմել այդ կոթողների մասին։ Իսկ հետո, մի՞թե չի կարելի ուսումնասիրել վիշապաքարերը անալոգիայով, ինչպես, ասենք, Թիքքար վիշապաքարը, որը բոլոր տվյալներն ունի «նույնանալու» իր մյուս քույր-վիշապաքարերի հետ...

Ինչ վերաբերվում է Փոկայի եւ Վլադիմիրովկայի քարակոթողներին, ապա դրանց մասին ես իմ հոդվածում խոսում եմ վերապահորեն, որովհետեւ միայն չափերն են համապատասխանում վիշապաքարերին։



ՎԻՇԱՊԱՔԱՐԵՐ
ՓԱՐՎԱՆԱ ԼՃԻ ՇՐՋԱԿԱՅՔՈՒՄ
«Արշալույս»
11 հունվարի 1983թ․

Անդրկովկասի տարբեր վայրերում լճերի ավազաններում, ադբյուրների, ջրանցքների մոտ կանգնեցված են ձկնանման քարակոթողներ վիշապներ, որոնք կապվում են ջրի պաշտամունքի հետ։

Վիշապաքարերի վրա առաջինը ուշադրություն բեւեռեցին Ն. Մառմ ու Յու. Սմիռնովը։ Նրանք Գեղամա լեռներում հայտնաբերեցին ձկան տեսք ունեցող քարակոթողներ, որոնց մասին գրեցին ուսումնասիրություն, մեկնաբանեցին «վիշապ» բառը, տալով ճիշտ բացատրություն (Մեր նախնիները վիշապ են կոչել նաեւ մեծ ձկներին)։ Տվեցին նաեւ վիշապաքարերի մասին առասպելաբանության մեջ եղած տեղեկություններ,