Էջ:...նաև Սպիտակ Եղեռն.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


աղջիկների համար ստեղծել կանացի մասնագիտությունների գծով միջնակարգ պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնարաններ։ Օրինակ, մեր շրջանում կան կարի եւ տրիկոտաժի ֆաբրիկաներ, որոնք բարձրորակ բանվորուհիներով ապահովելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան մասնագիտությունների գծով միջնակարգ պրոֆտեխնիկական ուսումնարան։

Միանգամայն ճիշտ է դասղեկների դերն ու հեղինակությունը բարձրացնելու հարցը։ Դրա համար պետք է ավելացնել նրանց վարձատրությունը եւ պահանջել առավելագույնը։ Ըստ իս, լավագույն դասղեկներին, որոնք օժտված են կազմակերպելու ունակություններով ու եռանդով, կարելի է հանձնարարել նաեւ երկու դասարան։ Ինչ խոսք, սա ավելի ճիշտ եւ արդյունավետ կլինի, քան դասղեկ նշանակել թույլ բնավորություն ունեցող ուսուցիչներին՝ նրանց աշխատավարձը ավելացնելու միտումով...

Ուսուցչի աշխատանքն էլ ավելի խրախուսելու համար կարելի է մտցնել նաեւ նյութական խրախուսանք, որը լինի հավելյալ վարձատրության ձեւով։ Այդ նպատակով ժողկրթբաժնին առընթեր ստեղծել բոլոր առարկաների գծով քննական հանձնաժողովներ, որոնք ուսումնական տարվա վերջին ցանկացած դպրոցի ուսուցիչների (ովքեր ուզում են հավելյալ վարձատրություն ստանալ տարվա ընթացքում կատարած իրենց աշխատանքի դիմաց) հրավերով նրանց աշակերտներից քննությունն ընդունեն պետական ծրագրերի սահմաններում եւ հանեն համապատասխան որոշում, իհարկե, ելնելով ընդհանուր չափանիշներից։


ԴՊՐՈՑԱԿԱՆ ՌԵՖՈՐՄԸ՝
ԻՆՉՊԻՍԻՆ Է ՎԻՃԱԿԸ

«Արշալույս»

12 փետրվարի 1987թ.

Մի քանի տարի առաջ, երբ կուսակցությունն ու կառավարությունը որոշեցին ռեֆորմի միջոցով դպրոցական կյանքում կատարել բարեփոխումներ, մանկավարժները, ծնողները, ինչպես նաեւ հասարակայնության